20/06/2019 12:18
ԱԺ-ում բյուջեի քննարկմանը առաջին անգամ մասնակցում է նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը
Ազգային ժողովում այս պահին 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դահլիճում կառավարության անդամների հետ միասին նստած է նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ-ն կառավարության ղեկավարի ենթակայությամբ գործող կառույց է և սա առաջին անգամն է, որ այդ կառույցի ղեկավարը ներկա է ԱԺ-ում, մասնակցում է բյուջեի քննարկումներին։
Նկատենք՝ խորհրդարանական ընդդիմությունը բազմիցս է քննադատել կառավարությանը, որ ԱԱԾ-ն առանձին կառույց չէ, գործում է վարչապետի ենթակայությամբ, հաշվետու չէ խորհրդարանին ու առաջարկում էր այն դարձնել նախարարություն, որը հաշվետու կլիներ ԱԺ-ին։