20/06/2019 09:33
2019 թ. մայիսին անշարժ գույքի գործարքները 2018 թ. նույն ամսվա համեմատ աճել են 17.8 %-ով
2019 թվականի մայիսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 956 գործարք, ինչը 2019 թվականի ապրիլի համեմատ նվազել է 1.9 %-ով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ աճել 17.8 %-ով, տեղեկացնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Երևան քաղաքում 2019 թվականի մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի ապրիլի համեմատ աճել են 0.9 %-ով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ՝ 9.9 %-ով : Մարզերի քաղաքներում 2019 թվականի մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի ապրիլի համեմատ աճել են 0.5 %-ով: