20/06/2019 19:02
Զինվորական թոշակառուն 7-րդ օրն անընդմեջ ՊՆ-ի դիմաց հացադուլ է անում. պատճառը բնակարանի չլուծված խնդիրն է (Տեսանյութ)
Զինվորական թոշակառու Մխիթար Ալումյանն արդեն 7-րդ օրն է՝ Պաշտպանության նախարարության շենքի առջև հացադուլ է անում։ Նման ծայրահեղ քայլի նա դիմել է բնակարանային խնդրի լուծման պահանջով։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նախկին զինվորականը պատմեց, որ երեխաների հետ բնակվում է Կոտայքի մարզի Քաղսի համայնքի կիսավեր, անմխիթար վիճակում գտնվող տանը, որը տարիներ առաջ գնել է 900 դոլարով։
Մխիթար Ալումյանը հույս ունի կառավարության՝ մասնավորապես Պաշտպանության նախարարության ուշադրությունը հրավիրել իր խնդրի վրա։ Ասում է՝ այլևս հետքայլի տեղ չունի, ՊՆ վարչական շենքի առջև մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ իրեն, խոստացածի նման, բնակարան չեն հատկացրել։
Մանրամասները՝ տեսանյութում: