«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորը փախուստի փորձ է կատարել. հարուցվել է քրգործ

21/06/2019 15:03

«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորը փախուստի փորձ է կատարել. հարուցվել է քրգործ


ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի փախուստի փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2019 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 16:25-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին տեղափոխել են Սիլիկյան թաղամասում գործող սգո սրահ՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու համար, որտեղ կալանավորը, ժամը 16:00-ին, ուրիշին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով փորձել է փախուստի դիմել: Այդ ընթացքում նա հարվածել է սգո սրահի դարպասին, ապա շարունակելով ընթացքը՝ բախվել սգո սրահի մոտ կայանված մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային և կանգնել: Ըստ հաղորդման՝ կալանավորի փախուստը կանխելու համար ՔԿ հիմնարկի աշխատակիցները օդում նախազգուշական կրակոցներ են արձակել:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ ձևավորելու և նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունիսի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները նույն ՔԿ հիմնարկի կալանավորին ուղեկցել են Սիլիկյան թաղամասում գտնվող սգո սրահ՝ իր մոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար:
Ժամը 15:45-ից մինչ 16:15-ի սահմաններում, գտնվելով սգո սրահի բակային տարածքում և օգտվելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դուռը բաց թողնելու և շարժիչի միացված լինելու հանգամանքից, նստել է հիշյալ ավտոմեքենա, այն արագորեն վարելով շարժվել դարպասի ուղղությամբ և փորձել անցնել դարպասի բաց փեղկով, սակայն հարվածել է դարպասի փեղկը պահող հատվածին, որից դարպասի փեղկը կոտրվել, և նա դուրս է եկել տարածքից:

ՔԿ հիմնարկի աշխատակիցները, փորձելով կանգնեցնել փախուստի դիմած կալանավորին, սկզբում ձայն են տվել, որ կանգնեցնի ավտոմեքենան, զգուշացրել, որ չկանգնելու դեպքում կկրակեն, ինչին նա չի ենթարկվել: Տեսնելով, որ կալանավորը չի կանգնում և շարունակում է ընթացքը՝ ՔԿ հիմնարկի աշխատակիցներից երկուսն իրենց ամրակցված «Մակարով» ատրճանակով յուրաքանչյուրը երկու անգամ օդ են կրակել՝ կատարելով նախազգուշական կրակոցներ, որից հետո կալանավորի կողմից վարվող մեքենան հարվածել է մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի և կանգ առել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են ՔԿ աշխատակիցները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ արձանագրվել է նշված սգո սրահի դարպասի ձախ փեղկի վնասված և կոտրված լինելու հանգամանքը, հայտնաբերվել և վերցվել են ավտոմեքենայի կոտրված դետալներ և չորս հատ պարկուճ: Հայտնաբերվել է նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ վթարված վիճակում:

Առգրավվել են սգո սրահի տեսանկարահանող սարքերը, ինչպես նաև՝ ՔԿ հիմնարկի՝ տվյալ պահին ծառայություն իրականացնող աշխատակիցներին ամրակցված ատրճանակները` դատաձգաբական փորձաքննություն նշանակելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21/11/2019 23:41 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հռոմ. տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Իտալիայի Սենատի նախագահի հանդիպումը (Լուսանկարներ) 21/11/2019 23:24 Փառք Աստծո, որ նրանք ինձ չեն համարել թիմի անդամ․ Արթուր Վանեցյան 21/11/2019 23:20 Հայաստանում կան ակտիվ քաղաքականությամբ զբաղվող դրսից ֆինանսավորվող ուժեր․ Արթուր Վանեցյան 21/11/2019 22:16 ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն. Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ազատվել է աշխատանքից 21/11/2019 19:53 «Միլանը» Զլատանին առաջարկում է 1.5 տարով նախատեսված 6 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր 21/11/2019 19:44 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական 21/11/2019 19:33 Google-ը խստացնում է քաղաքական գովազդ հրապարակելու կանոնները 21/11/2019 19:24 Հայաստանում կստեղծվի կանանց խորհուրդ, որը կղեկավարի Տիգրան Ավինյանը 21/11/2019 19:23 Վարչապետը Իտալիայի գործարար շրջանակներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները 21/11/2019 19:13 Սերժ Սարգսյանն Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի. պարզաբանում 21/11/2019 19:07 Բաղդադում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով զոհվել է երկու մարդ 21/11/2019 19:00 ՀՖՖ-ն դատապարտում է Հենրիխ Մխիթարյանի մասին Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը (Տեսանյութ) 21/11/2019 18:45 ՀՖՖ գործկոմի անդամների հետ հարաբերությունները լարված չեն. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) 21/11/2019 18:40 Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. նա կալանավորվել է 21/11/2019 18:30 Դեկտեմբերի 23-ին ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ. Ռուբեն Ռուբինյան 21/11/2019 18:20 Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել ՀՖՖ նախագահի պաշտոնից (Տեսանյութ) 21/11/2019 18:16 Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին 21/11/2019 18:04 Արգենտինայում հինգ մարդ է մահացել շաքարավազի գործարանում բռնկված հրդեհի պատճառով (Տեսանյութ) 21/11/2019 17:54 Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ 21/11/2019 17:39 Երեխաները կիրականացնեն համայնքային ծրագրեր՝ ուղղված հավասար իրավունքների խթանմանը 21/11/2019 17:10 Վալենտինա Մատվիենկոն կարևորել է ԼՂ հակամարտության կողմերի միջև ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը 21/11/2019 17:05 «Խառը զգացմունքներ»՝ Ռուսական թատրոնի բեմում 21/11/2019 16:56 Ռալֆ Յիրիկյան. ինչպե՞ս երազել և իրականություն դարձնել երազանքը թվային դարաշրջանում 21/11/2019 16:45 Խուզարկություն՝ դեղատանը, տնօրենը ձերբակալվել է (Տեսանյութ) 21/11/2019 16:31 Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները 21/11/2019 16:15 Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում ներկայացվեց «More for Metsamor» կրթական նախագիծը (Տեսանյութ) 21/11/2019 16:08 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի տնօրենին 21/11/2019 15:56 Վթարի հետևանքով BMW-ն հայտնվել է ЗИЛ-ի տակ. կա մեկ զոհ (Տեսանյութ) 21/11/2019 15:43 Փաստորեն, Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության. ՀԱԿ-ի արձագանքը՝ Փաշինյանին 21/11/2019 15:37 Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե որ դեպքում կհեռանա ՀՖՖ նախագահի պաշտոնից 21/11/2019 15:28 Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծելու մասին 21/11/2019 15:08 Լոնդոն. Ամանորի հեքիաթ՝ Քյուի այգիներում (Տեսանյութ) 21/11/2019 14:55 Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է 21/11/2019 14:35 Բարեգործական համերգ՝ հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ 21/11/2019 14:21 Վառվում է «Դոլմամա» ռեստորանը (Լուսանկարներ) 21/11/2019 14:13 Սպասվում են ձյան տեսքով տեղումներ 21/11/2019 14:05 Ցանկանում ես երազանքի տուն, կառուցիր այն (Տեսանյութ) 21/11/2019 14:00 Պետությանը պետք է կառավարիչ. մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր խոսքի, արածի, որոշումների և երկրի համար. Միքայել Մինասյան 21/11/2019 13:54 Նավթի համաշխարհային գները նվազել են 21/11/2019 13:48 Ղազախստանում ավտոմեքենան բախվել է կանգառին, երեք մարդ զոհվել է 21/11/2019 13:42 «Տոտենհեմը» ձմեռային տրանսֆերային պատուհանի համար գումար չունի 21/11/2019 13:35 ԱՄՆ-ում դպրոցական կայանատեղիում գտել են ինքնաշեն ռումբ 21/11/2019 13:29 Թրամփը հորդորում է ԱՄՆ-ում վերջ դնել «վհուկների որսին» 21/11/2019 13:20 Նաթանյահուն հայտարարել է միասնության կառավարություն կազմելու պատրաստակամության հայտնել 21/11/2019 13:15 Ժամանակավորապես դադարեցվել է Մասիսի գազասպառողների գազամատակարարումը 21/11/2019 13:11 Beeline-ում մեկնարկել է Huawei Y7 սմարթֆոնի վաճառքի ակցիան 21/11/2019 13:03 Ջո Բայդենը կողմ է մարիխուանայի ապաքրեականացմանը 21/11/2019 12:55 Թբիլիսիում բողոքի ակցիայի տասը մասնակից վարչական կալանքի է ենթարկվել 21/11/2019 12:42 Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա, որտեղից կուղևորվի Բրյուսել 21/11/2019 12:31 Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի 21/11/2019 12:23 ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան 21/11/2019 12:15 Արարատ-Երասխավան ճանապարհին յոթ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 21/11/2019 12:07 Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել է 210 նոր հանցագործություն 21/11/2019 11:55 Պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է 21/11/2019 11:49 «Գոլդեն Փելիս»-ի արժեքը՝ 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ. Ավինյանը հետաքրքրված բոլոր գործարարներին կոչ արեց մասնակցել աճուրդին 21/11/2019 11:47 Այս տեմպով և այս սխալներով Փաշինյանը չունի որևէ շանս՝ հերթական ընտրություններին ձգելու. Մարինե Սուքիասյան 21/11/2019 11:36 ՀՀ կառավարությունը կլուծի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը 21/11/2019 11:32 Ոստիկանների կողմից իրականացվող հարցաքննությունները կտեսաձայնագրվեն 21/11/2019 11:24 ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Գնիշիկում մեկնարկած բնապահպանական ծրագրի հերթական փուլին 21/11/2019 11:17 ՀՀ քաղաքացիներն այսուհետ պետական սահմանը հատելու օրվանից Ղազախստանում կարող են գտնվել մինչև 90 օր 21/11/2019 11:14 Ոչ ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում ազդեցությունը գնաճի վրա կկազմի 0,5 տոկոսային կետ (Տեսանյութ) 21/11/2019 11:07 Արցախում սկսվել է ձմեռային զորակոչը 21/11/2019 10:56 Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները կաշխատեն Կույբիշևի երկաթուղում 21/11/2019 10:45 Երևանում և ևս հինգ մարզում լույս չի լինի 21/11/2019 10:33 Հայաստանը մասնակցել է Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հարցերով ԱՊՀ պետությունների հանձնաժողովի Մինսկում անցկացված նիստին 21/11/2019 10:25 Միլանի հայկական եկեղեցում վարչապետին հարց ուղղած ադրբեջանցի բլոգերը ուժային կառույցի աշխատակից է 21/11/2019 10:15 Ավտովթար՝ Սյունիքի մարզում. կան զոհեր և վիրավորներ 21/11/2019 09:58 «Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի եղբայրը դատարան է դիմելու 21/11/2019 09:54 «Փաստ». ՀԿԵ հայ աշխատակիցները դժգոհում են իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքից 21/11/2019 09:51 «Հրապարակ». Կառավարությունում լուրջ չեն վերաբերվում «Սանիթեք»-ի՝ արբիտրաժ դիմելու փաստին 21/11/2019 09:47 «Ժողովուրդ». Ոստիկանի սպանության համար մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի 21/11/2019 09:45 «Հրապարակ». Իշխանության և «Լուսավորի Հայաստանի» միջև անջրպետը խորանում է 21/11/2019 09:42 «Փաստ». Իշխանությունները փորձում են ջերմուկցիների վրա ճնշումներ գործադրել 21/11/2019 09:39 «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Մոսկվա ու «դուխ տվել» ԲՀԿ-ին 20/11/2019 21:43 Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այս խնդիրը չունի ռազմական լուծում. Սերժ Սարգսյան 20/11/2019 21:39 ՀՀ-ԵՄ հարաբերությունները այսօր էլ զարգանում են իմ ղեկավարության շրջանում նախագահ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա․ Սերժ Սարգսյան 20/11/2019 21:35 Ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ․ Սերժ Սարգսյան 20/11/2019 21:22 «Մեզ խաղաղություն է պետք». Նիկոլ Փաշինյանի ու ադրբեջանցի բլոգերի հարցուպատասխանը թեժ էր (Տեսանյութ) 20/11/2019 20:12 Կառավարությունը հանձնարարել է խորհրդակցել սփյուռքահայ շրջանակների հետ և համահայկական կառույցի ձևավորման առաջարկներ ներկայացնել 20/11/2019 19:11 Սիրիացին գրկախառնվում է առյուծների և վագրերի հետ (Տեսանյութ) 20/11/2019 19:05 Forbes. Սոբչակը գլխավորել է Instagram-ում ռուսաստանցի ամենահարուստ բլոգերների վարկանիշը 20/11/2019 18:57 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 800 փախստական 20/11/2019 18:48 11 մարդ է զոհվել Դամասկոսի արվարձաններին իսրայելական ավիահարվածների հետևանքով 20/11/2019 18:40 Մորալեսը նշել է Բոլիվիա վերադառնալու հիմնական խոչընդոտը 20/11/2019 18:23 Աֆղանստանում 13 զինծառայող է զոհվել՝ ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով 20/11/2019 18:16 Ռուստամ Բադասյանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հանդիպում քննարկմանը 20/11/2019 17:56 Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ 20/11/2019 17:40 Նավթի համաշխարհային գները նվազել են 20/11/2019 17:25 ՄԻՊ-ն իրականացնում է վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար 20/11/2019 17:00 Բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի 10 դեպք 20/11/2019 16:41 Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար 20/11/2019 16:25 Սորոսականները փողի դիմաց սկսեցին տարածել, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է. Նարեկ Մալյանը՝ Մել Դալուզյանի դեմ սկսված արշավի մասին 20/11/2019 16:21 Բացի հակամշակութային լինելուց՝ այդ ապուշությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Նարեկ Մալյանը՝ «Հուզանք ու Զանգի» մասին 20/11/2019 16:01 Փաշինյանի առաջ քաշածը հակամարտության կարգավորման բանաձև չէ. փորձագետ 20/11/2019 15:46 Նիկոլ Փաշինյանն իշխանություն դառնալու ճանապարահին կուտակել է բազմաթիվ քաղաքական պարտքեր. Նարեկ Մալյան 20/11/2019 15:41 Լոռու մարզի դատախազությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Վանաձորի «Արցախ» պուրակը համայնքին վերադարձնելու համար 20/11/2019 15:32 ՀՀ ժամանած ռուս մեքենավարները ռուսական փոխադրողի գործող աշխատակիցներ են և աշխատավարձ են ստանում Ռուսական երկաթուղիներում. ՀԿԵ պարզաբանումը 20/11/2019 15:16 Dark Ravens՝ «տղա եղեք» մոտո-ավտոերթ (Տեսանյութ) 20/11/2019 15:12 Երևանում մեկնարկել է «Dark Ravens»-ի «տղա եղեք» խորագրով մոտո-ավտոերթը 20/11/2019 14:52 Տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում