Ցանկացած դեպքում վեթինգի ենթարկվող դատավորի արժանապատիվ վերաբերմունքի իրավունքը պետք է հարգվի. «Լուսավոր Հայաստանի» առաջարկները՝ վեթինգի մասին

21/06/2019 16:07

Ցանկացած դեպքում վեթինգի ենթարկվող դատավորի արժանապատիվ վերաբերմունքի իրավունքը պետք է հարգվի. «Լուսավոր Հայաստանի» առաջարկները՝ վեթինգի մասին


Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հայաստանում դատավորների վեթինգ իրականացնելու սկզբունքները։

Հաշվի առնելով՝

- Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգի վերափոխման անհրաժեշտությունը,
- ներպետական դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության ցածր վստահությունը,
- արդարադատության համակարգի վերափոխման հասարակության ակնկալիքները,
Նպատակ ունենալով՝
- բարձրացնել դատաիրավական ինստիտուտների նկատմամբ վստահությունը,
- դատական իշխանության ինստիտուցիոնալ և կայուն զարգացման ընթացքն ապահովելը,
Հիմք ընդունելով՝
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության վերաբերյալ դրույթները՝

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ Ու Մ Է

Հայաստանի Հանրապետությունում դատավորների վեթինգի իրականացման կառուցակարգի հետևյալ սկզբունքները.

Իրավունքի գերակայություն և օրինականություն
1. Դատավորների վեթինգի ամբողջ գործընթացը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ «Սահմանադրություն»), Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան։
2. Դատավորների վեթինգի գործընթացը կարգավորող իրավական ակտը պետք է ունենա առնվազն օրենքի մակարդակ։ Եթե Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտություն առաջանա, ապա պետք է կատարվեն նաև սահմանադրական փոփոխություններ:

Փոխզիջում
3. Մինչ վեթինգի համար ընդունվելիք օրենսդրության ուժի մեջ մտնելը դատավորը կարող է ներկայացնել հրաժարականի դիմում։ Այդ դեպքում նա վեթինգի չի ենթարկվում։
- Այս դրույթը որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ անձին համապատասխան հիմքերի առկայության դեպքում հանցագործության հաղորդմամբ և/կամ քաղաքացիական հայցով համապատասխան մարմիններ դիմելու իրավունքից զրկելու համար։

Համակարգային մոտեցում
4. Դատավորների վեթինգի գործընթացում պետք է բացառվեն դիպվածային և իրավիճակային լուծումները։ Վեթինգը չպետք է քաղաքականացվի, չպետք է թիրախավորի անհատներին` չպետք է դառնա այլախոհության դեմ պայքարի միջոց։ Վեթինգը պետք է իրականացվի անհատական պատասխանատվության սկզբունքի հիման վրա։ Այն ամբողջությամբ պետք է միտված լինի դատաիրավական բարեփոխումների ռազմավարական և երկարաժամկետ խնդիրների լուծման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովմանը։
5. Վեթինգի գործընթացը պետք է ֆինանսավորվի բացառապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։
6. Վեթինգը պետք է իրագործվի օրենքով սահմանված ժամկետում։ Գործընթացը պետք է ավարտվի օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 18 ամսվա ընթացքում։ Այդ ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարացվել մեկ անգամ՝ մինչև ևս 6 ամսով։

Դատարանների աշխատանքի բնականոն գործընթացի խաթարման անթույլատրելիություն

7. Դատավորների վեթինգի գործընթացը չպետք է խաթարի դատարանների գործունեությունը, խախտի գործերի քննության դատավարական ժամկետները, դատավարության մասնակիցների իրավունքները։
- Դատական գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու համար, դատավորները շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում` մինչև վերանշանակվելը կամ մինչև նրանց պաշտոններում նոր անձանց նշանակումը:

Անկախ և արհեստավարժ մարմին
8. Վեթինգի և բողոքարկման վարույթները պետք է բացարձակապես զուրկ լինեն որևէ քաղաքական տարրից։ Վեթինգը պետք է իրականացվի դատավորների և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների ծագման հիմքերի օրինականությունը, ինչպես նաև դատավորների բարեվարքությունն ուսումնասիրող անկախ, ապաքաղաքական և արհեստավարժ վեթինգի հանձնաժողովի (այսուհետ «Վեթինգի հանձնաժողով») կողմից։
- Հանձնաժողովում պետք է ընդգրկվեն բացառապես ապաքաղաքական, բարձրագույն կրթություն ունեցող, մասնագիտական բարձր որակներ ունեցող և հանրային բարձր վստահություն վայելող անձիք, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների ներկայացուցիչներ։ Հանձնաժողովում ընդգրկվում են իշխանության բոլոր ճյուղերի, ինչպես նաև խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերի կողմից առաջադրված մեկական անձիք՝ սույն կետում հռչակված սկզբունքներին համապատասխան։
- Հանձնաժողովի կազմում պետք է պարտադիր ընդգրկվեն իրավաբաններ, տնտեսագետներ և խնդրո առարկա ոլորտին առնչվող այլ մասնագետներ։
- Հանձնաժողովի անդամները պետք է լինեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։

9. Եթե Վեթինգի կամ Բողոքարկման հանձնաժողովի անդամներից որևէ մեկը`
- անձնական սերտ հարաբերություններ կամ խնդիր ունի կամ երբևէ ունեցել է վեթինգի ենթարկվող դատավորի հետ,
- կամ այդ անդամի կամ նրա մերձավորի քրեական, քաղաքացիական կամ վարչական գործը քննվել կամ քննվում է վեթինգի ենթարկվող դատավորի մոտ՝ անկախ այդ գործի ելքից,
- կամ վեթինգի ենթարկվող դատավորը հանձնաժողովի անդամի մերձավոր ազգականն է,
ապա հանձնաժողովի տվյալ անդամը չի մասնակցում այդ դատավորի համապատասխանաբար վեթինգի կամ բողոքարկման վարույթին և քվեարկությանը։
- Սույն կետով նախատեսված դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է գրավոր հայտարարություն վեթինգի կամ բողոքարկման վարույթին և քվեարկությանը մասնակցելուց հրաժարման հիմքերի մասին, որը կցվում է գործին։

Իրավական պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի երաշխավորում և ապահովում
10. Անհրաժեշտության դեպքում վեթինգի ենթարկվող դատավորը կարող է օգտվել փաստաբանի կամ այլ անձի ծառայություններից՝ վեթինգի գործընթացքում իր պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար։

Բողոքարկման արդյունավետ կառուցակարգերի երաշխավորում և ապահովում
11. Վեթինգի ենթարկված դատավորը պետք է իրավունք ունենա բողոքարկելու Վեթինգի հանձնաժողովի որոշում(ներ)ը մասնակի կամ ամբողջությամբ՝ Վեթինգի հանձնաժողովի որոշումները վերանայող անկախ, ապաքաղաքական և արհեստավարժ հանձնաժողովում (այսուհետ՝ «Բողոքարկման հանձնաժողով»)։
- Բողոքարկման հանձնաժողովում չպետք է ընդգրկված լինի Վեթինգի հանձնաժողովի որևէ ներկայացուցիչ, այդ թվում՝ նախկին ներկայացուցիչ։
- Բողոքարկման հանձնաժողովը կազմավորվում է Վեթինգի հանձնաժողովի կազմավորման համար սույն փաստաթղթով հռչակված սկզբունքներին համապատասխան։
- Վեթինգի հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել միայն դատավորի կողմից՝ միայն իր համար անբարենպաստ մասով։

Անմեղության կանխավարկած
12. Վեթինգի ենթարկվող դատավորը պետք է հնարավորություն ունենա բացահայտելու դատավորի պաշտոնն ստանձնելու պահից սկսած իր ունեցվածքի՝ գույքի և եկամուտների ձեռքբերման հիմքերի օրինականությունը, ինչպես նաև բարեվարքության միջազգայորեն ընդունված չափանիշների խախտման վերաբերյալ իրեն հասցեագրված մեղադրանքները։
- Վեթինգի ենթարկվող դատավորին անհատույց տրամադրվում են իր գործի բոլոր նյութերի պատշաճ որակի օրինակները՝ իր գործի քննությունից առնվազն 15 օրացույցային օր առաջ։
13. Չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ վեթինգի ենթարկվող դատավորի։

Արժանապատվության իրավունքի հարգում
14. Վեթինգի ենթակա են անձանց գույքն ու եկամուտները, ինչպես նաև բարեվարքությունը, սակայն ոչ մասնագիտական որակները։ Բարեվարքության չափորոշիչները պետք է սահմանվեն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված` Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին համապատասխան:
- Վեթինգի ենթակա չեն դատավորի կողմից կայացված ակտերը, մասնագիտական որակները։ Դրանց վերաբերյալ հանձնաժողովը չի կարող հարց բարձրացնել քննության ընթացքում։
- Այնուամենայնիվ, եթե օրենքի ընդունման արդյունքում որոշում կայացվի, որ վեթինիգի ենթարկվում են նաև մասնագիտական որակները, ապա մասնագիտական որակների ստուգման համար քննությունը պետք է կատարվի տեխնիկական միջոցների կիրառմամբ թեստավորման միջոցով՝ իսպառ բացառելով մարդկային գործոնը։ Ընդ որում, վեթինգի են ենթակա բացառապես իրավական ոլորտի մասնագիտական կարողությունները՝ յուրաքանչյուր դատավորի մասնագիտացմանը համապատասխան։

15. Ցանկացած դեպքում վեթինգի ենթարկվող դատավորի արժանապատիվ վերաբերմունքի իրավունքը պետք է հարգվի։
- Վեթինգի կամ Բողոքարկման հանձնաժողովի անդամն իրավունք չունի հոգեբանական ճնշում գործադրելու կամ նվաստացնելու դատավորի անձը։ Հանձնաժողովի այն անդամը, ով սույն մասով նախատեսված արարք կատարելու փորձ կկատարի, պետք է զրկվի հանձնաժողովի անդամությունից։

Օրինականություն, հրապարակայնություն և անձնական տվյալների պաշտպանություն
16. Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովների որոշումները պետք է բխեն օրինականության սկզբունքից, պատճառաբանված և մանրամասն հիմնավորված լինեն, ինչպես նաև լինեն հրապարակային՝ չխախտելով անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված օրենսդրական պահանջները։

17. Հանձնաժողովի անդամների քվեարկությունը բաց է։

Քվորումի և որոշումների անցկացման բարձր շեմ, այլ ընթացակարգային դրույթներ
18. Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովների նիստերը պետք է համարվեն իրավազոր հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում։ Հանձնաժողովի նիստի ընթացքում դատավորին ուղղորդող հարց տալն արգելվում է։
- Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովների նախագահ է ընտրվում համապատասխան հանձնաժողովի անդամների թվից՝ ինքնաառաջադրման սկզբունքով։ Հանձնաժողովի նախագահը նախագահում է հանձնաժողովի նիստերը և ապահովում հանձնաժողովի գործունեության բնականոն ընթացքը։ Հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջինը։
- Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովները կարող են ունենալ հանձնաժողովի նիստերի նյութերը նախապատրաստող գործավար(ներ), ում վարձատրության չափը սահմանվում է համապատասխան իրավական ակտով։

19. Վեթինգի և Բողոքարկման հանձնաժողովի անդամների ձայները հավասար բաշխվելու դեպքում ընդունված է համարվում դատավորի համար առավել բարենպաստ որոշումը։
- Քվեարկել կարելի է միայն կողմ կամ դեմ։ Հանձնաժողովի անդամն ունի հատուկ կարծիքի իրավունք, որը հրապարակվում է համապատասխան որոշման հետ համատեղ։

20. Դատավորների վեթինգի գործընթացը հաջողությամբ ավարտվելուց հետո վեթինգի պետք է ենթարկվեն հանրային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք, այդ թվում՝ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնատար անձիք, դատախազները, քննիչները, հարկային, մաքսային և այլ մարմինների աշխատակիցները՝ սույն փաստաթղթվ սահմանված սկզբունքներին համապատասխան։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան 24/04/2024 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան 24/04/2024 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24/04/2024 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին 24/04/2024 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին 24/04/2024 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ 24/04/2024 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) 24/04/2024 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան 24/04/2024 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան 24/04/2024 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին 24/04/2024 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար 24/04/2024 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) 24/04/2024 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից 24/04/2024 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի 24/04/2024 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան 24/04/2024 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին 24/04/2024 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ 24/04/2024 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում 24/04/2024 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 24/04/2024 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն 24/04/2024 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան 24/04/2024 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը 24/04/2024 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ 24/04/2024 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր 24/04/2024 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին 24/04/2024 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ 24/04/2024 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) 24/04/2024 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ 24/04/2024 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 24/04/2024 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան 24/04/2024 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան 24/04/2024 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 24/04/2024 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր 24/04/2024 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ 24/04/2024 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը 24/04/2024 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 24/04/2024 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել 24/04/2024 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 24/04/2024 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար 24/04/2024 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան 24/04/2024 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում 24/04/2024 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը 24/04/2024 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը