21/06/2019 00:27
Կրակոցներ Թբիլիսիում, կան վիրավորներ. LIVE
Թբիլիսիում իրավիճակը ծայրաստիճան լարված է։ Ոստիկանության հատուկ ուժերը ռետինե փամփուշտներով կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, որոնք գրոհել են Ազգային ժողովի շենքը։ Կան վիրավորներ։ Վիրավորների թվում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը։
Ըստ տեղի լրատվամիջոցների, վիրավորներ կան և ոստիկանության, և ցուցարարների շարքերում։
Առողջապահության նախարարությունը հայտնում է 16 վիրավորի մասին, որոնք հոսպիտալացվել են։
Իրավիճակը Վրաստանի մայրաքաղաքում սրվել է, երբ այսօր խորհրդարանում մեկնարկել էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում էր նաև Ռուսաստանի պատվիրակությունը:
Երբ այն նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի ղեկավարի աթոռը, նիստին ներկա այլ պատգամավորներ բողոքի ակցիա են իրականացրել, ինչը այնուհետև շարունակվել է խորհրդարանի շենքից դուրս։