22/06/2019 14:43
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մուշավան թաղամասում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ
Հունիսի 22-ին, ժամը 11:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մուշավան թաղամասում. այրվում է խոտածածկ տարածք:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: