22/06/2019 14:26
Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում հունիսի 22-27-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 22-27-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: