24/06/2019 13:17
Եկեք բանակ, բանակում մտածելակերպ է փոխվում. Վիդեոնամակ՝ զինվորներից
«Եկեք բանակ, բանակում մտածելակերպ է փոխվում»... այս խոսքերն են հայկական բանակի զինծառայողներն ուղղում նրանց, ովքեր չեն ծառայել կամ՝ դեռ չեն հասցրել ծառայել։
Դավիթ Թովմասյանն արդեն տասնութ ամիս է, ինչ ծառայության մեջ է. կարոտել է բոլորին։ Ընտանիքի անդամներին համբերություն է մաղթում։ «Թող հանգիստ լինեն, շատ լավ տեղ եմ ծառայում», - ասում է նա։
Դավիթը պնդում է՝ տղայի համար պարտադիր է ծառայությունը։
Դերենիկ Վարդանյանն էլ 23 ամսվա ծառայող է։ Ասում է՝ շնորհակալ է ծնողներին, սիրած աղջկան՝ այս երկու տարում իրեն ուժ տալու համար։ Չծառայածներին կոչ է հղում՝ անպայման գան բանակ, որովհետև բանակը մտածելակերպ է փոխում։
Կարեն Վարդանյանն էլ մեկ տարի է, ինչ ծառայում է։ Կարոտել է բոլորին ու, ինչպես ինքն է նշում, կարոտն օր-օրի ավելի է շատանում։
Կարենն էլ, ինչպես ծառայակից ընկերները, նշում է՝ ծառայությունը բոլորին պետք է, որովհետև «մարդու մեջ զինվորի ոգի է ավելացնում»։