«Կարգին» Հայկոն ու «անկարգ» ավագանին՝ պատուհաս իշխող ուժի գլխին

24/06/2019 14:00

«Կարգին» Հայկոն ու «անկարգ» ավագանին՝ պատուհաս իշխող ուժի գլխին


Երևան քաղաքի Ավագանին արձակվում է մինչև աշնանային նստաշրջան՝ քաղաքը թողնելով, եթե չասենք ավելի վատ վիճակում, ապա հաստատ ոչ ավելի լավ, քան կար մինչ այդ։ Անցած ամիսների ընթացքում որևէ էական խնդիր լուծում չստացավ, քաղաքի կյանքում որևէ բարենպաստ կարգավորում ենթադրող նախագիծ չբերվեց Ավագանու օրակարգ։ Նույն կեղտոտ փողոցներն են, նույն հուսահատության «Գազելները», նույն մահվան վերելակները, նույն խցանումները...

Մանդատները ստանալուց հետո ավագանու անդամների համար, կարծես, անտեսանելի դարձան կարմիր գծերը, որոնց դեմ նրանցից շատերը պայքարում էին։ Չեն անհանգստացնում նաև սրճարաններով ողողված ու տեղ-տեղ անանցանելի դարձած մայթերը, կանաչ տարածքների պակասն ու եղածների անմխիթար վիճակը, որն ի դեպ էլ ավելի անխնամ է ու չորացած, քան երբևէ եղել է Երևան քաղաքում։

Փողոցային առևտրի դեմ հայտարարված պայքարը ամիսներ անց մոռացվեց, քաղաքի մայթերին ու հրապարակներում էլ շարունակվում է միրգ ու բանջարեղենից մինչև քաղցր բամբակի ու խաղալիքների վաճառքը։ Մեքենաների կայանման համար նախատեսված հատվածներում ոչ միայն չպակասեցին, այլև բազմակի աճեցին անիվներով կրպակները, որոնց դեմ պայքար էր սկսել քաղաքապետարանը՝ առաջ բերելով վերջիններիս տերերի դժգոհությունը։

Նույնն է մնացել նաև քաղաքացիների և քաղաքապետարանի ու վարչական շրջանների միջև շփման որակը։ Երևանցիներին կրկին ուղղորդում են դիմում գրել ու սպասել, կամ էլ նույն ցրողական պատասխաններով մերժում նրանց առաջարկներն ու ահազանգերը։

Արդարության համար նշենք, որ կրավորական կեցվածքով հանդես եկավ ոչ միայն Ավագանու իշխող ուժի, այլ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու «Լույս» դաշինքի խմբակցությունները։ Վերջինիս հաջողվեց մի քանի նախագիծ բերել օրակարգ և ընդունել, սակայն անվանակոչումներից և սեփական աշխատանքը ավելի հարմար դարձնելուց բացի, քաղաքի որևէ լուրջ խնդրի լուծմանն ուղղված առաջարկ նրանցից էլ չլսվեց։ Երևանցիների հիշողության մեջ, թերևս, կմնան քաղաքապետի հասցեին լույսականների հնչեցրած մեղադրանքները, որոնք Հայկ Մարությանի համար որևէ իրական վտանգ չէին ներկայացնում, մտահոգվելու առիթ չէին տալիս, ու ընդամենը այդրոպեական տհաճություն պատճառելու էֆֆեկտ ունեին։

Միաժամանակ միամտություն կլինի լուրջ ակնկալիքներ ունենալ երեք հոգանոց այս խմբակցությունից, որը թեպետ ընդդիմադիր է, սակայն այսօր խմբակցությունում մեծամասնություն կազմող «Հանրապետություն» կուսակցությունը դժվար է այդպիսին որակել։ Այդ կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը մինչ վերջերս կառավարության անդամ էր, իսկ կուսակցությունն էլ դիտարկվում է որպես «Քաղաքացիական պայմանագրի» հավանական գործընկեր։ Այս պատճառով է, որ քաղաքապետին Ավագանու ամբիոնից և հրապարակային ելույթներում դատափետող «Հանրապետության» տիկնայք ջերմ շփումներ ունեն «Իմ քայլի» հետ և հաճախ լուսանկարներ են հրապարակում ՔՊ-ականների խնջույքներից։

Ինչևէ, հանգիստ թողնենք ընդդիմությանը և դիտարկենք քաղաքապետի թիմը, որը բավականին հետաքրքիր վարքագիծ ցուցաբերեց  անցած  ամիսներին։ Տարբեր նախագծերի քննարկման ժամանակ ականատես եղանք «Իմ քայլի» խառնիճաղանջ քվեարկությանը։ Անսպասելի էր հատկապես ընդդիմադիր Դավիթ Խաժակյանի նախագծին «Իմ քայլը» խմբակցության կողմ քվեարկելն ու ընդունելը։ Թեպետ քաղաքապետը սկզբում դեմ էր քվեարկել, իսկ հետո, հավանաբար չհավատալով աչքերին, որ նախագիծն ընդունվում է, ևս մեկ անգամ քվեարկություն հայտարարեց ու ձեռնպահ քվեարկեց։ Իշխող խմբակցությունը հավանություն տվեց նախագծի, որով քաղաքապետարանի վիճակն Ավագանու նիստերին բարդացվում է՝ հարց ու պատասխանի հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր լիագումար նիստում։

Ավելին, տեղի ունեցավ Երևանի Ավագանու պատմության մեջ անսովոր մի իրավիճակ, երբ քաղաքապետը հանեց օրակարգից իր իսկ բերած նախագիծը՝ նշելով, որ «Իմ քայլում» նախագծի շուրջ կոնսենսուս չկա։ Հատկապես բարձր օղակներում աշխատավարձի զգալի բարձրացմանն ուղղված այս նախագիծը Մարությանը խոստացավ կրկին օրակարգ բերել, երբ իր խմբակցությունում կոնսենսուս կլինի։ Իսկ կլինի՞ այն արդյոք։ Ըստ որոշ աղբյուրների, կարգին Հայկոն այս ամենի հետևանքով հիստերիայի մեջ էր ընկնում, ՔՊ վարչությանը կոչ անում սանձել իրենց կողմից առաջադրված անդամներին, ընդհուպ մինչև ուլտիմատում դնելը, թե հրաժարական կտա։

Դատելով վերը նշվածից, ակնհայտ է դառնում խզումը Մարությանի գլխավորությամբ քաղաքապետարանի աշխատակազմի և Ավագանիում նրա թիմի միջև։ Իհարկե, «Իմ քայլում» կպնդեն, թե դա ժողովրդավարություն է, Ավագանու անկախություն, կարծիքների ազատ արտահայտում։ Բայց դա այդքան էլ այդպես չէ։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը պարզապես չի ուզում լինել քաղաքապետի անբարբառ և հնազանդ հենարան մի շարք պատճառներով, որոնցից ամենակարևորներն են, կարծում ենք, ոչ միակուսակցական լինելը, տեսակետների ու հետագծի տարբերությունը, նաև անդամների մի մասի չարդարացված սպասելիքներն ու անձնական հավակնությունները։ 

Երևանի Ավագանու «Իմ քայլը» դաշինքը կազմված է ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից, այդպես էլ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներից, որոնց թվում են, ինչպես տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ այսպես կոչված «սորոսականներ», այնպես էլ տարիներ շարունակ փողոցներում քաղաքական պայքար ծավալած ակտիվիստներ։ Անցած ամիսներին անզեն աչքով էլ տեսանելի էր, որ իրենց ակտիվությամբ և երևանցիների համար ճանաչելիությամբ առանձնանում էին «Իմ քայլը» դաշինքի հատկապես անկուսակցական անդամները, որոնցից ոմանք ճանաչում ունեին նաև նախքան Ավագանու անդամ դառնալը։ Ասում են, որ սա անհանգստացնում է «Քաղաքացիական պայմանագրին» և այդ նպատակով հրահանգ կա առաջին գիծ գործուղել կուսակցականներին, լուսաբանել նրանց՝ փորձելով ուժեղացնել խմբակցության կուսակցական բաղադրիչը։ Բայց արդյո՞ք դա հնարավոր է և լուրջ ազդեցություն կունենա, եթե հաշվի առնենք, որ վերջիններս իրենց պատրաստվածությամբ և հանրային խոսք հնչեցնելու հարցում զիջում են գլխացավանք դարձած ակտիվիստներին։

Բանն այն է, որ թերագնահատելով Ավագանու դերը, որը ցանկացած պահի կարող է անվստահություն հայտնել հանրապետության բնակչության գրեթե կեսն ընդգրկող մայրաքաղաքի ղեկավարին ու այլ քաղաքապետ ընտրել (այն է՝ շեշտակի փոխել երկրում քաղաքական կոնֆիգուրացիան), Ավագանու ցուցակ կազմելիս «Քաղաքացիական պայմանագիրն» այնտեղ ընդգրկեց իր ռեսուրսի ամենաթույլ՝ ճանաչելիություն ու հեղինակություն չունեցող մասը, հիմնականում «սև գործ» անող երիտասարդներին, որոնք մինչ այս զբաղվել են միայն կուսակցության «դեմքերի» համար բուկլետ բաժանելով, քարոզարշավներին թիվ ապահովելով։ Նրանց անուններն ու դեմքերը աչքի չեն ընկել նաև թավշյա հեղափոխության ընթացքում։ Իսկ անկուսակցականների մեջ հայտնի, «քայլած» ու «դուխով» դեմքեր կան, որոնք հեղինակություն են վայելում հեղափոխությանը սատարած ժողովրդի մոտ։ Նրանցից ոմանք, նույնիսկ ստանալով վարչական շրջանում ղեկավարի տեղակալի պաշտոն, փորձում են հավատարիմ մնալ իրենց «դուխով պայքարող» տեսակին ու Ֆեյսբուքում պարբերաբար անհամաձայնություն ու դժգոհություն են հայտնում, իսկ հետո կորում որոշ ժամանակ սոցցանցից՝ մեղքը գցելով հեռախոսի վրա։ Այո, խոսքը, օրինակ, հայտնի դարձած Արամ Մանուկյանի մասին է։ Այլ պարագայում նրան իսկույն կհեռացնեին աշխատանքից, բայց ՔՊ-ում հասկանում են, որ դա դժգոհություն կարող է առաջացնել Մանուկյանի պայքարած ընկերների մոտ, իսկ նրա խոսքն էլ շատ ավելի մեծ լսարան ունի և համակիրներ, քան ՔՊ-ից շատերինը։

«Իմ քայլի» ՔՊ-ականները, թույլ լինելուց բացի, ունեն նաև բարդույթներ, որոնք նրանց առանձնացնում են քաղաքական թիմի մյուս՝ առավել բարձր դիրքեր գրաված կուսակիցներից և երբեմն ստիպում անկուսակցական ըմբոստների «ջրերն ընկնել»՝ սատարելով վերջիններիս։ Հայկ Մարությանն, օրինակ, վերջերս անդամակցելով կուսակցությանը, դեռևս չունի այն հեղինակությունը, որը նրան կդարձներ դաշինքի լիդեր։ Նա շարքային ՔՊ-ականներից շատերի համար դեռ ընկալվում է օտար, քանի որ ոչ Կարգին Հայկոն, ոչ էլ պաշտոններ ստացած նրա ընկերները ՔՊ-ի հետ պայքարի երկար ուղի չեն անցել, ավելին՝ առհասարակ աչքի չեն ընկել քաղաքական դիրքորոշմամբ։  Ու եթե հայտնի լինելու շնորհիվ Հայկոն դեռ ինչ-որ տեղ ընդունելի էր որպես քաղաքապետի թեկնածու, ապա բարձր պաշտոններ ստացած նրա ընկերական շրջապատը նույնիսկ հակակրանք կարող է առաջացնել պայքարներում կոփված և ծանր ճամփա անցածների մոտ։ 

Ոչ պակաս ցավոտ էր նաև այն փաստը, որ Ավագանու անդամների մի մասը հետագայում դարձավ պատգամավոր կամ այլ պաշտոն ստացավ՝ առավել գնահատվելով կուսակցության վերնախավի կողմից։ Պատգամավորի մանդատի արժանացան նաև հեղափոխության ժամանակ առհասարակ աչքի չընկածները, ծանոթ-բարեկամ ունեցողները, հանուն մանդատի ՔՊ անդամագրվածները։ Սա անարդարության զգացում պետք է առաջացրած լինի Ավագանու  ոչ միայն ՔՊ անդամների, այլ նաև մյուս՝ անկուսակցական հատվածի մոտ։ Անտեսված, արհամարված, չգնահատված լինելու զգացումը բնականաբար պետք է արտահայտվի և արտահայտվում է նրանց ունեցած միակ լծակով՝ Ավագանու խմբակցությունում սեփական կարծիքը կարևորելով, սեփական վարկանիշի մասին շատ ավելի հոգալով, քան՝ քաղաքական ուժի։ 

Չարդարացված սպասումների հետևանք հանդիսացող այս ամբողջ դեստրուկցիայի պատասխանատուն հասկանալիորեն դառնալու է քաղաքապետը, ով կարծես, անտեսում է իր խմբակցությունում առկա վտանգավոր տրամադրություններն ու տարված է մենախաղով, սեփական «Ես»-ն առանձնացնելով և փիարելով։ Արդյունքում, ինչպես տեղի է ունենում նիստերին, միայնակ էլ փորձում է հակազդել ընդդիմության քննադատություններին և ելույթներին։ Քաղաքականությունից բավականին հեռու շոումենը, կարծես, չի հասկանում իր դրության լրջությունը և շարունակում է «Ես քաղաքապետ եմ» ներկայացումը՝ սեփական թիմի փոխարեն հենվելով Տարոն Մարգարյանից մնացած կադրերի ու իր՝ քաղաքականությունից հեռու «ախպերության» հույսին, որոնց թիվն ավելացնելու համար նույնիսկ ավելացրեց օգնականների հաստիքները։

Նախկիններին պարբերաբար մեղադրելու, սակայն այդպես էլ պատասխանատվության իրավական տիրույթ չտեղափոխելու, ավելին՝ նախկին համակարգի կարկառուն դեմքերին այսօր էլ իր կողքը պահելու գործելաոճը չի կարող դուր գալ ոչ «Իմ քայլի» սկզբունքայիններին, որոնք պնդում են հեղափոխության ժամանակ հռչակածն իրագործելու իրենց հաստատակամությունը, ոչ էլ հատկապես հեղափոխություն արած երևանցիներին։

Քաղաքապետից ավելի շատ կենցաղային արդյունքներ ակնկալող քաղաքացիների համար էլ անհասկանալի է կարգին Հայկոյի կադրային քաղաքականությունը, հատկապես վարչական շրջանների ղեկավարների հարցում, անտրամաբանական են նրա մինչ այսօր արած քայլերը, ժամանակ կորցնելը, մի բան հայտարարելը և դրա կատարումն ապահովելու անընդունակությունը։

Արդյունքում «կարգին» քաղաքապետն ու իր «անկարգ» ավագանին, ըստ ամենայնի, ի վիճակի չեն լինի թե քաղաքականապես ամրացնել իշխող ուժի դիրքերը, թե մոտակա ժամանակներում փոխել երևանցիների կյանքի որակը, ավելի լավը դարձնել քաղաքը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:58 Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան Այսօր, 19:54 Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ ու ձև գտեք՝ հանդիպեք․ Սրբազան Այսօր, 19:45 Արա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց ես եղբայր չեմ ուրացել․ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 19:29 Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է. Reuters Այսօր, 19:02 Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․կառավարության պատվիրակությունը մեկնել է դեպքի վայր Այսօր, 18:33 Փրկարարական ջոկատները հասել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման վայր, դեռևս կապ չկա Ռաիսիի հետ Այսօր, 18:05 Անկհայտ է, որ Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է․ Վարդան Օսկանյան (Տեսանյութ) Այսօր, 17:34 Իրանի նախագահը՝ ուղղաթիռի վթարային վայրէջքից հետո (լուսանկարը արխիվային էր) Այսօր, 17:25 ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս ու նվիրեց Ադրբեջանին․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին Այսօր, 17:10 Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Այսօր, 17:01 Կարծում եմ՝ մեր զորակցությունը կիրանցեցիներին տեղ հասավ անգամ մեր այստեղ հասնելով․ Մշակութային գործիչները վերադարձան Երևան Այսօր, 16:30 Ճանապարհները փակել են, որ Կիրանց գյուղ օգնություն չգա․ Կիրանց գյուղի բնակիչ Այսօր, 16:15 ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա համար ժամանակավորապես մուտքն արգելված է. ոստիկանության Տավուշի բաժնի պետ Այսօր, 16:07 Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին Այսօր, 15:48 Կիրանցի բնակիչներին ակնհայտ բլոկադայի մեջ են պահում. մի քանի պատգամավորներ, չնայած ոստիկանական արգելքին՝ հասել են Կիրանց Այսօր, 15:34 Սահմանների որոշման գործընթացում դրական արդյունքը հույս է ներշնչում, որ վերջապես կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև Այսօր, 15:29 Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան Այսօր, 14:52 Ելնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾ Այսօր, 14:47 Մեր պարտականությունն է գնալ և կիրանցեցիների կողքին լինել, թուրքահպատակ քաղաքականություն են վարում․ Աննա Գրիգորյան (Տեսանյութ) Այսօր, 14:27 Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին Այսօր, 14:05 Հրահրում եք, որ բախում լինի՞․ Լարված իրավիճակ՝ Կիրանցում Այսօր, 13:29 Ցո՛ւյց տվեք հրամանը․ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կիրանց արգելում են․ (Տեսանյութ) Այսօր, 13:20 «Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով»․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում Այսօր, 13:07 «Դիտմա՞մբ ես եկել»․ միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին Այսօր, 12:44 Վահագն Չախալյանը ազատության մեջ է Այսօր, 12:38 Խուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներ Այսօր, 12:31 Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները․ ՀՀ ՊՆ Այսօր, 12:11 Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին (168.am) Այսօր, 11:45 Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:26 Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը Այսօր, 11:06 Լույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Այսօր, 10:56 Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը մայիսի 20-23-ին աստիճանաբար կբարձրանա Այսօր, 10:51 Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Այսօր, 10:43 Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 10:25 Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ 18/05/2024 22:19 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Էդգար Ղազարյանն ու Լուսինե Հարոյանն են 18/05/2024 21:55 «Էդպես ասաց, նայեց դեմքիս, թողեց, գնաց»․ Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (Տեսանյութ) 18/05/2024 21:27 «Անընդունելի է»․ Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին՝ Աշոտյանին, Ասլանյանին, Մալյանին, Սամսոնյանին, Սաղաթելյանին, մյուսներին 18/05/2024 21:09 Գնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է 18/05/2024 20:55 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետ կոչվածներ, ծախու գրչակներ, ֆեյք-մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա 18/05/2024 20:37 Հստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան 18/05/2024 20:17 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետ 18/05/2024 20:02 Մի շարք ոստիկաններ անչափահասների ծնողներին սպառնալիքներ են հնչեցրել՝ կապված նրանց երեխաների հետ․ Փաստաբանն զգուշացրեց․ «Խելքներդ գլուխներդ հավաքեք, ամեն ինչ արձանագրվում է» 18/05/2024 19:44 Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց 18/05/2024 19:26 Ուկրաինայում և Գազայի հատվածում պատերազմ չէր լինի, եթե ԱՄՆ-ում իշխանության ղեկին «հիմար մարդիկ» չլինեին․ Թրամփ 18/05/2024 19:07 Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) 18/05/2024 18:56 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել 18/05/2024 18:45 Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 18/05/2024 18:29 Սև ծովում նավ է խորտակվել 18/05/2024 18:14 Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան 18/05/2024 17:57 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 18/05/2024 17:44 Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան 18/05/2024 17:29 Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է․ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպարտել են, պատասխանատվության ենթարկեք․ Բագրատ Սրբազան 18/05/2024 17:15 «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ 18/05/2024 17:06 Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում 18/05/2024 16:53 Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան 18/05/2024 16:42 Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին 18/05/2024 16:30 Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից 18/05/2024 16:17 Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին 18/05/2024 16:02 Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը՝ անգամ ՔԿՀ-ից, եթե նա ունենա բավարար կամք և խիզախություն՝ ինձ եթեր տրամադրելու և այն առանց մոնտաժի ցուցադրելու․ Արմեն Աշոտյան 18/05/2024 15:46 Սրբազանն առաջարկեց՝ Կիրանց արվեստագետների խումբ գնա 18/05/2024 15:41 Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 18/05/2024 15:28 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան 18/05/2024 15:22 Հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից կասկածյալն անցակետի մոտ բռնվել է 18/05/2024 15:13 Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը․ Լուսանկարներ 18/05/2024 15:09 Ս.Թ.-ն նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, Գյումրում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ․ ՊՆ (Տեսանյութ) 18/05/2024 15:00 Շատերի համար ընկալելի չի, թե էս արքեպիսկոպոսը փողոցներում ինչու է թրև գալիս, բայց ես այդ կոչումին ու ձայնին եմ ականջալուր եղել․ Սրբազան 18/05/2024 14:36 Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (Տեսանյութ) 18/05/2024 14:25 Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (Տեսանյութ) 18/05/2024 14:18 Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան 18/05/2024 13:57 Պարոն Ղալումյանն ասեց՝ դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել․ Կիրանցեցի 18/05/2024 13:48 Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել 18/05/2024 13:32 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» 18/05/2024 13:28 «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով 18/05/2024 13:16 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 18/05/2024 13:07 Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն 18/05/2024 13:01 Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին 18/05/2024 12:39 Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿ 18/05/2024 12:33 Ճանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին 18/05/2024 12:23 Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչը հակադարձում է վարչապետի աշխատակազմին 18/05/2024 12:15 Մարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել 18/05/2024 12:09 Պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ, այստեղից է կախված՝ կլինի հակադրման, մերժման, թե համագործակցության և հարատևման մշակույթ․ Պետրոսյան 18/05/2024 11:50 Համարում ենք, որ այս փուլում Սրբազանը համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է․ Առաքելյան 18/05/2024 11:41 Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա, և ամեն ինչ պետք է լինի իրավական ճանապարհով․ Սրբազան 18/05/2024 11:34 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ 18/05/2024 11:21 Կյանքի օրինաչափություն է՝ հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում․ Բագրատ Սրբազանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին 18/05/2024 11:10 Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, Սահմանադրության արգելքը հաղթահարելի խոչընդոտ է․ Հարությունյան (Տեսանյութ) 18/05/2024 10:50 Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումների հետևանքով Ադրբեջանն արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը․ Թյուրքագետ 18/05/2024 10:46 Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 18/05/2024 10:40 Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին 18/05/2024 10:27 Թալինի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտամիջյան մասում․ կա զոհ և տուժած 18/05/2024 10:22 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների հարցում․ Աբրահամյան 18/05/2024 10:11 Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել. Փաստաբան 18/05/2024 10:09 «Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ 18/05/2024 10:08 «Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների 18/05/2024 10:05 «Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է 18/05/2024 10:03 «Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ 18/05/2024 10:02 «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել 18/05/2024 10:01 «Փաստ». Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել 18/05/2024 09:56 «Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը