24/06/2019 16:49
Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ)
Ըստ էության, սահմանադրական կարգի պերմանենտ տապալման գործընթաց է հիմա ընթանում, Սահմանադրական դատարանի դիմաց «ՎԵՏՕ» շարժման հրավիրած հավաքին հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն« ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Սա ուղղակի ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից։ Փաշինյանն ուղղակի պատասխանատուն է այս իրավիճակի։ Եթե հիշեք Վահե Գրիգորյանի առաջադրման ողջ գործընթացը, կպատկերացնեք՝ ինչ է տեղի ունենում։ Հիմա ականատես ենք լինում այդ գործընթացի պրակտիկ կիրառելիությանը, որը փորձում ենք կանխել», - ասաց Նարեկ Սամսոնյանը։
Նա նշեց՝ հնարավոր բոլոր ուժերով փորձում են այնպես անել, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա։
«Սրա անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, իր կիսագրագետ և անգրագետ թիմով», - հայտարարեց Սամսոնյանը։