24/06/2019 12:48
Թրամփի համար միևնույն է Իրանի հարցի շուրջ Եվրոպայի կարծիքը
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար միևնույն է Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ եվրոպական երկրների կարծիքը, հայտնում է NBC-ն։
Նրա խոսքով՝ եվրոպացիները կցանկանային այդ հարցի միջոցով մեծ գումարներ վաստակել՝ նկատի ունենալով եվրոպացի ձեռներեցների և Իսլամական Հանրապետության հետ բիզնեսի պահպանությունը։
Նա, սակայն, ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է «հոգ տանել» Եվրոպայի մասին և ՆԱՏՕ-ի շրջանակում պաշտպանել եվրոպական երկրները։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Իրանի իշխանությունները խախտել են Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի դրույթները։