24/06/2019 17:03
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում հունիսի 25-ին գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 25-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության, Դեմիրճյան, Զորավար Անդրանիկի, Արծրունի եղբայրների, Սայադյան, Պռոշյան, Կաբելագործների, Դաշտոյան, Բոշնաղյան փողոցների, Հացառատ թաղամասի, Գանձակ գյուղի և Գավառի հացի գործարանի գազամատակարարումը:
Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում են պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: