24/06/2019 12:36
Առավոտից Սահմանադրական դատարանի դիմաց փոքրաթիվ բողոքի ակցիա է անցկացվում (Տեսանյութ)
Այսօր առավոտյան մոտ տասը քաղաքացի Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանց թվում է եղել նաև Վարդգես Գասպարին:
Քաղաքացիներից մեկն ասաց, որ իրենց բողոքն ուղղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ և իրենք պահանջում են, որպեսզի Վահե Գրիգորյանը դառնա Սահմանադրական դատարանի նախագահ, իսկ ՍԴ գործող դատավորները հրաժարական ներկայացնեն:
Դիտարկմանը, թե ակցիան սակավաթիվ է, մասնակիցներից մեկը նշեց. «Քաղաքացի՞ է մնացել Հայաստանում, բոլորը գնացել են, մնացել են ծերերը, մնացածն էլ զբաղված են, ինչքա՞ն կարան միտինգ անեն»:
Ակցիան անցնում է հանգիստ է, ՍԴ շենքի մոտ հերթապահություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները:
Նշենք, որ երեկ սոցցանցերումում հայտարարություն էր տարածվել, թե այսօր ժամը 08.00 ՍԴ շենքի դիմաց մեծաթիվ բողոքի ակցիա է իրականացվելու: Նախաձեռնության հեղինակները կոչ էին անում հիմնականում տղամարդկանց հավաքվել ՍԴ-ի դիմաց, սակայն, նշված ակցիան, ըստ էության, չկայացավ: Հենց սկզբից մասնակցում էին շուրջ 10 քաղաքացի՝ հիմնականում կանայք: Իսկ ոստիկանների թիվը գերազանցում էր ակցիայի մասնակիցների թվին: