Երգիչ Արթուր Գալստյանը դատական հայց է ներկայացրել Գևորգ Մարտիրոսյանի դեմ. մանրամասնում է փաստաբանը

25/06/2019 18:50

Երգիչ Արթուր Գալստյանը դատական հայց է ներկայացրել Գևորգ Մարտիրոսյանի դեմ. մանրամասնում է փաստաբանը


Մինչ աշխարհն արդեն վաղուց օրինական է համարում թուղթ ու թանաքով կնքված պայմանավորվածությունները, Հայաստանում դեռևս շարունակում են «պաշտոնական» որոշումներ կայացնել բանավոր մակարդակով, ինչն էլ հաճախ հանգեցնում է դատական քաշքշուքի:

Օրերս նման իրավիճակում հայտնվեցին 90-ականների ճանաչված երգիչ Արթուր Գալստյանն ու շոուբիզնեսի մերօրյա ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյանը: Վերջինս որոշել էր Արթուր Գալստյանի «Ով է նա» հեղինակային երգին նոր շունչ տալ: Արդյունքում, պարզվել էր, որ հեղինակային իրավունքի խախտում է կատարել, ու գործը հասել է, այսպես ասած, «դիվանբաշուն»:

Արթուր Գալստյանն Aysor.am-ի հետ զրույցում հրաժարվեց որևէ բացատրություն տալ՝ խնդրելով, որ մեր բոլոր հարցերի պատասխանները ստանանք իր փաստաբան Լուսինե Վիրաբյանից: Վերջինս էլ մանրամասնեց՝ Գևորգ Մարտիրոսյանն, առանց Արթուր Գալստյանի թույլտվության, վերցրել է նրա երգը, երգել ու տեսահոլովակ նկարահանել՝ խախտելով Ա. Գալստյանի ոչ գույքային հեղինակային իրավունքը: 2001 թվականից «Հայ հեղինակ» հասարակական կազմակերպությունում այդ երգի նկատմամբ Արթուր Գալստյանի հեղինակային իրավունքը գրանցված է:

Իր հարցազրույցներում Գևորգ Մարտիրոսյանը պարբերաբար նշում է՝ հեռախոսազրույց է ունեցել երգի հեղինակի հետ, նա էլ համաձայնվել է, որ երիտասարդ երգիչը նոր շունչ ու հոգի տա իր ստեղծագործությանը: Սակայն հեղինակի փաստաբանը նկատում է՝ Գևորգ Մարտիրոսյանի կողմից շահարկվում է այն հանգամանքը, որ ինքն ու Արթուր Գալստյանը հեռախոսային պայմանավորվածություն են ունեցել, ու վերջինս չի առարկել:

«Իրականում, ես չեմ կարող ասել՝ ի՞նչ հեռախոսազրույց են ունեցել իրենք, կամ՝ ունեցե՞լ են, թե՞ ոչ: Բայց եթե մենք հասել ենք այն դաշտին, որ խոսում ենք միայն օրենքի լեզվով, ապա ամեն անգամվա պես պետք է հիշեցնեմ, որ «ազնիվ խոսքը» ապացույցի տեսակ չէ: Թող գան, դատարանում փաստերով ապացուցեն, որ ունեցել են նման հեռախոսազրույց: Չնայած ասեմ, որ եթե նույնիսկ հեռախոսազրույց են ունեցել, միևնույն է, ըստ օրենսդրության՝ պետք է պայմանագրով արձանագրվեր համապատասխան թույլտվությունը: Գրավոր փաստաթուղթ պետք է կազմվեր, համաձայն որի՝ Արթուրը տալիս է իր թույլատվությունը տվյալ երգի օգտագործման համար», - նշեց Լուսինե Վիրաբյանը:

Փաստաբանն ընդգծեց՝ իր վստահորդն այդ երգի կատարման թույլտվությունը որևէ մեկին չէր փոխանցի, քանի որ այն հատուկ է գրվել ու նվիրվել է մի կնոջ՝ Մարի Դալիա Վան Մարկին, ով ևս մեծ վրդովմունք է ապրում, որ իրեն նվիրված երգն օգտագործվել է: Ի դեպ, Գևորգ Մարտիրոսյանի կողմից կատարվող երգն ու տեսահոլովակը «Յութուբում» արգելափակվել է Մարի Դալիա Վան Մարկի պահանջով:

Լուսինե Վիրաբյանը մեկ անգամ հանդիպել է Գևորգ Մարտիրոսյանի հետ: Ասում է՝ չնայած երգիչն ասել էր, որ հանդիպման կգա իր փաստաբանի հետ, սակայն ընկերոջ ուղեկցությամբ էր եկել:

«Մեր զրույցը, մեղմ ասած, չստացվեց: Իրեն առաջարկեցինք խնդրի լուծման 4 տարբերակ՝ հարցը արտադատական կարգով լուծելու համար: Առանց դատարան մտնելու առաջարկում էի օրինական պայմանագիր կնքել, դրամական փոխհատուցում տալ ու ամեն ինչ անել օրենքի սահմաններում: Ես փորձեցի սպառել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի գործը դատարան չմտնի, ու երկու կողմերն առավել շահավետ պամաններում կարողանային վեճի հանգուցալուծում ունենալ: Սակայն չընդունվեց Գևորգի կողմից, ու հիմա նաև այդ նույն պահանջով մենք դատարան ենք մտնում՝ պահանջելով հեղինակային իրավունքի վերականգնում, համապատասխան վնասի, բացթողնված օգուտի հատուցում», - մանրամասնեց նա: 

Փաստաբանի խոսքով՝ դատարան մտնելու ևս մեկ պատճառ կա. Գևորգ Մարտիրոսյանի պրոդյուսերի կողմից վիրավորական, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ են հնչել Արթուր Գալստյանի հասցեին, ու հիմա իրենք պահանջելու են հրապարակավ ներողություն խնդրել այդ խոսքերի համար:

Նկատառմանը, որ Գևորգ Մարտիրոսյանը բազմիցս նշել է՝ այս երգն իրեն կոմերցիոն նպատակով չի հետաքրքրել, այլ պարզապես մանկության գեղեցիկ հիշողություններ է առաջացրել, մեր զրուցակիցը շեշտեց.

«Փաստը մնում է փաստ, որ շատ կարճ ժամանակահատվածում յութուբյան դիտումների արդյունքում երգը մեծ լսարան հավաքեց: Չի կարելի ասել, որ դա միայն Գևորգի կատարման շնորհիվ էր ու նրա հաղթանակն էր, դա նաև այդ երգի նկատմամբ «նոստալգիան» էր ժողովրդի մեջ, ովքեր 90-ականներց որոշակի հույզեր ունեին երգի հետ կապված: Գիտեք, շահարկվում է միտք, թե Արթուրը նախանձել է Գևորգի հաջողությանը, նախանձը լավ բան չէ և այլն… Նման կարծիքն ուղղակի ծիծաղ է առաջացնում: Դա այդ մարդու սեփականությունն է, ի՞նչ է նշանակում նախանձել է: Այսինքն, գան իրավունքը խախտեն, հետո ասեն՝ դու նախանձե՞լ ես իմ հաջողությանը: Հիմա ի՞նչ, եթե Արթուրն ունենար արտադրական որոշակի տարածք, որը չօգտագործեր, կամ՝ պասիվ օգտագործեր, մեկ ուրիշը գար այդ տարածքն ապօրինաբար զավթեր ու այնտեղ շատ լավ բիզնես ստեղծեր, սեփականատերը պետք է իրավապահ մարմիններին չդիմե՞ր, ասեր ոչինչ, որ իմ սեփական տարածքն ապօրինի վերցրել ու բիզնե՞ս ես անում: Չբողոքեր, որ որևէ մեկին չթվա՞ր, թե ինքը նախանձում է ապօրինի գործունեություն ծավալողի հաջողությանը։ Ամեն մարդ ինքն է որոշում՝ օգտագործի՞ իր ունեցածը, թե՞ ոչ, կամ՝ ո՞ւմ թույլ տա, որ այն օգտագործի: Ուզում եմ հասկանալ այն տրամաբանությունը, որ ինքն ասում է՝ Արթուրը պետք է ուրախ լինի, որ տարիներ շարունակ չերգված երգը ես երգել եմ»:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է վնասի փոխհատուցման պահանջը բավարարելուց հետո երգի հեղինակը յութուբյան արգելափակումը չեղարկի:

«Նայած, թե դատական պրոցեսի ընթացքում ինչ պայմանավորվածություն ձեռք կբերվի: Միայն վնասի, գումարի փոխհատուցումը դեռևս հիմք չէ ալիքի արգելափակումը չեղարկելու համար: Եթե ընթացքում կողմերը կգան հաշտության համաձայնության՝ գուցե», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Լուսինե Վիրաբյանը:

Նշենք, որ Aysor.am-ը մանրամասներ կներկայացնի նաև Գևորգ Մարտիրոսյանի կողմից։

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը Այսօր, 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ Այսօր, 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ Այսօր, 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» Այսօր, 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ Այսօր, 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq Այսօր, 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Այսօր, 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում Այսօր, 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ Այսօր, 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր

Տվյալ բաժնի վերջին նյութերը