25/06/2019 15:55
Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում ժամանակավորապես գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 26-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.45-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 4-րդ թաղամասի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար և Արծվանիստ համայնքների գազամատակարարումը:
Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում են պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: