25/06/2019 19:25
Եկամտային հարկի համահարթեցումը բերելու է բյուջետային եկամուտների վտանգման. տնտեսագետ
Հարկային օրենսգրքի փաթեթի ընդունումը սպասելի էր այնքանով, որ չնայած մասնագետների «դեմ» հայտարարություններին՝ հաղթեց կարծիքը, որն ի սկզբանե հայտարարված էր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
«Ի սկզբանե եկամտային հարկի համահարթեցման մասին բարձրաձայնվեց, սակայն գերակայող դարձավ իշխանության՝ ի սկզբանե ներկայացված կարծիքը։ Սա, ամենայն հավանականությամբ, պետք է նոր մոտեցում համարել», - նշեց մեր զրուցակիցը։
Վարդան Բոստանջյանի խոսքով՝ եկամտային հարկի համահարթեցման նման մոտեցումը բերելու է բյուջետային եկամուտների վտանգման, ինչի պարագայում առանց այդ էլ ՀՀ ֆինասական սուղ պայմաններում պարտադրված պետք է լինենք այլ առումներով վերակագնել եկամտային հարկով պայմանավորված կորուստները։
«Դա մենք անում ենք ավելի «հեշտ» ճնապարհով, իսկ «հեշտ» ճանապարհը ակցիազային հարկի բարձրացումն է։ Իսկ դա անուղղակի հարկ է, որի ծանրության տակ հայտնվում է քաղաքացին՝ իր սուղ եկամտային հնարավորություններով։ Այսինքն՝ ունքը շտկելու փոխարեն՝ աչքն էլ ենք հանում», - նշեց բանախոսը՝ մատնանշելով հարկային բեռի արդարացի և ճիշտ բաշխման կարևորությունը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը։
Ըստ փոփոխությունների՝ մինչ 2023 թ. եկամտահարկը կիջեցվի մինչև 20%։
Սա հիմնական դրույթներից մեկն էր, որին դեմ էին ընդդիմադիր խմբակցությունները: