25/06/2019 15:38
Կդադարեցվի Սարուխան և Կարմիր գյուղերի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից Սարուխան պոմպակայանի հոսանաքազրկման պատճառով հունիսի 26-ին ժամը 11։00-18։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սարուխան և Կարմիր գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: