26/06/2019 09:43
«Ժամանակ». Ավտոդպրոցները պետք է լիցենզավորվեն
«Ժամանակ» թերթը գրում է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում:
Մասնավորապես, առաջարկվում է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած անձն անցնի բժշկական հավատարմագրում: Կառավարությունը պատրաստվում է տրանսպորտային միջոց վարելու ուսուցման կազմակերպումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեություն:
Այսպես կոչված, ավտոդպրոցները պետք է լիցենզավորվեն: