26/06/2019 09:40
«Ժողովուրդ». Դատավորների վեթթինգի իրականացման աշխատանքներով զբաղվելու է նաև նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը
«Ժողովուրդ» թերթը իր նախորդ համարում գրել էր, որ դատավորների վեթթինգի իրականացման աշխատանքներով զբաղվելու է նաև նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդեն իսկ օրինագիծ է նախաձեռնել, որոնք ավելի կարագացնեն ստեղծման գործընթացը:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ գործընթացից: Ըստ այդմ, առաջարկվում է այդ մարմինը ձևավորել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուներից: Եվ հանձնաժողովը կունենա նաև նոր գործառույթներ, որոնք էլ հենց բխում են վեթթինգ իրականացնելու տրամաբանությունից:
Մասնավորապես, հանձնաժողովը կունենա դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելու իրավունք: Համապատասխան նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունվի հուլիսին, իսկ արդեն աշնանը` երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: