26/06/2019 12:17
Տեղի է ունենում մրցակցային դատավարություն․ Կարեն Սիմոնյանը՝ ՀՀ երկրորդ նախագահի դատավարության մասին
ԼՀԿ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր չի տեսնում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ պատգանավոր Անի Սամսոնյանը։
«Քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում և այս գործը մեզ համար զուտ իրավական գործընթաց է», - ասաց նա:
Նրա խոսքով՝ սա զուտ դատավարական գործընթաց է. «Մեզ համար այս գործընթացը որևէ առաջնային նշանակություն չունի։ Այդ գործը հանձնված է արդարադատությանը, որն էլ իր գործը կանի»։
ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ նկատեց, որ տեղի է ունենում մրցակցային դատավարություն՝ կողմերը իրավունք ունեն բողոքարկել բոլոր որոշումները:
«Հավասար պայմաններում են գտնում և՛ դատախազությունը, և՛ մեղադրյալ կողմը: Սովորական դատավարական գործընթաց է, ու իմ կարծիքով՝ այլ դատավարություններից որևէ բանով չպետք է տարբերվի, այսինքն՝ նույն ընթացակարգերը իրավական պետք է պահպանվեն, և ինձ թվում է՝ այդ ամենը ընդհանուր առմամբ տեղի է ունենում», - ասաց պատգամավորը։