28/06/2019 15:30
Հացադուլ, հետո՝ դեսպանատուն. առանց տանիք մնացած ընտանիքները շարունակում են գիշերել կառավարության մոտ (Տեսանյութ)
Եղվարդի Երևանյան խճուղի 11 հասցեից վտարված բնակիչները չորրորդ օրն է՝ գիշերում են դրսում, մասնավորապես, ՀՀ կառավարության շենքի դիմաց։
Եղվարդի հանրակացարանում 30 ընտանիք բնակվել է տարիներ շարունակ, սակայն, նրանց խոսքով, օրեր առաջ ոստիկանները փորձել են դուրս հանել շենքից:
Կառավարությունից վտարված բնակիչներին մոտեցել է միայն վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը. առաջարկել է վարձով բնակվել, մեկ ամսվա վարձն էլ կտան։
«Ես էլ կարամ իմ ջեբից 30 հազար տամ, մինչև հարցը լուծեմ», - ասում է վտարված ընտանիքի անդամներից մեկը։
Չորս օր է՝ կերել են միայն հաց, խմել՝ միայն ջուր։ Հացն ու ջուրն էլ տվել են անցորդները։
Փոքրիկ Սյուզին էլ, որը տեսողության հետ կապված խնդիր ունի, անհամբեր իր ակնոցին է սպասում. շենքից դուրս հանելու պահին, նրա խոսքով, ակնոցը կոտրել են։
Վտարված բնակիչները պնդում են՝ այսօր էլ կսպասեն, հաջորդ քայլը լինելու է հացադուլ, մյուսը՝ դեսպանատուն. «Հրաժարվում ենք Հայաստանից»։
Մանրամասները՝ Aysor.am-ի տեսանյութում։