01/07/2019 12:51
Իմ կողմից կլինի խնդրանք՝ ընդհանրապես հրաժարվել «վեթինգ» բառից. ԲԴԽ անդամի թեկնածու
ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանն առաջարկում է հրաժարվել վեթինգ բառից:
«Իմ կողմից կլինի խնդրանք՝ ընդհանրապես հրաժարվել «վեթինգ» բառից, որովհետև այն ոչ միշտ է դրական պոտենցիալ պարունակում: Այստեղ խնդիրը զուտ վեթինգի հարցը չէ, մենք ունենք մի խնդիր՝ ապահովել բարեվարքություն դատական համակարգում, ապահովել արդար, անաչառ, մարդու իրավունքները հարգող և սեփական համոզմունքների ու իրավունքի վրա հիմնվող դատավոր: Դրանք պիտի լինեն այն չափանիշները, որոնց վրա հիմնվելու ենք, հետևաբար ասել, որ իրականացնելու ենք վեթինգ կլասիկ իմաստով, ես ձեռնպահ կմնայի», - ԱԺ-ում ասաց Աննա Մարգարյանը:
Նա ընդգծեց, որ պետք է դատավորների մասնագիտական գործունեությանը վերաբերող հստակ պահանջներ ներկայացվեն ու միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել դատական համակարգում բարեվարքությունն ապահովելու ճանապարհների մասին:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիտում քննարկվում է ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Աննա Մարգարյանի թեկնածությունը: