01/07/2019 12:35
Եղվարդցի վտարված ընտանքիները կշարունակեն բնակվել միևնույն շինության այլ հատվածում
Եղվարդի Երևանյան խճուղի 11 հասցեից վտարված բնակիչները պայմանավորվածություն են ձեռք բերել շենքի սեփականատիրոջ հետ և այսուհետ ևս կշարունակվեն բնակվել նույն վայրում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եղվարդի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը։
«Այն շենքում, որտեղ ընտանքիները նախկինում բնակվում էին, մի մասը կրկին կհատկացվի նրանց», - տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս պահին շենքի նշված հատվածում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Վտարված ընտանիքներն այնտեղ բնակություն կհաստատեն ավելի ուշ։
Մինչ այդ՝ կառավարության շենքի առջև օրեր շարունակ բողոքի ակցիա իրականացրած եղվարդցիները կբնակվեն յուրաքանչյուրն իր հայթայթած ժամանակավոր կացարաններում։
Հիշեցնենք, որ Եղվարդի Երևանյան խճուղի 11 հասցեից վտարված բնակիչներն ավելի վաղ սպառնում էին խնդրի չկարգավորման դեպքում հացադուլ սկսել, այնուհետ՝ հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և լքել հայրենիքը։