02/07/2019 13:11
Ծառայության մեջ վախերդ հաղթահարում ես. Վիդեոնամակ՝ զինվորներից
Արցախի պաշտպանության բանակում է ծառայում սերժանտ Հարություն Հարությունյանը։ Մեկ տարի է, ինչ ծառայում է։
Վստահեցնում է՝ ամեն ինչ շատ լավ է։
«Էդպես տխուր որ նայում եք, դրա համար եմ ասում», - կատակում է զինծառայողը։
Չծառայածներին խորհուրդ է տալիս անպայման գալ ու ծառայել։ «Շատ լավ է զինվորական ծառայությունը, այստեղ ավելի ամրանում ես, վախերդ հաղթահարում ես», - ասում է նա։
Հարությունը մասնագիտությամբ ռեժիսոր է. զորացրվելուց հետո շարունակելու է աշխատանքը։
Վահան Գրիգորյանն էլ մեկ ու կես տարի է, ինչ ՊԲ-ում է ծառայում։ Ամենաշատը ծնողներին է կարոտել։ «Թող հանգիստ լինեն, վեց ամիս բան մնաց, կծառայեմ, ողջ-առողջ տուն կգնամ», - ասում է նա։
Վահանը նշում է՝ ծառայությունը իր կյանքում շատ բան է փոխել։
«Հիմա ավելի փակ եմ դարձել, էդքան շատ չեմ խոսում, որովհետև արդեն սկսում ես մարդկանց ճանաչել», - ասում է շարքային Գրիգորյանը։