04/07/2019 19:11
Խորհրդարանում Սահմանադրության օրը չի նշվի, իսկ նախագահը մեկնում է Սյունիք
Սահմանադրության օրը Հայաստանում պետական մակարդակով չի նշվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէ: Նա պաշտոնական այցով մեկնել է Վիետնամ, ապա՝ Սինգապուր։
Հայաստանում չէ նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Վերջինիս գլխավորած պատվիրակությունը Կիպրոսում է։
Հայաստանում է միայն նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն նախագահականից Aysor.am-ին փոխանցեցին, որ նախագահը վաղն աշխատանքային այցով մեկնում է Սյունիքի մարզ, սակայն նախագահականում նախատեսված է կոչումների հանձնման արարողություն։