04/07/2019 12:15
Կառավարությունը հաստատեց Հայաստանի ու Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվելու է Սինգապուրում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ ցանկանում է շնորհավորել ու շնորհակալություն հայտնել Ֆինանսների նախարարին ու գործընկերներին, որոնք շատ հաջող բանակցեցին ու ավարտին հասցրեցին պայմանագիրը։
«Ինքը շատ կարևոր նշանակություն ունի, սա շատ ողջունելի ու պրակտիկ արտահայտություն է, որը տալիս է կոնկրետ արդյունք այցի կոնտեքստում», - ասաց նախարարը։