06/07/2019 17:06
Արարատի մարզում խոշոր վթարի հետևանքով մարդատար գազելը այրվել է. Կան զոհեր (Լուսանկար)
Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար. բախվել է երեք ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ըստ նախնական տվյալների՝ կան 5 զոհ և 9 տուժած:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մասնավորապես բախվել են Toyota մակնիշի, ВАЗ 2106 մակնիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 5 մոխրացած դի։