06/07/2019 17:58
Ողբերգական վթարի հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել 12 վիրավորներ
Երևան-Երասխավան ճանապարհին, Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 6-ը՝ Արարատի բժշկական կենտրոն, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:
Քննչական կոմիտեն իր հերթին հաղորդել էր, որ վթարի հետևանքով դեպքի վայրում 6 այրված դի է հայտնաբերվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Ավելի վաղ տեղեկլացրել էինք, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար. բախվել է երեք ավտոմեքենա: Մասնավորապես, բախվել էինն Toyota մակնիշի, ВАЗ 2106 մակնիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։