Արմեն Գևորգյան. Իշխանության որակի և ռիսկերի մասին

09/07/2019 17:21

Արմեն Գևորգյան. Իշխանության որակի և ռիսկերի մասին


Tert.am–ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է կառավարության նոր կառուցվածքին:

Արմեն Գևորգյանի բնորոշմամբ՝ կառավարության նոր կառուցվածքը կիսատ լուծում է, քանի որ, ստանալով երկիրը 5 տարի կառավարելու մանդատ, կարելի էր ներկայացնել պետական կառավարման համակարգը վերևից ներքև բարեփոխելու ամբողջական ծրագիր։ Այսօրվա լուծումը, ըստ Արմեն Գևորգյանի, թերի է նաև այն պատճառով, որ իր բովանդակությամբ չի ընդգրկում բոլոր ներպետական իշխանական հարաբերությունները՝ կառավարություն-տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարման մարմիններ։ «Լուծվել է այսբերգի վերևում երևացող խնդիրը, իսկ թե ինչ կլինի ստորջրյա հատվածի հետ, դեռ հայտնի չէ»,- գրում Արմեն Գևորգյանը: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Կառավարության նոր կառուցվածքի քննարկման փուլում ես  միտումնավոր տեսակետ չեմ արտահայտել՝ սուբյեկտիվ չընկալվելու համար։ Բայց հարցը շատ կարևոր է. ուշադիր հետևելով հնչող կարծիքներին, ցավոք, ես այդպես էլ չլսեցի որևէ ծրագրային հիմնավորում, թե ինչու է մեզ պետք կառավարության հենց այսպիսի կառուցվածք։

Ինքս դեմ չեմ եղել կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխության գաղափարին, և մշտապես հանդես եմ եկել կառուցվածքի և կազմի տեսանկյունից կոմպակտ և արդյունավետ կառավարություն ունենալու օգտին։ Սակայն երկար տարիների ընթացքում այս երկու հանգամանքները միշտ պայմանավորված են եղել քաղաքական հանգամանքներով և նպատակահարմարությամբ, այլ ոչ՝ օբյեկտիվ անհրաժեշտությամբ։ Հիմնական քաղաքական դերակատարը միշտ թիմում կոալիցիոն գործընկերներ ունենալու և նրանց կադրային նախասիրությունները հաշվի առնելու անհրաժեշտություն է ունեցել։ Սակայն 2018թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, կարծես թե, լավ հնարավորություն էր ընձեռվել՝ խուսափելու այդ ազդեցության գործոններից և ոչ միայն ձևավորել նոր տիպի կառավարություն, այլ առհասարակ երկրում կազմավորել նոր տիպի գործադիր իշխանություն։

Երկարատև քննարկումներից և հայտարարություններից հետո ի վերջո ստացանք այն, ինչ հիմա ունենք։ Ակնհայտ է, որ այն չի համապատասխանում ո՛չ հասարակության մեծ մասի, ո՛չ էլ՝ խորհրդարանական մեծամասնության պատկերացումներին։ Արդյունքում մենք ունենք հերթական կիսատ լուծումը, որը չի ազդելու պետական ապարատի և երկրում կառավարման ողջ համակարգի արդյունավետության և, ընդհանուր առմամբ, նաև իշխանության որակի վրա։

Սակայն նախքան կառավարության գործունեության՝ ներկայիս ձևաչափի գործնական վերլուծությանն անդրադառնալը, անհրաժեշտ է հասկանալ այն միջավայրի որոշակի առանձնահատկությունները, որը երկրում ձևավորվել է 2018թ-ի փոփոխություններից հետո։ 

Ժամանակակից հայ հասարակության համար ամենաբարդ լուծում պահանջող հարցը սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական գործընթացների ծայրաստիճան անհատականացման՝ անձնակենտրոնության հաղթահարումն է։ Մեր կյանքի որակը կփոխվի, եթե փոխվի հասարակության մեջ հարաբերությունների որակը, որտեղ անհատի գործոնը կլինի կարևորներից մեկը, բայց ոչ՝ հիմնարարներից։ Մեզ մոտ ավելի լավ ընկալվում է առաջնորդի հեղինակությունը, այլ ոչ՝ այն քաղաքական ուժի, որը վերջինս ներկայացնում է․ավելի հեշտ է հարգել և հաշվի նստել ոչ ֆորմալ առաջնորդի դիրքորոշման հետ, քան՝ ինքդ քեզ նեղություն տալ՝ ունենալու սեփական դիրքորոշում։ Վերին օղակներից մինչև ստորին օղակները անձի շուրջ այս կենտրոնացումը  այն հիմնական գործոնն է, որը պետք է ադեկվատ գնահատական ստանա և ռացիոնալիզացվի։

Հաջորդ հանգրվանային կետը. շատ կարևոր է՝ ճիշտ հասկանալ երկրում տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ հանրային սպասումների բովանդակությունը։ Դա ամենևին պարզ, մակերեսային խնդիր չէ, ինչպես հաճախ ներկայացվում է։

Ես գերադասում եմ դրանք տարբերակել ըստ շահառուների խմբերի, այլ ոչ՝ ըստ բովանդակության։ 

• 1-ին խումբ․հեղափոխական փոփոխությունների ներքին շահառուները՝ ավագ սերունդը (թոշակառուները), երիտասարդությունը, գործազուրկներն ու անապահովները, պետական հատվածի աշխատողները (այդ թվում՝ ուսուցիչները, բժիշկները և այլն), պետական պաշտոնյաները, բիզնեսը, միջին խավը, խոշոր բիզնեսը, հին և նոր քաղաքական վերնախավերը։

• 2-րդ խումբ հեղափոխական փոփոխությունների արտաքին շահառուները՝ Ռուսաստան, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՄՆ, ԵՄ, Ադրբեջան-Թուրքիա, Իրան։

• 3-րդ խումբ․ Սփյուռքը՝ արևմտյան և ռուսական։

Այս բոլոր խմբերի սպասելիքները միմյանցից տարբերվում են։ Հենց այն հանգամանքը, որ մայիսյան փոփոխություններից հետո ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրանից դուրս ձևավորվել են սպասումների մեծաքանակ խմբեր, օբյեկտիվորեն բարդություններ է ստեղծում իշխանությունների աշխատանքի և դրական զարգացման վրա կենտրոնանալու առումով։ Բոլոր խմբերին միավորում է մեկ ընդհանուր ձգտում՝ ստանալ արագ և շոշափելի արդյունքներ, և ամենևին կարևոր չէ, որ, ընդգծում եմ, այդպիսի արդյունք հաճախ հնարավոր է ստանալ միայն այդ խմբերից մեկի կամ մի քանիսի սպասելիքների հաշվին։ Հնարավոր չէ բոլորին և միանգամից բավարարել։ Սրա մասին պետք է միշտ հիշել։ Եթե բոլոր խմբերի կողմից հանրային աջակցության շատ բարձր մակարդակի պահպանումը լինելու է գերնպատակ, դա բարեփոխումների և կառուցողական փոփոխությունների համար իրական խոչընդոտ է դառնալու։ Դա, ցավոք, լինելու է առաջին քայլը՝ անձնական հեղինակության և անձնական իշխանության ամրապնդման ճանապարհին, իսկ դրան հասնել հնարավոր է միայն մեծ պոպուլիզմի և հեղափոխական էյֆորիայի պահպանման գնով։

Հարկավոր է հասկանալ, որ առաջիկա տարիներին հնարավոր չէ բեկումնային զարգացում ապահովել, ինչը մարդիկ ակնկալում են։ Այդ զարգացումը կիրականանա աննկատ կերպով՝ ժամանակի ընթացքում։ Այն հնարավոր չի լինի ժամանակագրական առումով սահմանել և ֆիքսել, ասենք՝ սա սկիզբն է, սա էլ՝ վերջը։

Բեկում հնարավոր կլինի համարել մեր կյանքի որակական փոփոխությունը, ընդ որում՝ ոչ միայն անձնական և ընտանեկան բարեկեցության առումով, այլև՝ հասարակական-քաղաքական հարաբերությունների տեսանկյունից։ Այս տեսանկյունից բեկում է համարվելու հետևյալ մոդելի գերիշխումը՝ ես երջանիկ կլինեմ ոչ միայն այն դեպքում, երբ կաշխատեմ ու արժանապատիվ աշխատավարձ կստանամ՝ ապահովելով իմ և հարազատներիս բարեկեցությունը, այլ նաև այն պարագայում, երբ կապրեմ արդար և հանդուրժող հասարակական միջավայրում։

Կիսատ լուծումների թակարդը.

Ինչո՞ւ է կառավարության նոր կառուցվածքը կիսատ լուծում, և ինչո՞ւ այդպիսի լուծում ստացվեց։ Լուծումը թերի է, քանի որ, ստանալով երկիրը 5 տարի կառավարելու մանդատ, կարելի էր ներկայացնել պետական կառավարման համակարգը վերևից ներքև բարեփոխելու ամբողջական ծրագիր։ Դա չէր նշանակի բոլոր գաղափարների անմիջապես իրականացում, բայց կհստակեցներ ճանապարհային քարտեզը, որը ցույց կտար, թե ինչպես և ինչ ուղղությամբ է շարժվում կառավարությունը, ինչպիսի նոր գործադիր իշխանություն է ձևավորվելու երկրում։

Կառավարության նոր կառուցվածքը խոշորացման արդյունք է։ Խոշորացումը չի կարող լինել ինքնանպատակ, այլ պետք է ունենա որոշակի հատուկ, ավելի գլոբալ նպատակի հասնելու ձգտում, օրինակ՝ կառավարության անդամների կողմից անցումը ամենօրյա օպերատիվ կառավարումից՝ ծրագրային աշխատանքի ավելի լայն սպեկտրի։

Այսօրվա լուծումը թերի է նաև այն պատճառով, որ իր բովանդակությամբ չի ընդգրկում բոլոր ներպետական իշխանական հարաբերությունները՝ կառավարություն - տարածքային կառավարում - տեղական ինքնակառավարման մարմիններ։ Լուծվել է այսբերգի վերևում երևացող խնդիրը, իսկ թե ինչ կլինի ստորջրյա հատվածի հետ, դեռ հայտնի չէ։

Սուպերնախարարությունների ձևավորմամբ պետք է ենթադրվեր օպերատիվ բնույթի բազմաթիվ գործառույթների փոխանցում տեղական ինքնակառավարման մարմիններին։ Կառավարության այսպիսի ֆորմատի պարագայում դա արդյունավետ ներպետական հարաբերություններ ապահովելու շատ տրամաբանական մոդել է․ լիազորությունների վերաբաշխում՝ կենտրոնից դեպի շրջաններ։

Բացի այդ.

- չլուծված են մնում կառավարության կառուցվածքի վերաբերյալ մի շարք սկզբունքային հարցեր, օրինակ՝ ներքին գործերի նախարարություն ձևավորելու հարցը,

- կասկածներ են առաջացել՝ կապված այն հանգամանքի հետ, որ մեծ մասամբ նոր կառուցվածքը կառավարության անդամների նկատմամբ վարչապետի անձնական համակրանքի և ամբիցիաների հիման վրա է ձևավորվել, այլ ոչ՝ հիմնվելով ռացիոնալության և նպատակահարմարության վրա,

- չի լուծվել, մեծ հաշվով, քաղաքական պատասխանատվությունը գործադիր իշխանության մարմինների ամբողջ համակարգի վրա բաշխելու հարցը, ինչը նախ և առաջ չի դրսևորվում առաջնային մանդատ ունեցող մարմնի՝ ԱԺ-ի նկատմամբ դրանց հաշվետվողականությամբ,

- չի լուծվել պետական ծառայության շարունակականության և արդյունավետության ապահովման հարցը և, ամենակարևորը, չեն ձևավորվել պետական ծառայողներին մոտիվացնելու նոր մոտեցումներ, նկատի ունեմ՝ աշխատավարձերն ու խրախուսման ֆոնդերը։

Կառավարության այսպիսի կառուցվածքում առկա են առանձնահատուկ սուբյեկտիվ շահագրգռվածության որոշ անտեսանելի ասպեկտներ․

- Պահեստայինների կարճ նստարան․ չկան այնպիսի խաղացողներ, որոնք ի վիճակի են աշխատել գործադիր իշխանության մեջ և ղեկավարել առանձին ոլորտներ, թիմակիցներից շատերը ստիպված ուղարկվեցին ԱԺ, որպեսզի այնտեղ նույնպես պահպանվի կառավարելիությունը։

- Փոքրաթիվ նախարարների հետ հնարավոր է ավելի հաճախ և ավելի հարմարավետ միջավայրում հանդիպել, այդպես ավելի հեշտ է նրանց մշտապես պահել տեսադաշտում ու հետևել նրանց աշխատանքին, ինչն իր հերթին մեծացնում է հաճախ նրանց գործերին միջամտելու և ինքնուրույնությունը սահմանափակելու ռիսկերը։

-  Արդեն ձեռք բերած իշխանությունը «Հին Հայաստանի» մեխանիզմներով ու մեթոդներով պահպանելու ցանկություն՝ ուղղակիորեն վարչապետի ենթակայության տակ պահելով իրավապահ մարմինները, այդ թվում՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:12 «Իրատես». Սամվել Բաբայանի շտաբում արշալույսները խաղաղ չեն Այսօր, 10:10 «Հրապարակ». ՍԴ-ի դեմ անզիջում պայքարը պայմանավորված է նախագահի անձով Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Հնարավոր փոփոխություններն արվելու են Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար Այսօր, 10:06 «Ժամանակ». Կրթության տեսչական մարմնի ղեկավարը չի կարողանում վերահսկել իր ղեկավարած կառույցում իրավիճակը Այսօր, 10:03 «Իրատես». Վանեցյանի այցն Իջևան. երկրում չկա վերահսկողություն, և միայն ԱԱԾ-ով են հարցերը կարգավորվում Այսօր, 09:59 «Փաստ». Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից Այսօր, 09:55 «Հրապարակ». ԱԺ-ում բուռն շինարարություն է Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին՝ ազատվեց Խուրշուդյանից Այսօր, 09:48 «Ժամանակ». Դատարանը ֆինանսների նախարարության ակտը համարել է ոչ վարչական ակտ Այսօր, 09:43 «Հրապարակ». Արցախի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կառաջադրի Դավիթ Իշխանյանի թեկնածությունը 18/07/2019 20:28 Ռետրո-տրամվայների շքերթ` Մոսկվայում (Տեսանյութ) 18/07/2019 20:20 ԱՄՆ-ում փորձարկում են ուղևորատար դրոն (Տեսանյութ) 18/07/2019 20:20 Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի 18/07/2019 20:07 Ալմաթիում գտնվող պահեստում բռնկված խոշոր հրդեհը մարվել է (Տեսանյութ) 18/07/2019 20:00 Ֆրանսիայում անոմալ շոգ է սպասվում 18/07/2019 19:55 «Ռեալը» պատրաստ է վաճառել Իսկոյին 80 միլիոն եվրոյով 18/07/2019 19:41 Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ 16-րդ «Ոսկե ծիրանն» ու ի՞նչ ծրագրեր իրականացրեց 18/07/2019 19:29 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին 18/07/2019 19:11 Եվրահանձնակատարն առաջարկել է «միասնական ճակատով» հանդես գալ փախստականների հարցում 18/07/2019 19:01 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1700 փախստական 18/07/2019 18:58 Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին 18/07/2019 18:50 Իջևանում բախումների հետևանքով ձերբակալվածներին սպասվում է այն, ինչ նախատեսված է օրենքով. Վալերիյ Օսիպյան 18/07/2019 18:38 Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան 18/07/2019 18:24 Կիոտոյի անիմեի ստուդիայում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի (Տեսանյութ) 18/07/2019 18:16 Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք 18/07/2019 18:00 Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործումը կատարվում է մի խումբ մարդկանց կողմից՝ ավելի մեծ խումբ մարդկանց ձեռքերով. բնապահպան 18/07/2019 17:50 Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել. Փաստինֆո 18/07/2019 17:42 Այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի. Արթուր Վանեցյանն՝ Իջևանում տեղի ունեցած բախումների մասին 18/07/2019 17:33 $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում 18/07/2019 17:22 Տավուշի մարզպետը, ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը փակ քննարկում են անցկացնում մարզպետարանում 18/07/2019 17:19 Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկ ստորաբաժանման մեջ, որը կտեղակայվի Վանաձորում 18/07/2019 17:08 Ես ավելին չէի սպասում, իրենք ստում են. Օսիպյանը՝ իջևանցի ցուցարարներին 18/07/2019 16:52 Արթուր Վանեցյանը ժամանեց Իջևան 18/07/2019 16:50 Բեյրութում կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը. Լուսանկարներ 18/07/2019 16:35 Ներխուժեցին տուն, ասեցին՝ «շորերդ հագի, գնում ենք». Իջևանի երեկվա դեպքերից տուժած քաղաքացի 18/07/2019 16:24 «Իրավապահ մարմիններում որևէ բան չի փոխվել». փաստաբանն ահազանգում է՝ շարունակվում են ապօրինի ձերբակալությունները 18/07/2019 16:19 ՍԴ-ն որոշել է կասեցնել Քոչարյանի գործով վարույթները և դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով 18/07/2019 16:15 Ինչպե՞ս կարող է պետության ղեկավարն օգտագործել մարդու նկատմամբ անթույլատրելի այնպիսի բառեր, ինչպիսիք են «անտեր, փեդով գլխին խփել, դռների տակ վնգստալ». Արթուր Ղազինյան 18/07/2019 15:55 Մինչև իրիկուն իմ երեխեն իմ կողքը չեղավ` մարդասպանություն կլինի, ինքն էս ցույցին չի մասնակցել. Իջևանի մարզպետարանի շրջակայքից բերման ենթարկվածի մայր 18/07/2019 15:44 Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35-եր մատակարարել 18/07/2019 15:29 Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել. Կինն Իջևանի երեկվա դեպքերից հետո ամուսնուց տեղեկություն չունի 18/07/2019 15:22 Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Սևանի որոշ հատվածների, Արարատի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը 18/07/2019 15:13 Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 18/07/2019 15:04 Կոտրվի էս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ 18/07/2019 14:54 Եթե ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փակման գերնպատակը ՀՀԿ-ական Վահագն Վարագյանին աշխատանքից ազատելն է, ապա դա քննադատելի է. Ռուբեն Մելքոնյան 18/07/2019 14:43 Անտառհատողներին օրական 8000-15 000 դրամով աշխատատեղ է առաջարկվել, հրաժարվել են. նախարար 18/07/2019 14:39 Իրանը հայտարարել է մաքսանենգ վառելիքով արտասահմանյան լցանավի կալանման մասին 18/07/2019 14:30 «Սոված ենք, ախպեր. գողություն եմ անելու, երեխուս պահեմ». Իջևանի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է 18/07/2019 14:27 Գերմանիայում ենթադրյալ իսլամիստների բնակարաններում խուզարկություններ են անցկացվում 18/07/2019 14:20 «Միլանը» ցանկանում երկարաձգել պայմանագիրը Բոնավենտուրայի հետ պայմանագիրը 18/07/2019 14:14 Քիչ է հավանական՝ բերման ենթարկվածների թվում լինեն փայտանյութի բիզնեսով զբաղվող անձինք. Փոխոստիկանապետ 18/07/2019 14:08 ՄԻՊ ևս մեկ աշխատանքային խումբ գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում 18/07/2019 14:02 Շրջակա միջավայրի նախարարը շաբաթ օրը կլողա Սևանում 18/07/2019 13:50 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով 18/07/2019 13:44 Քևին Սփեյսիի գործը փակվել է (Տեսանյութ) 18/07/2019 13:31 Անտառների պահպանությունը մեր երկրում պետք է առաջին տեղում լինի. Կարինե Դանիելյան 18/07/2019 13:25 Իրանը հայտնել է միջուկային գործարքի պահպանման պայմանը 18/07/2019 13:20 Ճապոնիայում անիմե ստուդիայում բռնկված հրդեհից զոհվել է 12, տուժել՝ 40 մարդ (Տեսանյութ) 18/07/2019 13:12 Նավթի համաշխարհային գները նվազել են 18/07/2019 13:06 Իրանում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 18/07/2019 12:55 Ռուսաստանը չի հրաժարվել Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման հնարավորությունից 18/07/2019 12:55 Հայ-ադրբեջանական սահմանին որևէ փոխհրաձգություն չի գրանցվել, իրադրությունը հանգիստ է 18/07/2019 12:40 «Տռուսիկով» տարան, ասեցինք՝ փռեն ասֆալտին, չասեցինք՝ էդքան նվաստացնեն. Իջևանից բերման ենթարկվածների հարազատ 18/07/2019 12:32 Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք 18/07/2019 12:23 Կառավարությունը 105 մլն դրամ հատկացրեց Զբոսաշրջության կոմիտեին 18/07/2019 12:21 Տեսչական մարմիններին ծառայողական մեքենաներ տրամադրելու հարցը լուծվեց 18/07/2019 12:18 Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ 18/07/2019 12:15 Կառավարությունը կրկին մերժեց «Լուսավոր Հայաստան»-ին 18/07/2019 12:11 Ժամանակավորապես դադարեցվել է Վանաձորի մի շարք շենքերի գազամատակարարումը 18/07/2019 12:04 Սևանի վիճակը բավական լավ է. Քաղաքացիները կարող են լողալ 18/07/2019 11:55 Մարդիկ ուզում են լավ ապրեն. պարտքերի տակ են, ում «սումկեն» բաց անես, պարտքերի թղթեր ա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ 18/07/2019 11:48 Ոնց եղել են խեղճ ու կրակ, այնպես էլ մնացել են. Վարչապետը՝ ծառ կտրողների մասին 18/07/2019 11:39 Իջևանում քաղաքացիները ոստիկաններին հարվածել են քարերով, փայտե ու երկաթյա մահակներով, հարվածները եղել են միակողմանի. Ոստիկանապետ 18/07/2019 11:36 Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան 18/07/2019 11:24 Կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության. Վարչապետն՝ Իջևանում տեղի ունեցածի մասին 18/07/2019 11:16 ԱՄՆ Կոնգրեսը դեմ է քվեարկել Էր-Ռիյադին զենք մատակարարելուն 18/07/2019 11:09 Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում. Հրայր Թովմասյան 18/07/2019 11:07 Տղամարդը սպառնում է պայթեցնել Յարոսլավսկու կայարանը 18/07/2019 11:02 Իրականում մեր անհամաձայնությունը եղել է միայն մեկ հարցի շուրջ, ավելի ստույգ՝ մի անձի. Արա Շիրինյանը արձագանքել է Տիգրան Պասկևիչյանին 18/07/2019 10:56 ՄԻՊ-ի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջևան՝ կապված ստեղծված իրավիճակի հետ 18/07/2019 10:52 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը առաջին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա 18/07/2019 10:40 Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 18/07/2019 10:34 Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ. Քննչական կոմիտե 18/07/2019 10:32 Հանդուրժող չենք լինելու, Իջևանում տեղի ունեցած բախումների փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կան բերման ենթարկվածներ. Ոստիկանապետ 18/07/2019 10:26 Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու պայմանները 18/07/2019 10:17 Կա՛մ որևէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին. «Փաստինֆո» 18/07/2019 10:16 «168 Ժամ». ԱՄՆ այցերը պետք է դիտարկել նոր օրակարգի մշակման տեսանկյունից. Նեյլ Մաքֆարլեյն 18/07/2019 10:13 «Ժողովուրդ». Կոռուպցիոն չարաշահումներ՝ քաղավիացիայի ոլորտում 18/07/2019 10:11 «Ժամանակ». «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում ովքեր են ստացել «ճոխ պարգևավճարներ» 18/07/2019 10:08 «Հրապարակ». 10-12 օր ԱՄՆ-ում՝ բազմաչարչար բյուջեի հաշվին 18/07/2019 10:04 «Հրապարակ». Սամվել Բաբայանը ցանկանում է փողոցով պարտադրել սահմանադրական փոփոխությունները 18/07/2019 10:01 «Փաստ». ԵՊՀ-ում վարվում է իշխանությունների քաղաքական քիմքին հաճո քաղաքական կուրս 18/07/2019 09:59 «Ժամանակ». «Ներման մասին» օրենքում փոփոխություն կկատարվի 18/07/2019 09:55 «Ժողովուրդ». Տավուշի մարզպետը բարոյախրատական հորդոր է հղել համայնքապետերին 18/07/2019 09:52 «Հրապարակ». ՀԵՀ-ը լուծարվում է. 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը 18/07/2019 01:41 Ցուցարարների որևէ անօրինական պահանջ չի կատարվել. Տավուշի մարզպետ (Տեսանյութ) 18/07/2019 01:12 Իջևանի ճանապարհը բացվում է, կան բերման ենթարկվածներ 18/07/2019 00:58 Իջևանի ճանապարհը դեռ փակ է, բանակցությունները շարունակվում են. Ահարոնյան 18/07/2019 00:34 Իջևանում մարդիկ ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ վայրերը. ՄԻՊ 18/07/2019 00:31 Օսիպյանը բանակցում է ցուցարարների հետ, վնասվածք ստացած ոստիկաններից 11-ը դիմել է բուժօգնության

Տվյալ բաժնի վերջին նյութերը