Այս կարգի տեսահոլովակները մեր օրերում քիչ են ու պետք են. դերասան Հակոբ Քիշմիրյանը նոր նախագծով է հանդես գալիս (Տեսանյութ)

09/07/2019 19:07

Այս կարգի տեսահոլովակները մեր օրերում քիչ են ու պետք են. դերասան Հակոբ Քիշմիրյանը նոր նախագծով է հանդես գալիս (Տեսանյութ)


Երիտասարդ դերասան Հակոբ Քիշմիրյանը վերջին շրջանում հանդես է գալիս ինքնատիպ տեսահոլովակներով, որոնց միջոցով հանրությանն է ներկայացնում հայ և աշխարհահռչակ ստեղծագործողների աշխատանքները: Դերասանի անդրանիկ տեսահոլովակը Ուիլիամ Շեքսպիրի «Սոնետ 129»-ն էր, այնուհետև հաջորդեց Պարույր Սևակի «Անկեղծ ասած»-ը:

Aysor.am-ի հետ զրույցում Հ. Քիշմիրյանն ընդգծեց՝ ինքը ոչ միայն կարդում է ստեղծագործություններն, այլև անձամբ է ընտրում դրանց ֆոնին հնչող երաժշտությունները, տեսահոլովակների ֆորմատն ու դրանցում առկա տեսարանները:

«Այս գաղափարն ինձ մոտ պատահական է առաջացել: Ամբողջն իմ մտքերն են՝ երաժշտություն, տեսարանների պատկերացում և այլն… Մտահղացումս իրականացնելու հարցում, իհարկե, ինձ շատ օգնեց օպերատոր Դավիթ Ադիլխանյանը: Նա հստակ ընկալեց, թե ինչ եմ ես ուզում, ու դրա համար շատ շնորհակալ եմ իրեն: Կարծում եմ՝ Սևակի «Անկեղծ ասած»-ի համար հետաքրքիր տեսահոլովակ էի մտածել: Տեսահոլովակների հետ կապված բազմաթիվ մտքեր ունեմ, այս կարգի տեսահոլովակները մեր օրերում քիչ են ու պետք են: Ինչ խոսք, նաև հովանավոր եմ փնտրում, ով կօգնի էլ ավելի հետաքրքիր գաղափարներ իրականացնել», - նշեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, դերասանը Շեքսպիրյան սոնետը կարդում է չթարգմանված՝ անգլերենով, ինչը որոշակի առոգանություն է մտցրել ընթերցանության մեջ ու հանրության կողմից քննարկման առիթ դարձել: Մտահղացման հեղինակը չի հերքում՝ ակցենտ կա, մեկտեղ նկատում է՝ նախագիծը ստացված է, հատկապես, որ այն դեռևս միայն սիրողական քայլ է:

«Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե պաշտպանվում եմ. իհարկե, կա ակցենտ, ու դա նորմալ է: Պատկերացրեք, օրինակ՝ հնդիկը հայերենով Սահյան կարդա: Բնական չէ՞, որ առոգանություն կլինի: Բայց, եթե լավ կարդա, այդ փոքրիկ նյուանսը կմնա երկրորդ պլանում: Եվ ասեմ՝ արդեն պատրաստվում եմ մյուս սոնետին՝ կրկին անգլերենով: Առաջիկայում տարբեր ստեղծագործողների եմ անդրադառնալու», - ժպիտով մանրամասնեց նա:

Հակոբ Քիշմիրյանը մի քանի տարի առաջ համալրում էր «Շանթ» հեռուստաընկերության սերիալային ընտանիքը: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված էկրանային երկարատև պասիվությունն ու ի՞նչ զբաղվածություն ունի ներկայումս, պատասխանեց.

«Ներկա պահին ունեմ ոչ մասնագիտական աշխատանք: Իհարկե, գործս սիրով եմ անում, բայց միևնույն է՝ իմը չէ: Իմը բեմը և էկրանն է… Ինչ վերաբերում է էկրանային լռությանը՝ բարդ հարց տվեցիք. Կարծում եմ՝ լավ ծանոթ չունեմ (ծիծաղում է- հեղ.)։ Անկեղծ ասած՝ եղել են մի քանի առաջարկներ, բայց տարբեր պատճառներով հրաժարվել եմ: Ներկայումս սպասում եմ առաջարկի, բայց՝ հետաքրքիր կերպարի առաջարկի»:

Մեզ հետ ունեցած նախորդ զրույցում դերասանն ասել էր, որ թատրոնում ընդգրկվելու նպատակով դիմել է մի քանի թատրոններ, սակայն պատասխան է ստացել, որ հաստիք չունեն: Նկատառմանը՝ շարունակո՞ւմ է փնտրտուքը, թե՞ թատրոնն այլևս նրան չի գրավում, նշեց.

«Թատրոնի փնտրտուքը դադարեցրել եմ, հիմա ինձ միայն իմ տեսահոլովակների մտքերն են «խեղդում», որոնց անպայման պետք է կյանքի կոչեմ: Իսկ բեմ, կարծում եմ, կոմերցիոն ներկայացումով կբարձրանամ: Միտք ունեմ նոր ու հզոր ներկայացում բեմադրել, բայց մանրամասների մասին հիմա չեմ խոսի»:

Մեկ տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հաճախ է խոսվում այն մասին, որ տարբեր բնագավառներում հեղափոխություն է անհրաժեշտ՝ ոլորտն առողջացնելու նպատակով: Դերասանը շեշտում է՝ իր ասպարեզում որևէ փոփոխություն չի նշմարվում:

«Նույն սերիալներն են, նույն շոուները, նույն դեմքերն ու նույն ոճը: Շատ ափսոս է մեր արվեստը, որտեղ մենք՝ հայերս, անփոխարինելի անուններ ու վերելքներ ենք ունեցել: Հիմա շատ արագ քայլերով հետ ենք գնում, ցավոք: Աբսուրդ է նաև այն, որ Թատերական ինստիտուտի դիմորդների թիվն այս տարի, կարելի է ասել, 80 տոկոսով նվազել է: Դա լավ բանի չի հանգեցնի, մտածելու տեղիք է տալիս: Ու գիտե՞ք պատճառն ինչն է՝ չեն ուզում 4 տարի անիմաստ ժամանակ ու գումար ծախսել, միևնույն է՝ սերիալում են նկարվելու, իսկ ո՞վ չի կարող այսօր այնտեղ հայտնվել, մասնագիտական կրթությունը պարտադիր չի չէ՞: Բայց ապրենք հույսով, որ մի օր այս բնագավառն էլ կառողջանա», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հակոբ Քիշմիրյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22/10/2019 20:37 Գունագեղ օդապարուկներ՝ Գոցո կղզում (Տեսանյութ) 22/10/2019 20:33 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 820 փախստական 22/10/2019 20:24 Բաբայանին առաջադրված մեղադրանքն առնչություն ունի ՍԴ-ի հետ, սա պլան Գ-ն է. Երվանդ Վարոսյան 22/10/2019 20:19 ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ. ՀՔԾ 22/10/2019 20:15 Նավթի համաշխարհային գները նվազել են 22/10/2019 20:07 Ճապոնիայում բռնցքամարտիկը դատավորին նոկաուտի է ենթարկել (Տեսանյութ) 22/10/2019 20:04 Դատական նիստ այսօր տեղի չի ունենալու, Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել. փաստաբան 22/10/2019 19:59 Լուվրում բացվելու է Լեոնարդո դա Վինչիի աշխատանքների ցուցադրությունը (Տեսանյութ) 22/10/2019 19:53 Հայ-գերմանական հարաբերություններն էլ ավելի են զարգացել. վարչապետն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին 22/10/2019 19:51 Ակնկալում էի դատարանի առջև տեսնել այն մարդկանց, ում խախտված իրավունքները վերականգնել է Արսեն Բաբայանը. Լիկա Թումանյան 22/10/2019 19:49 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահին 22/10/2019 19:48 Հյուսիսային Իռլանդիայում օրինականացվել են հղիության արհեստական ընդհատումներն ու միասեռ ամուսնությունները 22/10/2019 19:41 Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում. Փաշինյան 22/10/2019 19:32 Պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս (Տեսանյութ) 22/10/2019 19:20 Արսեն Բաբայանի ձերբակալությունը ցույց տվեց, որ Հայաստանում իրավապաշտպանները մեռել են. Մալյան 22/10/2019 19:17 Վարչապետի խոսնակը բացատրել է՝ ինչու է նախարարների աշխատավարձերի բարձրացման որոշումը շրջանառվել «գաղտնի» դրոշմագրի ներքո 22/10/2019 19:09 «Ռեալին» և «Բարսելոնային» խնդրում են Էլ Կլասիկոյի համար համաձայնեցնել նոր ժամկետ 22/10/2019 19:07 Պնդում եմ, որ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է, քաղաքական էլեմենտն ակնհայտ է. փաստաբան 22/10/2019 18:56 Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը երբեք չի համաձայնի «կոշտ» Brexit-ին 22/10/2019 18:47 Իրանի գլխավոր շտաբ. Թեհրանը և Մոսկվան կկարողանան կայունացնել Մերձավոր Արևելքի իրադրությունը 22/10/2019 18:33 Պոմպեոն պատմել է Թրամփի՝ Թուրքիայի հետ պատերազմի պատրաստակամության մասին 22/10/2019 18:30 «ՌեԱնիմանիա» 11-րդ փառատոնը դեսպանատների և այլ կառույցների հետ համատեղ ծրագրեր կներկայացնի 22/10/2019 18:17 «Օտրի Տրիո»-ն կներկայանա պրեմիերայով 22/10/2019 18:07 Չիլիում զինվորական բեռնատարը անցել է ցուցարարներից մեկի վրայով 22/10/2019 18:03 Ասադը հայտարարել է, որ Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողն ու դրա բնական հարստությունները 22/10/2019 17:54 Իրականություն՝ ոչնչի մասին. Վահե Հովհաննիսյան 22/10/2019 17:43 Ռուսական նավը աղետի ազդանշան է տվել Նորվեգիայի ափերի մոտ փոթորկի ժամանակ 22/10/2019 17:28 Վահե Գրիգորյանը շարունակում է չմասնակցել ՍԴ նիստերին, բայց ստանում է 793 հազար դրամ աշխատավարձ, 240 լիտր բենզինի կտրոն, ունի ծառայողական մեքենա 22/10/2019 17:22 Դերասան Արտյոմ Կարապետյանը Հայաստան է վերադարձել 22/10/2019 17:12 Իտալիայի հյուսիսում անբարենպաստ եղանակի պատճառով մարդ է մահացել 22/10/2019 17:10 Բակո Սահակյանն ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկրին 22/10/2019 17:01 Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին 22/10/2019 16:50 Նաիրի Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումին պատասխան կտրվի մինչև դեկտեմբերի 1-ը 22/10/2019 16:43 Ինչու՞ են Քննչականից այցելել «Լուսավոր Հայաստան» խմբակցություն. պարզաբանում 22/10/2019 16:32 Լոռու մարզում ապօրինի անտառահատման համար այս տարվա առաջին 9 ամիսներին 41.6 տոկոսով ավելի մարդ է դատապարտվել, քան ողջ 2018թ. ընթացքում 22/10/2019 16:24 Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով 22/10/2019 16:15 Սյունիքում բնակարանում հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դի 22/10/2019 16:04 Կառավարությունում քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը 22/10/2019 16:01 Հենց գաղտնիության շղարշի տակ են քողարկված լինում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր. Մանե Թանդիլյան (Տեսանյութ) 22/10/2019 15:59 Պուտինն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակը սուր է 22/10/2019 15:48 Ինչպե՞ս կարող եք մտածել, որ կարելի է կոծկել, ստել, խաբել, բայց՝ ու՞մ. ժողովրդին, որի թևերով ու ոտքերով իշխանության եկա՞ք. Լիլիթ Գալստյան 22/10/2019 15:46 Արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք. հիվանդը Հայաստան է ժամանել Ռուսաստանից 22/10/2019 15:23 Կոպիտ ասած՝ իրենք իրենց գործընթացները բարդացրեցին. Արման Աբովյանը՝ նախարարների աշխատավարձի բարձրացման մասին (Տեսանյութ) 22/10/2019 15:21 Չիլիում անկարգությունների ժամանակ զոհերի թիվը հասել է 13-ի 22/10/2019 15:18 ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները. վարչապետ 22/10/2019 15:08 Կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրում» թեմայով քննարկում 22/10/2019 15:05 Պարտավոր ենք պարզաբանում ստանալ. Լուսինե Բադալյանը՝ նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին (Տեսանյութ) 22/10/2019 14:56 ՌԴ Պետական Էրմիտաժի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հիմքեր կդրվեն. Միխայիլ Պիոտրովսկին այցելել է թանգարան 22/10/2019 14:51 Էրդողանը հայտարարել է Սիրիայում գործողության վերսկսման պատրաստակամության մասին 22/10/2019 14:42 Դա էլ է քիչ նախարարների և փոխնախարարների՝ նման ռեժիմով աշխատանքի համար. Սուրեն Գրիգորյան (Տեսանյութ) 22/10/2019 14:27 Արսեն Բաբայանի ձերբակալման հիմքերը խարխուլ են. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ) 22/10/2019 14:19 Ամեն ինչ հնարավոր է, բացի նրանից, որ սա քաղաքական ճնշում է. Ալեն Սիմոնյանն՝ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին (Տեսանյութ) 22/10/2019 14:15 Գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի բարձրացման հետ կապված Ալեն Սիմոնյանը մտահոգություն չունի (Տեսանյութ) 22/10/2019 14:02 «ՎԵՏՕ»-ն աջակցություն է հայտնում Արսեն Բաբայանին և պատրաստվում անցնել օրենքի շրջանակներում ակտիվ գործողությունների 22/10/2019 13:52 Ազգային ժողովը կառավարության հետ կքննարկի, թե ինչու է գաղտնի բարձրացրել նախարարների աշխատավարձը (Տեսանյութ) 22/10/2019 13:45 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով 22/10/2019 13:33 Սա ուղղակի խայտառակություն է. Էդմոն Մարուքյանը՝ գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին (Տեսանյութ) 22/10/2019 13:24 Արսեն Բաբայանի ձերբակալության որոշման բողոքարկման նիստը կանցնի դռնփակ 22/10/2019 13:20 Կոտրել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի ապակիները 22/10/2019 13:11 Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները միավորելու հարցը դեռ չի քննարկվել. Մակունց (Տեսանյութ) 22/10/2019 13:07 Արսեն Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ) 22/10/2019 13:04 Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը 22/10/2019 12:54 ՄԻՊ-ն Արսեն Բաբայանի գործով ՀՔԾ-ից պարզաբանումներ է պահանջել 22/10/2019 12:53 Սահմանադրական դատարանն ԱԺ-ի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, դա անարձագանք չի մնա. Լիլիթ Մակունց (Տեսանյութեր) 22/10/2019 12:48 Արսեն Բաբայանին զրկում են ևս մեկ Սահմանադրական իրավունքի հավասար երաշխիքներից. իրավապաշտպան 22/10/2019 12:37 Արսեն Բաբայանի ձերբակալությունը լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ. Աղասի Ենոքյան (Տեսանյութ) 22/10/2019 12:30 ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 20-րդ նիստին 22/10/2019 12:20 Այս տարի, կարծում եմ, կարձանագրենք 7 տոկոս տնտեսական աճ. Էկոնոմիկայի նախարար 22/10/2019 12:08 Կայացել է Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը 22/10/2019 12:02 Հետևելով Հրայր Թովմասյանի ու Արսեն Բաբայանի շուրջ զարգացումներին` կարող եմ պնդել՝ տիրող ցինիզմի ու ռեպրեսիվ բեսպրեդելի հատակը դեռ չի երևում. Արման Սաղաթելյան 22/10/2019 11:51 Կառավարության կողմից պաշտպանական ծախսերի սառեցումը կարող է հանգեցնել ռազմատեխնիկական հաշվեկշռի հետագա վատթարացմանը. «Ազգային օրակարգ» 22/10/2019 11:41 Արսեն Բաբայանին ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է. Գագիկ Ծառուկյան 22/10/2019 11:37 ԱԺ-ն պետք է լուծի վարձու աշխատողների բժշկական կամավոր ապահովագրության հարցը. Թանդիլյան 22/10/2019 11:33 ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում է Հայաստանի իրավական, քաղաքական և տնտեսական բոլոր զարգացումներին 22/10/2019 11:26 Ինչու է Ադրբեջանը ռազմական բյուջեն ավելացրել է 20,9 տոկոսով 22/10/2019 11:19 Կգնանք ոչ թե հարկի, այլ՝ հարկման բազան նվազեցնելու ճանապարհով. Բաբկեն Թունյան 22/10/2019 11:12 Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 15 ոստիկան 22/10/2019 11:01 Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով կբարձրանա. Ռուստամ Բադասյան 22/10/2019 10:54 Հարկային օրենսգրքի սահմանափակումները խոչընդոտում են բազմանդամ ընտանքիներին հիպոտեկային վարկերը հաշվանցել եկամտային հարկերից. Թանդիլյան 22/10/2019 10:43 Երևանում 64-ամյա կին է սպանվել 22/10/2019 10:29 Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան 22/10/2019 10:21 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում 22/10/2019 10:10 Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում. Փաստաբանների պալատի նախագահ 22/10/2019 10:00 Վարչապետը փրկարար ծառայության տնօրենին ազատել է պաշտոնից 22/10/2019 09:54 «Հրապարակ». Օսիպյանի կադրերը հեռանում են 22/10/2019 09:52 «Փաստ». «Ձեզ հազար անգամ ասացի՝ ինչ պետք է անել, դուք նորից ձերը պնդեցիք». Վահե Գրիգորյանը «մուննաթ» է եկել 22/10/2019 09:46 «Ժողովուրդ». Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից ինչ-որ բան ասի. Վերմիշյանը՝ Սարհատ Պետրոսյանի մասին 22/10/2019 09:42 «Իրատես». Հեծանվով երթևեկող, մարդկանց հետ հաճախ շփվող վարչապետից բան չի մնացել. հիմա նա 300 հազար դոլարանոց մեքենայով է երթևեկում 22/10/2019 09:37 «Փաստ». Ինչու Մխիթար Հայրապետյանը հրաժարվեց Եվրանեսթ պատգամավորական խմբի ղեկավար լինելուց 22/10/2019 09:31 «Հրապարակ». Հրայր Թովմասյանն ասել է՝ երբ հրաժարական կտա 22/10/2019 09:28 «Ժողովուրդ». Վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով շատ քրգործեր կարճվում են 22/10/2019 09:23 «Փաստ». Մոսկվայում հանդիպել են Գևորգ Կոստանյանը և ՌԴ գլխավոր դատախազը 22/10/2019 09:18 «Իրատես». Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվո՞ւմ 22/10/2019 09:12 «Հրապարակ». ԱԱԾ տնօրենի թեկնածուն անխոնջ միջոցառումներ է ձեռնարկում իշխանությունների «հակառակորդների» նկատմամբ 22/10/2019 09:09 «Ժողովուրդ». ԱԺ հերթական քառօրյան, հնարավոր է, այսօր կամ վաղը սպառի օրակարգը 22/10/2019 09:07 2018-ի ձեռքբերումներն ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից. Սարհատ Պետրոսյան 22/10/2019 08:56 Ավտովթար՝ Սեբաստիայի փողոցում. կան վիրավորներ 21/10/2019 21:52 Արսեն Բաբայանը ապօրինի է զրկված ազատությունից և դա չի կարող հայտնի չլինել ՀՀ իրավապահ մարմիններին. Մելոյան 21/10/2019 21:26 Արսեն Բաբայանը ձերբակալվել է այնպիսի հանցակազմով, որով անձը ոչ մի պարագայում չի կարող ազատազրկման ենթարկվել. Մելիքյան 21/10/2019 21:20 Արսեն Բաբայանը ձերբակալվել է անհեթեթ մեղադրանքով, Հրայր Թովմասյանն իր խրամատում է մնալու. Աշոտյան