10/07/2019 15:53
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով հոսանքազրկվել էր
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկվել էր, Aysor.am-ին ասացին օդանավակայանի մամուլի ծառայությունիվ։
«Սակայն, ի շնորհիվ ավտոնոմ էլեկտրոսնուցման աղբյուրների, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթերն իրականացվել են ժամանակին:
«Զվարթնոց» միջագային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման դեպքերից»,- հաղորդեցին օդանավակայանից։