10/07/2019 13:30
Հոսանքազրկումների հետևանքով մետրոպոլիտենում ևս խնդիրներ են առաջացել. մարդկանց տարհանում են
Երևանում համատարած հոսանքազրկումների հետևանքով խնդիրներ են եղել նաև մետրոպոլիտենում։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն ասաց, որ հոսանզրկումների հետևանքով խնդիրներ են եղել նաև մետրոյի աշխատանքում։
«Համապատասխան գործողություններ ենք իրականացրել։ Այս պահին մարդկանց տարհանմամբ ենք զվաղված», - ասաց Գևորգ Ավետիսյանը։