11/07/2019 09:48
«Ժամանակ». Վարդան Ղուկասյանը խզել է կապը ԲՀԿ-ի հետ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը հունիսի 1-ից ԱԺ չի գնում և չի մասնակցում ԱԺ նիստերին: Ղուկասյանը մայիսի 31-ին հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը միանշանակ պետք է ազատության մեջ լինի, որից հետո արժանացել էր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խիստ քննադատությանն ու հանդիմանանքին:
Վարդան Ղուկասյանը, ըստ էության, խզել է կապը կուսակցության և խմբակցության հետ՝ առանց դրա մասին հայտարարելու»: