Հայաստանում այլևս ոչ ոք չի կասկածում՝ կոռուպցիոներների դեմ պայքարն իրավական հարթությունում է և քաղաքական ենթատեքստ չունի. ՀՀ գլխավոր դատախազ

11/07/2019 17:33

Հայաստանում այլևս ոչ ոք չի կասկածում՝ կոռուպցիոներների դեմ պայքարն իրավական հարթությունում է և քաղաքական ենթատեքստ չունի. ՀՀ գլխավոր դատախազ


Ցանկացած երկրում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է մի քանի առանցքային կոմպոնենտներից, ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Առաջինը կոռուպցիայի հանդուրժելիության նկատմամբ հասարակության ընկալումը: Այդ չարիքի դեմ հանրային անհանդուրժողականությունն առարկայորեն կարող է դրսևորվել ոչ միայն կոռուպցիոն հարաբերությունններից հրաժարվելու, այլ նաև իրավապահ մարմիններին ենթադրյալ հանցագործությունների մասին արժանահավատ տեղեկատվություն փոխանցելու մշակույթի ձևավորման միջոցով: Երկրորդը՝ քաղաքական կամքի առկայությունն է՝ որի ցուցիչներն են պետական կառավարման մարմինների լայն հաշվետվողականությունն ու ներոլորտային ներքին վերահսկողական լծակների լիարժեք գործարկումը, ինչպես նաև օրենքի առջև անխտիր բոլորի հավասարության և քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրականացումը: Եվ երրորդ կոմպոնենտը հանրային-պետական լայն համախոհությամբ մշակված և ընդունված՝ ինստիտուցիոնալ մեխանիզմներով ռազմավարության վրա հիմնված բարեփոխումների իրականացումն է՝  նվազագույն ռիսկերով հստակ արդյունքների կանխատեսմամբ», - ասել է նա։

ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, ոչ բռնի համաժողովրդական շարժմամբ իրականացված արմատական քաղաքական փոփոխությունները, ժողովրդավարական զարգացումները Հայաստանում ստեղծել են նշված բոլոր կոմպոնենտներով լրջագույն և շոշափելի արդյունքներ ունենալու, հակակոռուպցիոն պայքարը որակապես նոր մակարդակով շարունակելու և զարգացնելու աննախադեպ նպաստավոր պայմաններ:

«Մասնավորապես՝ այդ փոփոխությունների կրողը հանդիսացող հիմնական սուբյեկտը՝ հանրությունը, սկսել է լուրջ նախաձեռնողականություն ցուցաբերել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ իրավապահ մարմիններին հայտնելու հարցում: Այս իմաստով ՀՀ իրավապահ մարմինները, ի դեմս հանրության, ձեռք են բերել չափազանց կարևոր և արժեքավոր գործընկերոջ՝ լատենտային բնույթ կրող այս հանցագործությունների դեմ պայքարում: Բավական է միայն նշել, որ 2018 թվականի ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից կոռուպցիոն բնույթի դեպքերի բացահայտման առիթ հանդիսացած՝ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված հաղորդումների քանակը 2017թ. ցուցանիշը գերազանցել է մոտ 3.6 անգամ:

Ակնհայտ է, որ մեր քաղաքացիների նման նախաձեռնողականությունը կարող է պայմանավորված լինել միայն կոռուպցիայի դեմ պայքարում պետական իշխանության անկեղծության, ինչպես նաև այս հարաբերություններում իրենց իրավական պաշտպանվածությունն ապահովելու պոզիտիվ պարտականությունը պետության կողմից կատարվելու հանդեպ, իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության աննախադեպ աճով:Բայց այդ նախաձեռնողականությունն ինքնանպատակ չէ: Հայաստանի ներկայիս հասարակությունը նույն չափով դարձել է ավելի պահանջատեր: Մեծացել են նաև քաղաքացիների ակնկալիքները այնպիսի շոշափելի արդյունքներ տեսնելու հարցում, որոնք թույլ կտան վստահորեն խոսելու համակարգային կոռուպցիան արմատախիլ արված լինելու, կառուպցիոն սխեմաներով գողացված ազգային կապիտալը վերադարձնելու և հանցագործություն կատարած բոլոր անձանց, անկախ նրանց պաշտոնավարման շրջանից, քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին», - ասել է նա։

Արթուր Դավթյանն ընդգծել է՝  հանրային այս ակտիվությունը և հետևողականությունը էականորեն մեծացրել է ՀՀ իրավապահ բոլոր օղակների ծանրաբեռնվածությունը:

«Սակայն մեզ համար հասարակության վստահության ռեսուրսը չափազանց մեծ ձեռքբերում և բարձր արժեք է, և իրավապահ մարմինները ջանք չեն խնայում այն արդարացնելու համար՝ իհարկե, չմոռանալով նաև քրեական հետապնդման ենթարկվող անձանց հիմնարար իրավունքների իրացումն ապահովելու չափազանց կարևոր պարտականության մասին:Այս պրոցեսը զուգահեռվում է գործադիր իշխանության մարմինների կողմից իրենց ներքին վերահսկողության գործիքների գործադրմամբ նախկինում կատարված  կոռուպցիոն չարաշահումների, հանցավոր դրսևորումների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու հարցում դրսևորվող հետևողականությանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսակետից գործադիր մարմինների այս նախաձեռնողականությունը չափազանց կարևոր է ոչ միայն նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների անխոչընդոտ բացահայտման, կոռուպցիայի դեմ պայքարում պետական մարմիններ-իրավապահ համակարգ գործնական համագործակցության ծավալման առումով, այլ նաև տարիներ շարունակ այդ մարմինների ենթակայության ոլորտներում գործած տարատեսակ կոռուպցիոն հանցավոր սխեմաների, շղթաների, կազմակերպված բնույթ կրող մեխանիզմների բացահայտման և չեզոքացման կամքի դրսևորման իմաստով:Բնականաբար, այս նախադրյալները որևէ էական արդյունք չէին կարող ունենալ, եթե իրավապահ համակարգը բավարար պրոֆեսիոնալիզմ, հաստատակամություն և վճռականություն չկարողանար դրսևորել իր պարտականություններն իրացնելու հարցում կամ առաջնորդվեր կոնյուկտուրային շահերով: Այդ վճռականության մասին է խոսում փաստը, որ իրավապահ մարմինների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների հայտնաբերման հիման վրա կոռուպցիոն բնույթի դեպքերի բացահայտումների թվաքանակը 2017 թվականի համեմատ 2018 թվականին աճել է մոտ 4.3 անգամ», - ասել է նա։

ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ իրավապահ մարմինների համակարգված և գործակցված գործունեության, հասարակության և կառավարության սերտ օժանդակության արդյունքներն արտահայտվել են վիճակագրական ցուցանիշներում:

«Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործերի քանակը 2017թ․ ցուցանիշը գերազանցել է 3.6 անգամ, իսկ քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը՝ 60 տոկոսով: Ընդ որում՝ 2017թ. համեմատ գրեթե նույնքան ավելի է եղել կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց թիվը:Այս պայքարի մասշտաբներն ավելի ընկալելի դարձնելու համար, ըստ առանձին հանցատեսակների, բերեմ ընդամենը ակնառու երկու օրինակ:

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախության հանցակազմով հարուցված քրեական գործերը 2017թ. համեմատ ավելի են եղել  29 անգամ, քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը՝ 3.5 անգամ, իսկ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցված քրեական գործերի քանակն ավելացել է 11 անգամ, քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը՝ 2 անգամ:2018թ. փողերի լվացման հատկանիշով 7 քրեական գործ է հարուցվել: Դա այն դեպքում, երբ 2017թ. այդ հանցակազմով քրեական գործեր չեն հարուցվել: Իսկ օրենսդրորեն ապօրինի հարստացման քրեականացումից հետո, անցած տարվա ընթացքում, այդ հանցագործության հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ:Հարկ եմ համարում ընդգծել, որ այս ամենով հանդերձ մեր կողմից, օրենքով նախատեսված հայեցողության շրջանակներում, իրականացվել է պետությանը պատճառված վնասը վերականգնելու դեպքում լայն խրախուսական գործիքակազմ կիրառելու քաղաքականություն՝ ելնելով կոռուպցիայի միջոցով գողացված պետական միջոցների ինքնակամ վերականգնման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու խնդրից:

Այս քաղաքականությունը մեր կարծիքով իրեն արդարացրել է, եթե նկատի ունենանք, որ 2018 թվականի ընթացքում բացահայտված կոռուպցիոն բնույթի գործերով Հայաստանի Հանրապետությանը պատճառված գույքային վնասը կազմել է մոտ 622 միլիոն ՌԴ ռուբլի, որից վերականգնվել է մոտ 529 միլիոն ՌԴ ռուբլի կամ մոտ 85 տոկոսը: Դա այն դեպքում, երբ 2017 թվականին նույն ցուցանիշը կազմել է մոտ 48.5 միլիոն ՌԴ ռուբլի, որից վերականգնվել է 34 միլիոն ՌԴ ռուբլի կամ մոտ 70 տոկոսը:Այս դինամիկան շարունակվում է պահպանվել նաև 2019թ. ընթացքում: Մասնավորապես առաջին 4 ամիսներին բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 3 միլիարդ ՌԴ ռուբլի, ինչը գերազանցում է 2018 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը մոտ 4.5 անգամ, իսկ 2017 թվականի նույն ցուցանիշը՝ 61 անգամ: Բացահայտված ընդհանուր վնասից 2019թ. 4 ամիսների ընթացքում վերականգնվել է 256 միլիոն ՌԴ ռուբլի»,-ասել է նա։

Ա. Դավթյանն ընդգծել է, որ այս ծավալի մեջ արագ արդյունքներ ապահովելու հասարակական շատ լուրջ ճնշման ներքո իրավապահ մարմինների դրսևորած պրոֆեսիոնալիզմը և բացառապես օրենքով առաջնորդվելու հստակ ուղեգիծը հանդիսացել են մեր երկրում իրավական հավասարակշռության պահպանման երաշխիքը՝ ապահովելով, որ երկիրը դուրս չգա ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների շրջանակներից:

«Քրեաիրավական բաղադրիչը, որքան էլ արդյունավետ, չի կարող երկարաժամկետ հեռանկարի առումով ամբողջացնել կոռուպցիայի դեմ պայքարի ողջ սպեկտրը և զարգանալ առանց այդ պայքարի անբաժանելի մասը կազմող կանխարգելման և վերահսկողական ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման: Առավելևս, երբ քրեաիրավական պայքարի ներկայիս հանգրվանում քրեական հետապնդման մարինների առջև ծառացող մի շարք օբյեկտիվ խնդիրների պատճառները հանգում են հենց ներկայումս գործող կանխարգելիչ նշանակության իրավական կառուցակարգերի անլիարժեքությանն ու բացերին՝ ոչ միայն դանդաղեցնելով, այլև առանձին դեպքերում պարզապես արգելակելով կոռուպցիոն հանցագործությունների լիարժեք բացահայտման գործընթացը: Այս իրողությունները նկատի առնելով՝ մեր երկրում ներկայումս մեկնարկել են կոռուպցիայի դեմ առանց չափազանցության լայնամասշտաբ, խորքային ռազմավարական բարեփոխումներ: Առանց դրանց վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով Ձեզ ծանրաբեռնելու, հարկ եմ համարում նշել միայն Հայաստանի համար ներկայումս հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման ամենաարդիական մի քանի կոնցեպուալ ուղղություններ: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված հանրային ակտիվները դրանց օրինական տիրապետողին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին վերադարձնելն այլևս անշրջելի հանրային պահանջ է:

Առաջնահերթություն է դարձել պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելու համար օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը: Դրա հրատապությունն ակնհայտ դարձավ, երբ կոռուպցիոն տարբեր հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված կոնկրետ քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվեց, որ գործող օրենսդրության շրջանակներում իրավասու մարմինները քրեական հետապնդման ենթարկվող պաշտոնատար անձանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, նախկինում նրանց ձեռք բերած գույքի, իրական եկամուտների աղբյուրների և ակտիվների շրջանառության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և գործընթացներ հարուցելու առումով բախվում են իրավական արգելքների:

Այս նպատակով ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 1-ի որոշմամբ ստեղծվել է ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայեցակարգային ինստիտուտների ներդրման և այդ նպատակներով օրենսդրական անհրաժեշտ փաթեթների մշակման հանձնաժողով, որն աշխատում է բավականին ինտենսիվ ռեժիմով և արդեն իսկ հանդես է եկել խնդրի լուծման կոնկրետ փաթեթային առաջարկություններով:Թյուրընկալումների տեղիք չտալու համար անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը անձի նկատմամբ պատժիչ միջոցառում չէ: Դրա թիրախը ապօրինի ձեռք բերված գույքն է, այլ ոչ թե անձը: Գույքի բռնագանձումը  ցանկացած պարագայում իրականացվելու է դատարանի որոշմամբ՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտում, այսինքն այն քրեաիրավական հետևանքներ չի ենթադրում: Այս ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա ստեղծել մեխանիզմներ՝ Հայաստանի դատարանների և օտարերկրյա դատարանների կողմից խնդրո առարկային առնչվող վճիռների ճանաչման և դրանց հիման վրա զուտ քաղաքացիական դատավարության շրջանակներում գույքի բռնագանձում իրականացնելու համար:

ՀՀ կառավարության 2019թ. ծրագրով նաև խնդիր է դրվել կատարել օրենսդրական փոփոխություններ՝ Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու իրավական հիմքերի ամրապնդմանն նպատակով, ինչպես նաև ակտիվացնել դրան ուղղված միջազգային համագործակցությունը: Մեր կողմից այս կառուցակարգերի ներդրման հարցում դրսևորվում է ընդգծված զգուշավորություն, քանի որ առկա է շատ հստակ նախապայման և խնդիր՝ գտնել այնպիսի լուծումներ, որոնք լիարժեքորեն կերաշխավորեն մի կողմից սեփականության անձեռնմխելիության և մարդու սեփականության իրավունքի պաշտպանության, իսկ մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի բավարարման հավասարակշռությունը», - նշել է նա։

Գլխավոր դատախազն ասել է, որ մեկնարկած բարեփոխումների հիմնական թիրախներից մեկը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կենտրոնացված մոդելի ստեղծումն է, որի շուրջ քննարկումներն ինչպես գործադիր իշխանությունում, այնպես էլ հանրային բաց հարթակներում ամենաակտիվ կերպով շարունակվում են:

«Կոռուպցիայի դեմ կենտրոնացված ռեսուրսներով ու մեխանիզմներով պայքարի կոնցեպցիան բխում է հանրային ծառայողների և առաջին հերթին բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամունտների հայտարարագրման, դրանց շարժի նկատմամբ վերահսկողության և պատասխանատվության խստացման, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, ռիսկերի և արդյունքների գնահատման, խնդիրների բացահայտման և դրանց քրաիրավական գնահատականների անհրաժեշտություն առաջացնող արդյունքներն իրավապահ մարմիններին փոխանցելու գործառույթների կենտրոնացման անհրաժեշտությունից:

Մեր համոզմամբ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կենտրոնացված մոդելի ստեղծումը կհանգեցնի պետական կառավարման համակարգում այնպիսի մեխանիզմների ներդրմանը, որոնք թույլ կտան պաշտոնատար անձանց հայտարարագրելու ոչ միայն իրենց գույքի և եկամուտների տարեկան շարժերը, այլ նաև նրանց բոլոր շահերը՝ հակակոռուպցիոն մարմնին հնարավորություն տալով ցանկացած պահի ստուգման առարկա դարձնել ներկայացված տեղեկատվության իսկությունը, լիարժեքությունը և ձեռնարկելու դրանից բխող ընթացակարգեր: Ուզում եմ հատկապես ընդգծել, որ ՀՀ դատախազությունն անմիջական և կարևոր դերակատարություն է ստանձնել կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտի վերոնշյալ բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունների և կառուցակարգերի մշակման, բարեփոխումների իրավական բազայի ձևավորման գործընթացներում և ներրգրավված է այդ նպատակով ստեղծված բոլոր աշխատանքային խմբերում: 2018թ. ընթացքում ՀՀ դատախազությունը առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում փորձել է հնարավորինս արդյունավետ օգտագործել պետական շահերի պաշտպանության իր սահմանադրական գործառույթը, որը, պետք է ասել, հետխորհրդային շատ երկրների համեմատ ՀՀ-ի պարագայում զգալի չափով սահմանափակ է:

Այս գործառույթի շրջանակներում բացառապես դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ 2018թ. ընթացքում դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 5 մլրդ 143մլն ՌԴ ռուբլի, ինչն ավելի քան 50 անգամ գերազանցում է 2017թ. արդյունքները: Միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, քննվող քրեական գործերի, ներկայացված հաղորդումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում 2018թ. ընթացքում վերականգնվել է ընդհանուր ավելի քան 286մլն ՌԴ ռուբլու չափով վնաս:

Պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության արձանագրած պատկառելի, աննախադեպ արդյունքները, կոռուպցիայի դեմ պայքարում ավելին ակնկալելու հանրային պահանջները ձևավորում են դատախազական կարևորագույն այս գործառույթի կիրառման հնարավորությունների ընդլայնման և դրա սահմանադրաիրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտության համոզմունք: Ելնելով դրանից՝ ՀՀ դատախազությունը ձեռնամուխ է եղել միջազգային փորձի ուսումնասիրությամբ պետական այս գործառույթի արդյունավետությունը բարձրացնելու նոր հայեցակարգի մշակման գործընթացին:

Հայաստանում մեկնարկած հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն քննություն բռնելու և երկրի ընդհանուր զարգացման, ժողովրդավարացման, պետական կառավարման համակարգի թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության մակարդակի կտրուկ բարձրացման լիարժեք մեկնարկային նախադրյալները: Որովհետև դրանք խարսխվում են ավելի վաղ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ինստիտուցիոնալ մի շարք նորարարությունների իրականացման, մասնավորապես ապօրինի հարստացումը քրեականացնելու, հայտարարագիր ներկայացնող  և նրանց փոխկապակցված անձանց շրջանակներն ընդլայնելու, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու իրավական հիմքերի ստեղծման, ազդարարի ինստիտուտի ներդրման վրա: 2019 թվականի մայիսին Հայաստանում գործարկվեց ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը:

Սա ինտերնետային հարթակ է, որի միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով տեղեկություններ հաղորդել կոռուպցիոն դեպքի մասին և ներկայացնել դրանց վերաբերյալ փաստական տվյալներ:

Եզրափակելով ելույթս՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը բաց է կոռուպցիայի հակազդման իր փորձով կիսվելու գործընկեր երկրների հետ: Բարեփոխումների ընթացքը երբեմն կտրուկ, ընդհուպ հեղափոխական շեշտադրումներով, շատ առանձնահատուկ ճանապարհ է անցել մեր երկրում՝ դառնալով հասարակական-քաղաքական կյանքի վրա ներազդող ամենակարևոր գործոններից մեկը: Սակայն կոռուպցիայի դեմ հաղթանակն առաջին հերթին հասարակության և պետական իշխանության լծակներով, որոշումների կայացման և գործադրման ֆունկցիաներով օժտված հանրային ծառայողների մտածողության մեջ պետք է տեղի ունենա: Եվ մենք ամեն ինչ անելու ենք դրան նպաստելու համար՝ առաջին հերթին կոնկրետ տեսանելի արդյունքներով ապացուցելով, որ կատարած հանցանքին համաչափ պատժի անխուսափելիության և օրենքի առջև բոլորի հավասարության երաշխավորումն այլընտրանք պարզապես չունեն և դա զուտ պարապ խոսքեր չեն:

Հայաստանում կատարված շրջադարձային իրադարձություններից հետո անցած մեկ տարվա ընթացքում արդեն իսկ գործող բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ կոռուպցիոն մի քանի դեպքեր են բացահայտվել և այդ անձանց զգալի մասի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Հայաստանում այլևս ոչ ոք չի կասկածում, որ այս հարցում որևէ խտրականություն չի դրվում, իսկ կոռուպցիոներների դեմ պայքարը բացառապես իրավական հարթությունում է և որևէ այլ բնույթի, այդ թվում քաղաքական, ենթատեքստ չունի: Սա է իրավական պետության կառուցման միակ ժողովրդավարական ճանապարհը, և Հայաստանը հաստատակամորեն կանգնած է դրա վրա», - նշել է ՀՀ գլխավոր դատախազը։ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20/07/2019 21:28 Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում. Վահագն Վարագյանը՝ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փակման մասին 20/07/2019 21:20 Սոցցանցերում կոչ են անում բոյկոտել Telcell-ը 20/07/2019 18:06 Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք. Վարչապետ 20/07/2019 16:10 Տղամարդը թռիչքից առաջ բարձրացել է ինքնաթիռի թևի վրա և հայտնվել տեսանյութում 20/07/2019 15:57 Կամբոջայում աղբից սրճարան են կառուցել (Տեսանյութ) 20/07/2019 15:43 Կուբացի ընտանիքը հին կահույքից երաժշտական գործիքներ է ստեղծում (Տեսանյութ) 20/07/2019 15:29 Oդանավը մեծ արագությամբ վայրէջք է կատարում ջրի վրա (Տեսանյութ) 20/07/2019 15:14 Նավթի համաշխարհային գներն աճում են 20/07/2019 15:00 «Ինտերը» 12 միլիոն եվրո է առաջարկում Ջեկոյի համար, սակայն «Ռոման» պահանջում է 20 մլն 20/07/2019 14:51 Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով երկու կին է տուժել 20/07/2019 14:40 Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել 20/07/2019 14:29 Բոլթոն. ԱՄՆ-ն չի հանգստանա մինչև Մադուրոն հրաժարական չտա 20/07/2019 14:20 Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան 20/07/2019 14:12 Գյումրիի ավիամոդելավորման խմբակ. Երբ թռչել կարող են նույնիսկ սուզանավերը, կարևորը` ճիշտ նախագծվեն. Լուսանկարներ 20/07/2019 14:06 Բեռնատարի թափքում պատանին հոսանքալարի է դիպել ու մահացել 20/07/2019 13:55 Թուրքիայում թունավորման հետևանքով ավելի քան 50 մարդ է հոսպիտալացվել 20/07/2019 13:46 Ստեղծվում է բավարար դաշտ, որ ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան. Փաշինյան 20/07/2019 13:37 Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին 20/07/2019 13:23 Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ 20/07/2019 13:14 ՃՏՊ-ների հետևանքով Հայաստանում տարեկան զոհվում է մոտ 300-350 մարդ. փորձագետ (Տեսանյութ) 20/07/2019 13:05 Փայտ տեղափոխող «ԳԱԶել»-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների հրահանգին, հարվածելով նրանց մեքենային, փորձել է փախչել 20/07/2019 12:58 Արարատի մարզում գնացքը հարվածել է քաղաքացուն. նա մահացել է 20/07/2019 12:43 Ոստիկանները գրպանահատի են բռնել 20/07/2019 12:22 Շիրակցի արտադրողները վարչապետին առաջարկեցին Գյումրիի օդանավակայանից բեռնափոխադրում իրականացնել. Փաշինյանը խոստացավ օգնել 20/07/2019 12:08 Ֆրանսիայում օդի ջերմաստիճանը հասել է +46-ի 20/07/2019 11:53 Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան 20/07/2019 11:45 Ես չեմ հասկանում այս աթոռակռվի իմաստը, Արցախում ցնցումներն անթույլատրելի են. Արցախցի պատգամավոր 20/07/2019 11:36 Ստեփանավանից Երևանին աղբատար մեքենա է օգնության հասել (Տեսանյութ) 20/07/2019 11:23 Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ 20/07/2019 11:11 «Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը (Տեսանյութ) 20/07/2019 11:05 Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ պատանիները արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել 20/07/2019 10:57 Սաակաշվիլին Գերագույն Ռադայի ընտրություններից հանել է իր կուսակցությանը 20/07/2019 10:46 ​Հուսով եմ՝ կարճ ժամանակում մեղավորները կհայտնաբերվեն, և նոր դեպքերը կկանխվեն. Էջմիածնի քաղաքապետը՝ շների սպանդի մասին 20/07/2019 10:37 Թավշյա հեղափոխության առաջին արդյունքը երկրում մթնոլորտի փոփոխությունն էր. Աննա Հակոբյանը՝ սփյուռքահայ պաշտոնյային 20/07/2019 10:28 Արարատ Միրզոյանը հանդիպել է բացառապես դեմոկրատ կոնգրեսականների հետ. Հանրապետականներ չեն եղել 20/07/2019 10:17 «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցությանը հրահանգել են չխոսել Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն 20/07/2019 10:15 «Ժամանակ». Հարկային արտոնություն՝ միայն թվային արժույթի ստեղծմամբ զբաղվող ֆիզիկական անձանց 20/07/2019 10:12 «168 Ժամ». Նախիջևանի ուղղությունից կրակահերթերը խոսում են Ադրբեջանին թուրքական աջակցության մասին. Եվսեև 20/07/2019 10:09 «Հրապարակ». Մտադիր են բժշկագիտական պետական կենտրոնը հանձնել Սամվել Ալեքսանյանին 20/07/2019 10:07 «Փաստ». Պաշտպանության նախարարության նախկին շենքը ինչ ճակատագիր և ինչ կարգավիճակ ունի 20/07/2019 10:01 «Հրապարակ». Արտոնյալ և «պախատ» անող գործարարներ՝ նոր Հայաստանում 20/07/2019 09:57 «Փաստ». Առաջիկայում մեր երկրում նորանոր «իջևաններ» են սպասվում 20/07/2019 09:53 «Ժամանակ». Իշխանությունը մտադիր է առաջիկայում Հրայր Թովմասյանին քրեական մեղադրանք առաջադրել 20/07/2019 09:35 «Արաբկիր» բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել 19/07/2019 19:51 Ցորենի արտում ստեղծել են Նիլ Արմսթրոնգի դիմանկարը (Տեսանյութ) 19/07/2019 19:41 Վիեննայի կենդանաբանական այգում ներկայացրել են նորածին փղիկին (Տեսանյութ) 19/07/2019 19:32 Մեքսիկայում կենդանաբույժը որդեգրել է կենգուրուիի ձագին (Տեսանյութ) 19/07/2019 19:23 Ջիբրալթարի Գերագույն դատարանը «Grace 1» լցանավի կալանքը երկարացրել է մինչև օգոստսի 15-ը 19/07/2019 19:19 Աթենքի մոտակայքում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 19/07/2019 19:16 Վարչապետի որոշ արտահայտություններ մոտ էին դատական իշխանության ներկայացուցիչների արժանապատվությունը վիրավորելուն. Թովմասյան 19/07/2019 19:12 Բողոքողներից ոմանք տարիներ շարունակ անտառը բիզնեսի վերածած անօրինական ծառահատումներ են արել՝ ոչ թե սոցիալական հարց լուծելով, այլ՝ հարստանալով. Վահե Ղալումյան 19/07/2019 19:06 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական 19/07/2019 18:56 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում հայտարարվել է ուսումնական տագնապ 19/07/2019 18:54 Ի՞նչ է Ուկրաինան ուզում Ռուսաստանից 19/07/2019 18:50 Ռոբերտ Քոչարյանի գործն ինձ համար, վստահեցնում եմ, սովորական մի գործ է. Հրայր Թովմասյան 19/07/2019 18:48 Դավիթ Տոնոյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբին 19/07/2019 18:45 Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը 19/07/2019 18:42 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Վեհարանի նորակառույց հանդիսասրահի բեմի որմնանկարի մրցույթ է հայտարարում 19/07/2019 18:25 «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Լիոնի» 16-ամյա կիսապաշտպանով 19/07/2019 18:16 Պատանի հրշեջ-փրկարարներն՝ ուշադրության կենտրոնում 19/07/2019 18:05 Շրջանառության մեջ ենք դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը. Մարուքյան 19/07/2019 17:58 Շարունակելու ենք աշխատել առանց տիկին Տավարացյանի. ԲԴԽ անդամ 19/07/2019 17:40 Արդարադատության նախարարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ իր դատողությունները 19/07/2019 17:37 Դավիթ Գրիգորյանի հետ հանդիպեցինք, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները. ԲԴԽ անդամ 19/07/2019 17:29 Էկոնոմիկայի նախարարը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է թեթև արդյունաբերության զարգացման հնարավորությունները 19/07/2019 17:23 Տիբեթում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 19/07/2019 17:16 Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 19/07/2019 17:06 Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան պետք է գործունակ լինի 19/07/2019 16:55 Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը 19/07/2019 16:53 Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկի) սպանության գործով որևէ անձ չի ձերբակալվել. ՔԿ 19/07/2019 16:43 ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր 19/07/2019 16:30 Մասիվցի Անդիկի սպանության պատվիրատուները հայտնի են. SHANTNEWS.am 19/07/2019 16:21 Պենտագոնին անհանգստացնում է ռուսական C-400-ներ գնելու Հնդկաստանի մտադրությունը 19/07/2019 16:05 Մերկելը հրաժարվում է առողջական խնդիրների պատճառով թողնել Գերմանիայի կանցլերի պաշտոնը 19/07/2019 15:55 Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակության հետ 19/07/2019 15:47 Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 1271 դեպք-պատահար, որից 324-ն՝ արտակարգ բնույթի. դրանց հետևանքով կա 2 զոհ 19/07/2019 15:35 Կենդանիների դաժան սպանդ՝ Էջմիածնում, սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ. Econews.am 19/07/2019 15:26 «Между нами ԲՈԼՈԼԱ, իրար հետ գնանք յոլա». Հումորային նոր տեսահոլովակ՝ Անդրանիկ Հարությունյանի և «գազելի» հայտնի վարորդի մասնակցությամբ (Տեսանյութ) 19/07/2019 15:18 «Գալաթասարայը» «Ֆուլհեմից» 1.5 միլիոն եվրոյով վարձակալել է Սերիին 19/07/2019 15:08 Դուք թույլ եք տալիս, որ Հայաստանում կիրառվի սպիտակ եղեռն ասորի ժողովրդի նկատմամբ. Բաց նամակ կաթողիկոսին և վարչապետին 19/07/2019 14:56 ԲԴԽ նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը 19/07/2019 14:43 ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին դիմելը հիմք չէ, որ գործն առաջին ատյանի դատարանում չքննվի. Քոչարյանի փաստաբան 19/07/2019 14:38 Զինվորների սնունդը շատ բարձր որակի է. հարցնում եմ՝ «էսպե՞ս է, թե՞ իմ գալու առիթով է», հլը որ ասում են՝ միշտ է այսպես. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 19/07/2019 14:26 Նավթի համաշխարհային գները նվազել են 19/07/2019 14:18 Սիսիանում պայթուցիկ սարքի միջոցով 74-ամյա բնակչի են սպանել 19/07/2019 14:06 ԲԴԽ անդամները կհանդիպեն Դավիթ Գրիգորյանի հետ 19/07/2019 14:03 Քաբուլի համալսարանի մոտ որոտացած պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել 19/07/2019 13:56 Իջևանում իրավիճակն այսօր հանգիստ է. քաղաքապետ 19/07/2019 13:49 Ավստրիայի արևմուտքում օդանավի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել 19/07/2019 13:40 Ֆիլիպիններում ՃՏՊ-ի հետևանքով 11 երեխա է մահացել 19/07/2019 13:34 Արհեստական բանականություն, բլոքչեյն, «կանաչ» տեխնոլոգիաներ․ «WCIT 2019»-ում կքննարկվեն ամենաարդիական թեմաները 19/07/2019 13:25 Վենեսուելայի ԱԳՆ. Իշխանությունները ցանկանում են խաղաղ գոյակցության հասնել ընդդիմության հետ 19/07/2019 13:19 Փորձում են ուժային մեթոդներով լուծարել կենտրոնը և ազատվել ինձանից. Վահագն Վարագյան 19/07/2019 13:12 Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը չի կալանավորվի 19/07/2019 13:06 Գլխավոր դատախազությունը պարզաբանում է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության փաստը 19/07/2019 12:57 Զինծառայող Յուրի Բրոյանին տեղափոխել են հոսպիտալ. երկու շաբաթից կլինի վերջնական որոշումը 19/07/2019 12:50 Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի. Նա ԲԴԽ անդամ է 19/07/2019 12:45 Nordwind ավիաընկերության պահուստային ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում 19/07/2019 12:40 Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 19/07/2019 12:29 ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել աջակցելու հայ-ամերիկյան օրակարգի զարգացմանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը