11/07/2019 19:14
Պայթյուն՝ Ջրվեժ գյուղի քարի արտադրամասի կաթսայատանը. կա զոհ
Հուլիսի 11-ին՝ ժամը 17:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի 6/1 հասցեում գտնվող քարի արտադրամասի կաթսայատանը։ Պայթյունի հետևանքով մահացել է 32-ամյա Վ.Շ.-ն։
ԱԻՆ-ից հայտում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: