​Արմեն Գևորգյան. Իշխանության որակի և ռիսկերի մասին. Մաս 2

11/07/2019 14:50

​Արմեն Գևորգյան. Իշխանության որակի և ռիսկերի մասին. Մաս 2


Tert.am–ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հերթական հոդվածը (նախորդ հոդվածը՝ այստեղ), որում նա անդրադառնում է իշխանության որակի և կառավարության արդյունավետության խնդրին: Ըստ Արմեն Գևորգյանի՝ առօրյա աշխատանքի ճահիճը գրեթե անհնար է դարձնում ապագայի, հեռանկարի վրա կենտրոնացումը, ցանկացած բարեփոխիչի վերածում հասարակ սպառողի: Ինչպիսի՞ն է այսօրվա կառավարությունը՝ ազգային համաձայնությա՞ն, ինքնագոյատևմա՞ն, անցումայի՞ ն, հեղափոխակա՞ն. Գևորգյանը կարծում է՝ մեզ մոտ ուղղակի առկա է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Ինչպիսի՞ն է մեր կառավարությունը՝ ազգային համաձայնությա՞ն, ինքնագոյատևմա՞ն, թե՞ անցումային, տեխնոկրատների ռեֆորմիստական կառավարությո՞ւն՝ կոչված ապահովելու բեկումնային զարգացում, հեղափոխական կառավարությո՞ւն, թե ի՞նչ։ Ըստ էության կարող ենք ասել, որ մեզ մոտ ուղղակի առկա է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

Ցանկացած կառավարության խնդիրը, հատկապես Հայաստանում, ընթացիկ օպերատիվ աշխատանքն է, ամենօրյա խնդիրներն ու մտահոգությունները, իսկ դրանք ավելի են շատացել կամ սկսել են դրանց մասին ավելի հաճախ և բաց խոսել։ Այդ առօրյա աշխատանքի ճահիճը գրեթե անհնար է դարձնում ապագայի, հեռանկարի վրա կենտրոնացումը, շատ ժամանակ ու էներգիա են խլում, ցանկացած բարեփոխիչի վերածում են հասարակ սպառողի։

Այսօր կառավարությունում ո՞վ է մտածում, ո՞վ է կերտում գաղափարներ և հայեցակարգեր։ Որտե՞ղ են գտնվում ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների կենտրոնները։ ՀՀ-ում վերջին ամիսների զարգացումները, երբ ներքաղաքական դիսկուրսի հիմնական թեմաները անցումային արդարադատությունն ու վեթինգն են, վկայում են այն մասին, որ իրենց բովանդակությամբ այդպիսի կարևոր թեմաները ձևավորվում ու առաջ են մղվում ոչ կառավարության ներսում, ոչ էլ, ցավոք սրտի, երկրի ներսում։ Նկատի ունեմ, որ դրանք ձևավորվում և ներդրվում են եվրոպական ու ամերիկյան կազմակերպությունների կողմից։

Այսօր մենք, հանձին կառավարության անդամների, արդյո՞ք տեսնում ենք այն մարդկանց, որոնք ասոցացվում են այս կամ այն ոլորտում բարեփոխումների և առաջադիմական ակնկալիքների հետ, արդյո՞ք նրանք անհրաժեշտ փոփոխությունների շարժիչն են, թե՞ ոչ։ Հարցն այն չէ՝ այս կամ այն մարդը լավն է թե վատը, հարցը նրա՝ մարդկանց իր ետևից տանելու կարողության, իր գաղափարներով և էմոցիաներով ուրիշներին ոգեշնչելու, հետևողականորեն դրական արդյունքների հասնելու ունակության մեջ է, ընդ որում՝ չվախենալով հաղորդակցությունից և երկխոսությունից։

Ի՞նչն է կառավարության այսօրվա անդամներին խանգարում դառնալ կամ լինել ռեֆորմիստներ․

- կուտակված գործնական կառավարչական փորձի բացակայությունը․ կարևոր չէ՝ պետական կառավարման համակարգում թե մասնավոր հատվածում՝ բիզնեսում, սակայն ոչ՝ հասարակական հատվածում, այստեղ էական տարբերություն կա։

- կայացված որոշումների արդյունքում ամեն գնով արագ, դրական արդյունք կամ ազդեցություն ցույց տալու ձգտումը՝ չսպասելով գործնական արդյունքներին և անպայմանորեն սևացնելով անցյալը, նախկինը։

- կարևոր հարցերի շուրջ առանց մշակման և երկարատև քննարկման, հաճախ PR-ի նպատակով արմատական որոշումներ կայացնելու պատրաստակամությունը։

- հիմնական-առանցքային պաշտոններին սեփական, նույնքան անփորձ, բայց՝ ամբիցիոզ մարդկանց նշանակելը։

- Վերջապես ամենակարևորը, առայժմ՝ առանց բացառության. բոլոր սկզբունքային հարցերը լուծվում են Նիկոլ Փաշինյանի հանրային աջակցության ռեսուրսի հաշվին։

Կառավարության անդամ լինելը առաջին հերթին նշանակում է քաղաքական պատասխանատվություն։ Այս առումով, այսօր որևէ ոլորտ, կամ պետական կառավարման և կարգավորման որևէ մարմին չպետք է լինի անհատական քաղաքական պատասխանատվության տիրույթից դուրս, դրանք պետք է ներառված լինեն կառավարության կոնկրետ անդամի պատասխանատվության տիրույթում, և հասարակությունը պետք է իմանա, որ այս կամ այն կոնկրետ անձը պատասխանատվություն է կրում համապատասխան ոլորտի կամ հարաբերությունների համար։

Կառավարության անդամների քաղաքական պատասխանատվության հարցի լուծումը, ըստ գործող Սահմանադրության, հանգում է գործադիր իշխանության ներսում լիազորությունների բաշխման խնդրին։

Իրական լիազորություններով օժտված՝ նախագահի ինստիտուտի բացակայության պայմաններում ողջ գործադիր իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքում։ Եթե նախկինում նախագահը կարող էր հիմնականում և ինտենսիվորեն զբաղվել պաշտպանության, արտաքին քաղաքականության հարցերով, մասնակցել արցախյան բանակցային գործընթացին, համակարգել ուժային կառույցների աշխատանքը, սփյուռքի հետ հարաբերությունները, իրականացնել ներկայացուցչական գործառույթներ, սակայն նվազագույնս զբաղվել ընթացիկ սոցիալ-տնտեսական քաղաքականության և օպերատիվ կառավարման հարցերով, ապա այժմ վարչապետը ֆորմալ առումով միաժամանակ պատասխանատու է ամեն ինչի համար։ Նման իրավիճակում որքանո՞վ է ամբողջական և ողջամտորեն լուծված կառավարության ներսում լիազորությունների պատվիրակման հարցը։ Նույնիսկ որոշ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներկայացվածության ֆորմալ խնդիրներ են ի հայտ եկել։ Օրինակ՝ համարվել է, որ ԵԱՏՄ Խորհրդում Հայաստանը պետք է ներկայացներ երկրի փաստացի առաջնորդը՝ վարչապետը (այս կառույցի կանոնադրության մեջ ամրագրված է, որ մասնակցում են երկրների ղեկավարները)։ Սակայն այս դեպքում ո՞վ պետք է ներկայացներ Հայաստանը ԵԱՏՄ վարչապետների Խորհրդում։ Կարո՞ղ է արդյոք վարչապետը միաժամանակ մասնակցել այս երկու մարմինների աշխատանքներին։ Այստեղ հարցը ոչ այնքան վերաբերում է կարգավիճակին, որքան՝ վարչապետի աշխատանքի կազմակերպման արդյունավետությանը և գործընկերների հետ փոխհարաբերություններին։

Կարևոր է հասկանալ ևս մեկ իրողություն․ գործող օրենսդրությամբ նախարարներն այսօր ավելի մեծ լիազորություններ և հնարավորություններ ունեն, քան փոխվարչապետները։ Սա հաստատված է սահմանադրությամբ, որտեղ սահմանված է

«Հոդված 152․ Վարչապետի և կառավարության մյուս անդամների իրավասությունները

1. Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ: Վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

2. Փոխվարչապետները վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են Կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը: Փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ:

3. Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:

4. Կառավարության անդամներն իրավասու են ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»:

Եթե ուշադրություն դարձնենք այս հոդվածի երրորդ կետին, ապա ստացվում է, որ սուպերնախարարների պարագայում՝ համակարգվող ոլորտների քանակի առումով, մենք գործ ունենք գրեթե փոխվարչապետների հետ, որոնք, սակայն, օժտված են իրական սահմանադրական լիազորություններով։ Ի դեպ, այս համատեքստում կա ևս մեկ կարևոր հարց՝ ներիշխանական հարաբերությունների տրամաբանությունը հասկանալու համար․ ո՞վ է պատասխանատվություն կրում մարզպետների՝ որպես մարզերում կառավարության ներկայացուցիչների գործունեության համար։ Տարածքային կառավարման հարցերը համակարգող նախարա՞րը, թե՞ վարչապետը՝ որպես մարզպետներին նշանակող մարմնի ղեկավար։

Գրագետ քայլերի անհրաժեշտությունը

Կան մի շարք ուղղություններ, որտեղ պետք է գտնվեն գրագետ լուծումներ։ Միայն այդպես հնարավոր կլինի բարձրացնել պետության կառավարման արդյունավետությունը։ Չանել սա՝ նշանակում է դարձյալ ժամանակ կորցնել։ Արդյունավետ պետությունը մրցակցային հասկացություն է՝ հարևանների հետ, տարածաշրջանում, ԵԱՏՄ-ում և այլն։ Նաև հենց այդ պատճառով է ժամանակը Հայաստանի համար ավելի թանկ գործոն։

Նշենք ուղղությունները, որտեղ անհրաժեշտ են գրագետ քայլեր.

1.  Պետության վերահսկողական գործառույթները․ վերահսկիչ պալատը, պետական վերահսկողական ծառայությունը, դատախազությունը, ֆինանսների նախարարության՝ վերահսկողության և աուդիտի մարմինը, նոր հակակոռուպցիոն մարմնի ձևավորման ծրագրերը. այս ամենը՝ ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում։ Սա ճոխություն է, թանկ շռայլություն։

2. Պետական ծառայության համակարգի կատարելագործումը․ նոր մեխանիզմների ներդրում, որոնք կերաշխավորեն պետական ապարատի շարունակականությունն ու ապաքաղաքականացումը։ Պետական ծառայողներին մոտիվացնելու՝ նոր և ավելի գրավիչ մեխանիզմների ու ձևաչափերի ստեղծում։ Պետծառայողների արհմիությունների ստեղծման խրախուսում՝ որպես նրանց շահերի և իրավունքների պաշտպանության իրական երաշխավորների։

3. Միգրացիոն ծառայության բարեփոխում․ վաղուց հասունացել է երկրում միգրացիոն մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտությունը, բոլորը ստորաբաժանումները՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը, ոստիկանությանը ենթակա վիզաների և գրանցման բաժանմունքը (ОВИР), ԱԱԾ-ի սահմանային ծառայությունը մեկ միգրացիոն մարմնում միավորելու միջոցով։ Այս ծրագիրը կարելի է իրագործել ԵՄ-ի հետ վիզաների ռեժիմի ազատականացման շուրջ համագործակցության շրջանակներում։ Այս աշխատանքի համատեքստում կարելի է ուսումնասիրել նաև նոր ներքին գործերի նախարարություն ստեղծելու հնարավորությունը։

4. Իշխանության որակի կատարելագործում մարզերում և համայնքներում՝ կառավարության մի շարք լիազորություններ համայնքներին պատվիրակելու միջոցով։ Սա պետք է դառնա կառավարությունում կառուցվածքային բարեփոխումների տրամաբանական շարունակությունը։

4.1 Հնարավոր և իրատեսական մեխանիզմ է համայնքների խոշորացումը, այդ թվում միգուցե հնարավոր է դա անել նախկին խորհրդային շրջանների մոդելով, դրանց աշխատանքում ներգրավելով կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին։ Տեղական ինքնակառավարման մարմինները հարկավոր է դուրս բերել կլանային-խմբային հարաբերությունների՝ ձևավորված ավանդույթի շրջանակներից։ Միաժամանակ անհրաժեշտ է ինտենսիվորեն ներդնել նոր մոդելներ և լուծումներ հետևյալ ուղղություններով․

• Կանադայի, Էստոնիայի և Արևելյան Եվրոպայի այլ երկրների օրինակով էլեկտրոնային համայնքների ձևավորում․ այդպիսի ծրագիր քննարկվել է Հայփոստի հիմքի վրա, սակայն հետագայում այն օրակարգից դուրս մնաց։

• Առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության, մշակույթի և սպորտի օբյեկտների ռացիոնալ վերաբաշխում՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ, թատրոններ, թանգարաններ, սպորտդպրոցներ և այլն։

• Տեղական ինքնակառավարման մարմինների՝ ֆինանսական ռեսուրսների աղբյուրների ընդլայնում

4.2 Տարածքային կառավարման համակարգ․ համայնքների խոշորացմանը զուգընթաց՝ հարկավոր է կրճատել մարզերի քանակը և վերանայել տարածքային կառավարման մարմինների գործառույթները՝ նրանց վերապահելով միայն տեսչական-վերահսկողական, համապետական գործառույթներ․ մոբիլիզացիա, քաղաքացիական պաշտպանություն, վիճակագրություն, ռեեստրների կազմում, առանձին պետական մարմինների տարածքային կառույցների աշխատանքների համակարգում։

5. Պետական կառավարման համակարգում կարող էր կարևոր գործիք դառնալ Հայաստանի անվտանգության խորհուրդը։ Վերջինիս սահմանադրական կարգավիճակը կարող էր օգտագործվել անհամեմատ ավելի արդյունավետ կերպով՝ քաղաքական իշխանության ներսում հարաբերությունների նոր մեխանիզմ ձևավորելու նպատակով․ այն կարող է և պետք է դառնա հարթակ իշխանության ներսում՝ վերջինիս և մասնագիտական շրջանակների միջև երկխոսության, մեր երկրի համար կարևոր թեմաների և մարտահրավերների շուրջ հանրային կարծիքի ձևավորման նպատակով։ Անվտանգության խորհուրդը պետք է իր վրա վերցնի կառավարության ներքին ընդդիմախոսի գործառույթը։

6. Դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ և լիարժեք չի օգտագործվում հանրային խորհրդի ներուժը, որի կարգավիճակը փաստացի սահմանադրորեն ամրագրվել է։ Այն կա, գործում է, ուրեմն առավելագույնս օգտագործե՛ք այն՝ հանուն հանրային կոնսենսուսի։

7. Հայաստանում գործադիր իշխանության ողջ համակարգի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից կարևոր դեր կարող է և պետք է խաղա պետական վերահսկողական ծառայությունը։ Չէ որ վերջինիս խնդիրն է ոչ միայն հետևել, թե ինչպես են օգտագործվում պետական միջոցները, այլ նաև՝ վերլուծել պետական մարմինների աշխատանքի որակը, օգտակար լինել՝ նրանց աշխատանքի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման գործում։

Ամփոփում

Իմ ծավալուն նյութի առանցքը կազմում էր իշխանության որակի և կառավարության արդյունավետության խնդիրը։ Հատուկ շեշտում եմ. սա ընդհանրական, բայց նաև՝ փաստարկված առաջարկների և վերլուծությունների փաթեթ է և չի սահմանափակվում «հենց հիմա և հենց այս կառավարության» սահմաններում։

Ամփոփելով՝ ավելացնեմ նաև, որ իշխանության որակը բնութագրվում է ևս մի քանի էական հանգամանքներով, այդ թվում՝

- Կառավարության և նրա նախաձեռնությունների նկատմամբ հանրային գիտակցված աջակցության բնույթով ու ծավալով, որը թույլ է տալիս հասկանալ, թե որքան ժամանակ կառավարությունը ի վիճակի կլինի խոսել և հանդես գալ ժողովրդի անունից։

- Հասարակությանը սեփական գաղափարների և առաջարկների շուրջ համախմբելու կարողությամբ, առողջ հանրային մթնոլորտի և կարևոր հարցերի շուրջ հանրային կոնսենսուսի ապահովման, տարբեր հասարակական-քաղաքական ուժերի ու շրջանակների միջև արդյունավետ երկխոսության միջավայրի ձևավորման ունակությամբ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20/07/2019 21:28 Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում. Վահագն Վարագյանը՝ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փակման մասին 20/07/2019 21:20 Սոցցանցերում կոչ են անում բոյկոտել Telcell-ը 20/07/2019 18:06 Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք. Վարչապետ 20/07/2019 16:10 Տղամարդը թռիչքից առաջ բարձրացել է ինքնաթիռի թևի վրա և հայտնվել տեսանյութում 20/07/2019 15:57 Կամբոջայում աղբից սրճարան են կառուցել (Տեսանյութ) 20/07/2019 15:43 Կուբացի ընտանիքը հին կահույքից երաժշտական գործիքներ է ստեղծում (Տեսանյութ) 20/07/2019 15:29 Oդանավը մեծ արագությամբ վայրէջք է կատարում ջրի վրա (Տեսանյութ) 20/07/2019 15:14 Նավթի համաշխարհային գներն աճում են 20/07/2019 15:00 «Ինտերը» 12 միլիոն եվրո է առաջարկում Ջեկոյի համար, սակայն «Ռոման» պահանջում է 20 մլն 20/07/2019 14:51 Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով երկու կին է տուժել 20/07/2019 14:40 Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել 20/07/2019 14:29 Բոլթոն. ԱՄՆ-ն չի հանգստանա մինչև Մադուրոն հրաժարական չտա 20/07/2019 14:20 Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան 20/07/2019 14:12 Գյումրիի ավիամոդելավորման խմբակ. Երբ թռչել կարող են նույնիսկ սուզանավերը, կարևորը` ճիշտ նախագծվեն. Լուսանկարներ 20/07/2019 14:06 Բեռնատարի թափքում պատանին հոսանքալարի է դիպել ու մահացել 20/07/2019 13:55 Թուրքիայում թունավորման հետևանքով ավելի քան 50 մարդ է հոսպիտալացվել 20/07/2019 13:46 Ստեղծվում է բավարար դաշտ, որ ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան. Փաշինյան 20/07/2019 13:37 Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին 20/07/2019 13:23 Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ 20/07/2019 13:14 ՃՏՊ-ների հետևանքով Հայաստանում տարեկան զոհվում է մոտ 300-350 մարդ. փորձագետ (Տեսանյութ) 20/07/2019 13:05 Փայտ տեղափոխող «ԳԱԶել»-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների հրահանգին, հարվածելով նրանց մեքենային, փորձել է փախչել 20/07/2019 12:58 Արարատի մարզում գնացքը հարվածել է քաղաքացուն. նա մահացել է 20/07/2019 12:43 Ոստիկանները գրպանահատի են բռնել 20/07/2019 12:22 Շիրակցի արտադրողները վարչապետին առաջարկեցին Գյումրիի օդանավակայանից բեռնափոխադրում իրականացնել. Փաշինյանը խոստացավ օգնել 20/07/2019 12:08 Ֆրանսիայում օդի ջերմաստիճանը հասել է +46-ի 20/07/2019 11:53 Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան 20/07/2019 11:45 Ես չեմ հասկանում այս աթոռակռվի իմաստը, Արցախում ցնցումներն անթույլատրելի են. Արցախցի պատգամավոր 20/07/2019 11:36 Ստեփանավանից Երևանին աղբատար մեքենա է օգնության հասել (Տեսանյութ) 20/07/2019 11:23 Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ 20/07/2019 11:11 «Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը (Տեսանյութ) 20/07/2019 11:05 Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ պատանիները արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել 20/07/2019 10:57 Սաակաշվիլին Գերագույն Ռադայի ընտրություններից հանել է իր կուսակցությանը 20/07/2019 10:46 ​Հուսով եմ՝ կարճ ժամանակում մեղավորները կհայտնաբերվեն, և նոր դեպքերը կկանխվեն. Էջմիածնի քաղաքապետը՝ շների սպանդի մասին 20/07/2019 10:37 Թավշյա հեղափոխության առաջին արդյունքը երկրում մթնոլորտի փոփոխությունն էր. Աննա Հակոբյանը՝ սփյուռքահայ պաշտոնյային 20/07/2019 10:28 Արարատ Միրզոյանը հանդիպել է բացառապես դեմոկրատ կոնգրեսականների հետ. Հանրապետականներ չեն եղել 20/07/2019 10:17 «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցությանը հրահանգել են չխոսել Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն 20/07/2019 10:15 «Ժամանակ». Հարկային արտոնություն՝ միայն թվային արժույթի ստեղծմամբ զբաղվող ֆիզիկական անձանց 20/07/2019 10:12 «168 Ժամ». Նախիջևանի ուղղությունից կրակահերթերը խոսում են Ադրբեջանին թուրքական աջակցության մասին. Եվսեև 20/07/2019 10:09 «Հրապարակ». Մտադիր են բժշկագիտական պետական կենտրոնը հանձնել Սամվել Ալեքսանյանին 20/07/2019 10:07 «Փաստ». Պաշտպանության նախարարության նախկին շենքը ինչ ճակատագիր և ինչ կարգավիճակ ունի 20/07/2019 10:01 «Հրապարակ». Արտոնյալ և «պախատ» անող գործարարներ՝ նոր Հայաստանում 20/07/2019 09:57 «Փաստ». Առաջիկայում մեր երկրում նորանոր «իջևաններ» են սպասվում 20/07/2019 09:53 «Ժամանակ». Իշխանությունը մտադիր է առաջիկայում Հրայր Թովմասյանին քրեական մեղադրանք առաջադրել 20/07/2019 09:35 «Արաբկիր» բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել 19/07/2019 19:51 Ցորենի արտում ստեղծել են Նիլ Արմսթրոնգի դիմանկարը (Տեսանյութ) 19/07/2019 19:41 Վիեննայի կենդանաբանական այգում ներկայացրել են նորածին փղիկին (Տեսանյութ) 19/07/2019 19:32 Մեքսիկայում կենդանաբույժը որդեգրել է կենգուրուիի ձագին (Տեսանյութ) 19/07/2019 19:23 Ջիբրալթարի Գերագույն դատարանը «Grace 1» լցանավի կալանքը երկարացրել է մինչև օգոստսի 15-ը 19/07/2019 19:19 Աթենքի մոտակայքում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 19/07/2019 19:16 Վարչապետի որոշ արտահայտություններ մոտ էին դատական իշխանության ներկայացուցիչների արժանապատվությունը վիրավորելուն. Թովմասյան 19/07/2019 19:12 Բողոքողներից ոմանք տարիներ շարունակ անտառը բիզնեսի վերածած անօրինական ծառահատումներ են արել՝ ոչ թե սոցիալական հարց լուծելով, այլ՝ հարստանալով. Վահե Ղալումյան 19/07/2019 19:06 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական 19/07/2019 18:56 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում հայտարարվել է ուսումնական տագնապ 19/07/2019 18:54 Ի՞նչ է Ուկրաինան ուզում Ռուսաստանից 19/07/2019 18:50 Ռոբերտ Քոչարյանի գործն ինձ համար, վստահեցնում եմ, սովորական մի գործ է. Հրայր Թովմասյան 19/07/2019 18:48 Դավիթ Տոնոյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբին 19/07/2019 18:45 Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը 19/07/2019 18:42 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Վեհարանի նորակառույց հանդիսասրահի բեմի որմնանկարի մրցույթ է հայտարարում 19/07/2019 18:25 «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Լիոնի» 16-ամյա կիսապաշտպանով 19/07/2019 18:16 Պատանի հրշեջ-փրկարարներն՝ ուշադրության կենտրոնում 19/07/2019 18:05 Շրջանառության մեջ ենք դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը. Մարուքյան 19/07/2019 17:58 Շարունակելու ենք աշխատել առանց տիկին Տավարացյանի. ԲԴԽ անդամ 19/07/2019 17:40 Արդարադատության նախարարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ իր դատողությունները 19/07/2019 17:37 Դավիթ Գրիգորյանի հետ հանդիպեցինք, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները. ԲԴԽ անդամ 19/07/2019 17:29 Էկոնոմիկայի նախարարը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է թեթև արդյունաբերության զարգացման հնարավորությունները 19/07/2019 17:23 Տիբեթում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 19/07/2019 17:16 Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 19/07/2019 17:06 Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան պետք է գործունակ լինի 19/07/2019 16:55 Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը 19/07/2019 16:53 Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկի) սպանության գործով որևէ անձ չի ձերբակալվել. ՔԿ 19/07/2019 16:43 ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր 19/07/2019 16:30 Մասիվցի Անդիկի սպանության պատվիրատուները հայտնի են. SHANTNEWS.am 19/07/2019 16:21 Պենտագոնին անհանգստացնում է ռուսական C-400-ներ գնելու Հնդկաստանի մտադրությունը 19/07/2019 16:05 Մերկելը հրաժարվում է առողջական խնդիրների պատճառով թողնել Գերմանիայի կանցլերի պաշտոնը 19/07/2019 15:55 Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակության հետ 19/07/2019 15:47 Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 1271 դեպք-պատահար, որից 324-ն՝ արտակարգ բնույթի. դրանց հետևանքով կա 2 զոհ 19/07/2019 15:35 Կենդանիների դաժան սպանդ՝ Էջմիածնում, սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ. Econews.am 19/07/2019 15:26 «Между нами ԲՈԼՈԼԱ, իրար հետ գնանք յոլա». Հումորային նոր տեսահոլովակ՝ Անդրանիկ Հարությունյանի և «գազելի» հայտնի վարորդի մասնակցությամբ (Տեսանյութ) 19/07/2019 15:18 «Գալաթասարայը» «Ֆուլհեմից» 1.5 միլիոն եվրոյով վարձակալել է Սերիին 19/07/2019 15:08 Դուք թույլ եք տալիս, որ Հայաստանում կիրառվի սպիտակ եղեռն ասորի ժողովրդի նկատմամբ. Բաց նամակ կաթողիկոսին և վարչապետին 19/07/2019 14:56 ԲԴԽ նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը 19/07/2019 14:43 ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին դիմելը հիմք չէ, որ գործն առաջին ատյանի դատարանում չքննվի. Քոչարյանի փաստաբան 19/07/2019 14:38 Զինվորների սնունդը շատ բարձր որակի է. հարցնում եմ՝ «էսպե՞ս է, թե՞ իմ գալու առիթով է», հլը որ ասում են՝ միշտ է այսպես. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 19/07/2019 14:26 Նավթի համաշխարհային գները նվազել են 19/07/2019 14:18 Սիսիանում պայթուցիկ սարքի միջոցով 74-ամյա բնակչի են սպանել 19/07/2019 14:06 ԲԴԽ անդամները կհանդիպեն Դավիթ Գրիգորյանի հետ 19/07/2019 14:03 Քաբուլի համալսարանի մոտ որոտացած պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել 19/07/2019 13:56 Իջևանում իրավիճակն այսօր հանգիստ է. քաղաքապետ 19/07/2019 13:49 Ավստրիայի արևմուտքում օդանավի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել 19/07/2019 13:40 Ֆիլիպիններում ՃՏՊ-ի հետևանքով 11 երեխա է մահացել 19/07/2019 13:34 Արհեստական բանականություն, բլոքչեյն, «կանաչ» տեխնոլոգիաներ․ «WCIT 2019»-ում կքննարկվեն ամենաարդիական թեմաները 19/07/2019 13:25 Վենեսուելայի ԱԳՆ. Իշխանությունները ցանկանում են խաղաղ գոյակցության հասնել ընդդիմության հետ 19/07/2019 13:19 Փորձում են ուժային մեթոդներով լուծարել կենտրոնը և ազատվել ինձանից. Վահագն Վարագյան 19/07/2019 13:12 Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը չի կալանավորվի 19/07/2019 13:06 Գլխավոր դատախազությունը պարզաբանում է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության փաստը 19/07/2019 12:57 Զինծառայող Յուրի Բրոյանին տեղափոխել են հոսպիտալ. երկու շաբաթից կլինի վերջնական որոշումը 19/07/2019 12:50 Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի. Նա ԲԴԽ անդամ է 19/07/2019 12:45 Nordwind ավիաընկերության պահուստային ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում 19/07/2019 12:40 Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 19/07/2019 12:29 ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել աջակցելու հայ-ամերիկյան օրակարգի զարգացմանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը