11/07/2019 15:13
Դեռևս կարծիք չունեմ. Դատավոր Մխիթար Պապոյանը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ)
Դատավորների ընդհանուր ժողովն այս պահին արտահերթ նիստ է անցկացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում։ Նիստի օրակարգային հարցերից են Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը և Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակի քննարկումը։
Հիշեցնեն՝ ԱԺ-ի կողմից ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը հայտարարել էր Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին։
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը ձեռնպահ մնաց Գրիգորյանի հայտարարությունների մասին գնահատական հնչեցնել։
«Դեռևս կարծիք չեմ ձևավորել, լսեմ կարծիքները, նոր իմ կարծիքը կձևավորվի», - նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պապոյանը։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության քվեաթերթիկում ներառվել է 11 դատավորի անուն։