11/07/2019 15:58
Ես պոտենցիալ ունեմ իմ մեջ. Նախշուն Տավարացյանը պատրաստ է դառնալ ԲԴԽ անդամ
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը, որը ինն ամիս առաջ հրաժարվել էր դառնալ ԲԴԽ անդամ, այժմ պատրաստ է երդվել և դառնալ ԲԴԽ նախագահ։
«Armlur.am»-ի հետ զրույցում նա ասել է, որ «զարգացումներ են տեղի ունեցել» և ինքը դեմ չէ երդվել ու դառնալ ԲԴԽ նախագահ։
«Ես կարծում եմ, որ այնքան ուժ ու պոտենցիալ ունեմ իմ մեջ, որ կարող եմ առավել ևս նորացված, առավելագույն վստահություն վայելող ԲԴԽ-ի կազմում պաշտպանել մեր դատարանի անկախությունը և դատավորների արժանապատվությունը», - ասել է Տավարացյանը։
Հարցին՝ նախկինում ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի գործո՞նն էր խանգարում, որ հրաժարվել էր ԲԴԽ անդամությունից, Տավարացյանը պատասխանել է.
«Ո՛չ, ի՞նչ եք ասում։ Ես բացարձակապես դրա հետ չեմ ուզում կապել։ Դա օրենքի պահանջն է, իրավիճակ է փոխվել, և ես ցանկություն ունեմ երդում տալու»։