Ստատուս քվոն չի պահպանվելու. Վահե Հովհաննիսյան

12/07/2019 13:34

Ստատուս քվոն չի պահպանվելու. Վահե Հովհաննիսյան


Այն իրականությունը, որն այսօր կա Հայաստանում,  երկար պահպանվելու որևէ շանս չունի։ Ո՞ր ուղղությամբ կլինեն փոփոխությունները՝ այս պահին գործնականորեն անհնար է հաշվարկել։

Այսօր ապագայի ցանկացած հաշվարկ արվում է անցյալի հիման վրա։ Հաջորդ փուլի հաշվարկը հնարավոր կլինի արդեն միայն երբ Հայաստանում այսօրվա ստատուս քվոն փոխվի, լինեն որոշ կանխատեսելի ու նաև անակնկալ զարգացումներ, արտաքին և ներքին շոկեր, ձևավորվեն որոշակի նոր իրողություններ։ Այդ ամենից հետո միայն հնարավոր կլինի հաշվարկել այդ  «նոր ներկայի»  ապագան։

Սոլիդության համապետական  դիետան

Հայաստանում այսօր գրեթե ամեն ինչ ժամանակավորության բնութագիրն ունի։ Երկրում չկա քաղաքական համակարգ, պրոցեսները գնում են բացառապես մեկ մարդու որոշումներով և մեկ մարդու շուրջ, հանրությունը գտնվում է հետմանիպուլիացիոն տրամադրությունների տակ՝ մոլորված։ Կա իշխանություն՝ ինքն իր համար, այդ թվում՝ ազնիվ մարդկանցով համալրված, բայց որի հիմնական գործունեությունը մեկ մարդու սպասարկումն է, կան անհատներ իշխանության մեջ, որոնք խորը մտահոգություններ ունեն՝ ներսից, կան անհատներ իշխանությունից դուրս, որոնք հասկանում են  բոլոր ռիսկերը, բայց չեն պատկերացնում իրենց անելիքը։ Եվ իհարկե՝ օր օրի ավելի պարզորոշ է երևում այն անտեսանելի ձեռքը, որը փորձում է երկրում անոշորություն ու անկայունություն ստանալ, որը լուծում է բոլորովին այլ հարցեր և, որի համար Հայաստանն ընդամենը տարածաշրջանային կետ է։
Այս պայմաններում մեր երկիրը նստած է սոլիդության և լրջության համատարած դիետայի վրա։ Սա չի կարող անվերջ շարունակվել։ Այս իրավիճակի ամենամեծ պարադոքսը և միաժամանակ հմայքն այն է, որ ստեղծված իրականությունը թերի է բոլորի համար։ Հետևաբար՝ բոլորն են փորձելու փոխել այն։ Հասկանալի է, ամեն մեկը՝ իր պատկերացումների ուղղությամբ։ Ամեն շրջանակ ձգտելու է իրականացնել իր պատկերացումների փոփոխությունները։ Այս  բազմավեկտոր փոփոխությունների արդյունքում, ի վերջո, փոփոխվելու է ստատուս քվոն՝ ներհայաստանյան հարաբերությունների ու զարգացման  տրամաբանության։ Փորձենք առանձին-առանձին դիտարկել տարբեր շրջանակների փոփոխության պոտենցիալը։

Իշխանություն

Ակնհայտ է, որ այսօրվա վիճակը իշխանությանը չի գոհացնում՝ բոլոր հիմնական ուղղություններով։ Փող չկա, գործ չի արվում, բազմամիլիարդանոց թալանի վերադարձից ձայն չկա, ռեֆորմներ չեն իրականացվում, չի հասկացվում՝ ինչ պետք է անել և այլն։ Հընթացս ձևավորվում են նոր ռիսկեր։ Մյուս կողմից՝ ի տարբերություն մեկ տարի առաջվա իրականության, ձևավորվում են հանրային հակազդեցության մեխանիզմներ՝ ի դեմս նոր միավորների, չլռող անհատների, մամուլի, նոր ձևավորվող քաղհասարակության ինստիտուտների և այլն։ Լայվի գերիշխանության փուլը մոտենում է ավարտին, պետք է գործ անել, արդյունք տալ, հակառակ դեպքում իշխանությունը լուրջ խնդիրներ է ունենալու։  Հետևաբար՝ նա կամ պետք է սկսի աշխատել, իսկ դա նշանակում է կադրային, թիմային ռեսուրսի և ընդհանուր երկրի մթնոլորտի էական փոփոխություններ, կամ լրիվ հակառակը՝ հարձակումներ հանրային դիմադրության վրա, նոր դատեր, նոր լայվեր, նոր լեգենդներ։ Երկու հակադիր լուծումներն էլ իրականում փոփոխությունների մեծ ռեսուրս ունեն։ Այլ հարց է,  թե դրանցից, որ մեկը որոշ ժամանակ հետո ուր կտանի։ Իշխանության՝ փոփոխությունների պոտենցիալը ավելի ճիշտ  հասկանալու համար, խնդիրը կարիք ունի ներքին բաժանման ևս՝ իշխանության ներսի սոլիդ ներկայացուցիչները այսօր արդեն ունեն լուրջ մտահոգություններ. այլ հարց է, որ այս պահին չկա դրանց արտահայտման մեխանիզմները։ Բայց վաղը-մյուս օրը դրանք գտնվելու են։ Այդ դեպքում կա՛մ նրանք կհաղթեն պոպուլիզմին, կա՛մ  ներսի ու դրսի հակառակորդները կփորձեն խաղիղ դուրս թողնել նրանց։ Սա նույնպես տեսանելի փոփոխության ուղղություն է։

Իշխանությունից դուրս շրջանակները

Այստեղ նույնպես խճճված ու խմորվող իրականություն է, և  դա չի կարող  անվերջ շարունակվել։ Ի՞նչ ունենք. բավականին գրագետ անհատների հայտեր, որոնք հանրային կյանքում, առանց որևէ կոորդինացիայի աշխատելով, կարողանում են տրամադրություններ փոխել, օրակարգային հարցեր ձևակերպել և հասարակության արդեն մի զգալի հատվածի համար ձևակերպել այլընտրանքի պահանջը։ Իսկ ի՞նչ չունենք  ոչ իշխանական շրջանակներում. չունենք հստակ, առանց տողատակերի տեսլականի ձևակերպում։ Հանրությանը պետք է շատ հստակ ցույց տալ, որ նպատակը հին բարքերի կամ հին խաղի կանոնների վերադարձը կամ պաշտպանությունը չէ։ Մենք ունենք շատ հստակ նպատակ՝ պայմանական ասած՝ «Ավելի նոր Հայաստանի» մոդելը, ինչը ենթադրում է պետության գրագետ մոդեռնիզացիա, գրագետ բարեփոխումներ, համատարած աշխատանքի մթնոլորտ և ներքին համերաշխություն։ Շատ կարևոր է՝ հասկանալ և հասկացնել, որ «Հին Հայաստանը» արդեն չկա (բարքերի իմաստով), իսկ «նոր Հայաստանը» դեռ չկա։ Եվ այս պատկերացումներով՝ չի էլ լինելու։ Հետևաբար՝ խնդիրը մեկն է՝ դուրս գալ այս անցումային փուլից և ձևավորել հստակ տեսլականներով, զարգացման հստակ ճանապարհով Հայաստան։ Գալ պետության զարգացման հաջորդ փուլին։

Հակառուսական կենտրոններ

Ակնհայտ է, որ այն կենտրոնները, որոնց խնդիրը Ռուսաստանի հարևանությամբ և Ռուսաստանի, այսպես կոչված, անվտանգության գոտում ապակայունացման օջախ ստեղծելն է, բավարարված չեն այսօրվա վիճակով։ Նրանք, իհարկե, նկատելի հաջողությունների հասել են Հայաստանում, բայց այս վիճակը իրենց բավարար չէ։ Նայեք Ուկրաինայի և Վրաստանի օրինակներին, և հնարավոր կլինի պատկերացնել ակնկալվող ծավալները։ Հայաստանը դեռևս չի վերածվել Վրաստանի կամ Ուկրաինայի։ Պետք է ենթադրել, որ առաջիկա ծրագրերում է «պատմական կաղապարներից դուրս գալու» կոչը  իրականություն դարձնելը։ Ինչպե՞ս են դա անելու. ա/ արհեստական, վտանգավոր գաղափարների ներմուծմամբ, բ/ պետության ներքին օրակարգը ձևավորելու նախաձեռնությունը վերցնելով, գ/ իշխանության մեջ եղած սոլիդ անհատների դեմ արշավով և նրանց մեկուսացմամբ, դ/ Հայաստանում 5-րդ շարասյան կտրուկ ակտիվացմամբ և հակառուսական հիսթերիայի փորձերով ե/ հաղթանակի հեղինակների նպատակային վարկաբեկմամբ։ Կարծում եմ՝ կարիք չկա մանրամասնելու, թե փոփոխությունների ի՛նչ ռեսուրս ունի այս ուղղությունը։ Ահռելի թանկ կամ գուցե՝ անվերադարձ փոփոխությունների ռեսուրս։

Ռուսաստան

Ընդունելով հանդերձ, որ Ռուսաստանը նման մարտահրավերներում  ճկուն չէ և չունի 21 –րդ դարի մտածողությամբ և մեթոդներով հակազդման փորձառություն, պետք է ընդունենք նաև, որ պուտինյան Ռուսաստանը բոլոր եղանակներով պաշտպանելու է իր պետական շահերը։ Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստելու Հարավային Կովկասում հերթական հակառուսական օջախի ձևավորման պրոցեսում։ Եթե իր շահը պահանջի՝ փոխել իրականությունը Հայաստանում կամ նույնիսկ Հարավային Կովկասում, նա դրան գնալու է։ Մեզ համար կենսական կարևորության հարց է՝ չդառնալ այդ փոփոխությունների գինը։

Ադրբեջան և Թուրքիա

Ներհայաստանյան ստասուս քվոն փոխելու զգալի ռեսուրս ունեն մեր հակառակորդները՝ խրամատի այն կողմում գտնվող հարևանները։ Բայց կա մի շատ կարևոր վերապահում՝ նրանց ռեսուրսի ռեալիզացիայի հնարավորությունը կախված է մեզանից։ Ադրբեջանն ու Թուրքիան համբերատարությամբ հետևելու են մեր թուլացման, ներքին պառակտման, Ռուսաստանի հետ հարաբերությունների խարխլման և երկրում դատարկախոսության քայլին և համբերատար սպասելու են ամենաճիշտ պահին՝ փոխելու ոչ միայն հայաստանյան, այլև Հարավային Կովկասի ստատուս քվոն։

Պետական համակարգ, իշխանության էֆեկտիվություն

Պետության շարժիչը չի աշխատում, և սա օր-օրի ավելի նկատելի է դառնում։ Չկան բարեփոխումներ, չկան անհատական բարեփոխիիչներ, ովքեր կվերցնեին կոնկրետ ոլորտային պատասխանատվություն և կարձանագրեին արդյունք։ Մարզերում դժգոհությունը արդեն համատարած է, Երևանում քաղաքային կառավարումը տապալված է։  Մեկ աշխատանքային օրվա լուծվելիք հարցերը կարող են շաբաթներով ձգձգվել։ Ոչ մի նոր միտք, ոչ մի նոր ծրագիր, ոչ մի նոր ռեսուրս։ Նոր կադրերի ճնշող մեծամասնությունն ուղղակի չի պատկերացնում իր անելիքը։ Նոր Հայաստանը նույնականացվում է չաշխատող Հայաստանի հետ։ Այս պատկերը շատ լավ հասկանում են իշխանության մեջ եղած  գրագետ  մարդիկ։ Եվ բոլոր ինքնուրույն մտածող մարդիկ հասկանում են, որ այսպես չի կարող շարունակվել։ Փոփոխություններ են պետք։

Հասարակություն

Գիտական ձևակերպումներով՝ պրակտիկ սոցիոլոգիայի տեսանկյունից շատ դժվար է հասկանալ հայ հասարակությանը։ Դա միշտ էլ դժվար է եղել, որովհետև այն մի ձեռքով գրին քարտ է շահում, մյուսով՝ մինչև Կիրովաբադ պահանջում, իր տղաների համար ՌԴ քաղաքացիություն հանում, բայց «դավաճանություն» կոչում խնդրի խաղաղ կարգավորման ցանկացած փորձ։ Իսկ այսօր ընդհանրապես անլուծելի խնդիր է հասկանալ  հայ հասարակության հավաքական տրամադրությունները։ Բայց մի հետաքրքիր ձևակերպում, միջին վիճակագրական քաղաքացուց  վերջերս  լսել եմ.  հիմա վատ է, բայց առաջ՝ անհույս  էր։

Որքան էլ պարադոքսալ հնչի՝ այս երկու նեգատիվ բնորոշիչների մեջ իրականում պոզիտիվ մեծ ռեսուրս կա. եթե հիմա վատ է, ապա պետք  է փոխել, եթե առաջ անհույս  էր, ապա հնին վերադարձ չի կարող լինել։ Հետևաբար՝ լուծումները առջևում են։ Սա միակ բանաձևն է, որը թույլ կտա կոնսոլիդացնել «հնի» և «նորի» կարող ուժերը, ստանալ երկրի մոդեռնիզացիայի համար անհրաժեշտ մարդկային և ինտելեկտուալ պոտենցիալը։ Դա պետք է դառնա քաղաքացու և հասարակության պահանջը։ Եվ լուծումը կգտնվի։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հ.Գ.

Երեկ կառավարության նիստում քննարկվում էր տրանսպորտային պատահարների ահագնացող խնդիրը։ Նշվեցին բազմաթիվ պատճառներ, բոլորն էլ խելամիտ, բայց բոլորն էլ միայն տեխնիկական։ Ճանապարհային երթևեկությունը հանրային տրամադրությունների ուղիղ արտացոլումն է։ Քշում են այնպես, ինչպես ապրում են։ Երբ ցածր իրավագիտակցությամբ զանգվածներին « դուխ» ես տալիս, այդպես է լինում։ Զանգվածներին ասվել է, որ կառավարության դուռը իրենցն է, ինչ կուզեն՝ կանեն։ Հիմա էլ երթևեկության կանոններն են իրենցը, ինչ կուզեն կանեն։ Համատարած «դուխ» և համատարած անպատասխանատվություն։ Համատարած անմտություն։ Սա է հասարակական իշխող տրամադրությունները երկրում և հետևաբար՝ ճանապարհներին։ Այս թեմայով ոչ հրապարակային զրույցում վերջերս երկրի ամենակրթված մարդկանցից մեկը ասաց. Երևանի այսօրվա երթևեկությունը հիշեցնում է քաղաքացիական պատերազմի տարիներին Բեյրութի երթևեկությունը։ Եվ այս խնդիրը տեխնիկական միջոցներով չի լուծվելու։ Խնդիրը լրիվ ուրիշ խորքերում է։

 


 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:43 Երևանում 64-ամյա կին է սպանվել Այսօր, 10:29 Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան Այսօր, 10:21 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:10 Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում. Փաստաբանների պալատի նախագահ Այսօր, 10:00 Վարչապետը փրկարար ծառայության տնօրենին ազատել է պաշտոնից Այսօր, 09:54 «Հրապարակ». Օսիպյանի կադրերը հեռանում են Այսօր, 09:52 «Փաստ». «Ձեզ հազար անգամ ասացի՝ ինչ պետք է անել, դուք նորից ձերը պնդեցիք». Վահե Գրիգորյանը «մուննաթ» է եկել Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից ինչ-որ բան ասի. Վերմիշյանը՝ Սարհատ Պետրոսյանի մասին Այսօր, 09:42 «Իրատես». Հեծանվով երթևեկող, մարդկանց հետ հաճախ շփվող վարչապետից բան չի մնացել. հիմա նա 300 հազար դոլարանոց մեքենայով է երթևեկում Այսօր, 09:37 «Փաստ». Ինչու Մխիթար Հայրապետյանը հրաժարվեց Եվրանեսթ պատգամավորական խմբի ղեկավար լինելուց Այսօր, 09:31 «Հրապարակ». Հրայր Թովմասյանն ասել է՝ երբ հրաժարական կտա Այսօր, 09:28 «Ժողովուրդ». Վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով շատ քրգործեր կարճվում են Այսօր, 09:23 «Փաստ». Մոսկվայում հանդիպել են Գևորգ Կոստանյանը և ՌԴ գլխավոր դատախազը Այսօր, 09:18 «Իրատես». Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվո՞ւմ Այսօր, 09:12 «Հրապարակ». ԱԱԾ տնօրենի թեկնածուն անխոնջ միջոցառումներ է ձեռնարկում իշխանությունների «հակառակորդների» նկատմամբ Այսօր, 09:09 «Ժողովուրդ». ԱԺ հերթական քառօրյան, հնարավոր է, այսօր կամ վաղը սպառի օրակարգը Այսօր, 09:07 2018-ի ձեռքբերումներն ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից. Սարհատ Պետրոսյան Այսօր, 08:56 Ավտովթար՝ Սեբաստիայի փողոցում. կան վիրավորներ 21/10/2019 21:52 Արսեն Բաբայանը ապօրինի է զրկված ազատությունից և դա չի կարող հայտնի չլինել ՀՀ իրավապահ մարմիններին. Մելոյան 21/10/2019 21:26 Արսեն Բաբայանը ձերբակալվել է այնպիսի հանցակազմով, որով անձը ոչ մի պարագայում չի կարող ազատազրկման ենթարկվել. Մելիքյան 21/10/2019 21:20 Արսեն Բաբայանը ձերբակալվել է անհեթեթ մեղադրանքով, Հրայր Թովմասյանն իր խրամատում է մնալու. Աշոտյան 21/10/2019 20:56 Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը 21/10/2019 18:08 Վարչապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին 21/10/2019 18:04 Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ներկայացնում են «Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը 21/10/2019 18:02 Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին 21/10/2019 17:59 Փաշինյանի գաղտնի հրամանով՝ հուլիսից նախարարների աշխատավարձը դարձել է 1.5 միլիոն դրամ, իսկ փոխնախարարներինը՝ 1 միլիոն. «Հետք» 21/10/2019 17:07 Լյուքսորում ներկայացրել են տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված սարկոֆագներ (Տեսանյութ) 21/10/2019 16:55 Մորալեսն առաջատարն է Բոլիվիայի նախագահի ընտրություններում 21/10/2019 16:49 Ի՞նչ է արվել Երևանում վերջին մեկ տարում. Պատասխանում է քաղաքապետարանը 21/10/2019 16:37 Երևանում, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում կլինեն գազի անջատումներ 21/10/2019 16:32 Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում 21/10/2019 16:18 Հալեպում ուսանողները բողոքում են ԱՄՆ զորքերի ներկայության դեմ 21/10/2019 16:07 Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ քրդերը լքում են Սիրիայի հյուսիսում գտնվող անվտանգության գոտին 21/10/2019 15:54 Վթարային ջրանջատում՝ Վարդենիս քաղաքում 21/10/2019 15:39 Բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները 21/10/2019 15:25 Ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, իրացնելու դեպքով քրգործի նախաքննությունը 21/10/2019 15:04 Մետրոյի նոր կայարանի կառուցումը նախատեսվում է մասնավոր ներդրումների միջոցով. Հակոբ Կարապետյան 21/10/2019 14:42 Հայրը դանակահարել էր որդուն 21/10/2019 14:36 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան 21/10/2019 14:28 Ամստերդամի համալսարանում տեղի է ունեցել Սարա Քրոմբախի «Զիա Բունյաթովը և Ադրբեջանի անցյալի հորինվածքը» դոկտորական թեզի պաշտպանությունը 21/10/2019 14:23 Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 21/10/2019 14:14 Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով. Սարհատ Պետրոսյան 21/10/2019 14:00 Նավթի համաշխարհային գները նվազել են 21/10/2019 13:39 «Արսենալի» հետ խաղից առաջ Մաքբերնիին արբած ձերբակալել են 21/10/2019 13:26 Լեռնաձորում հոկտեմբերի 28-ից կգործարկվի նոր արագաչափ սարք 21/10/2019 13:15 Պետք է օրակարգ թելադրենք ՆԱՏՕ-ի պառլամենտական վեհաժողովում. Գևորգ Գորգիսյան 21/10/2019 13:10 Անցած 3 օրում հանրապետությունում ճանապարհատրանսպորտային 38 պատահարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել վնասվածքներ 21/10/2019 13:00 Սահմանադրական դատարանում խնդիր կա, որը պետք է լուծում ստանա. Տիգրան Ավինյան 21/10/2019 12:52 Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն 21/10/2019 12:44 Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ ՄԻՊ առաջարկներն ընդունվել են 21/10/2019 12:36 Ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք. Գագիկ Սուրենյանն «աշնանային հաճելի օրեր» է խոստանում 21/10/2019 12:25 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ափսոսում է, որ մինչև հիմա ԼՂ խնդիրը լուծված չէ խաղաղ ճանապարհով. Քոչարյան 21/10/2019 12:16 ՆԱՏՕ-ի ԽՎ-ում շեշտել ենք, որ Իրանի դեմ պատժամիջոցներից տուժում է նաև Հայաստանը. պատգամավոր 21/10/2019 12:08 Կաշխատենք ՆԱՏՕ ԽՎ-ում մեր նախաձեռնողական մոտեցումները ավելացնել. Անդրանիկ Քոչարյան 21/10/2019 11:51 2019 թվականի երկրորդ եռամսյակից գործազրկության էական նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան 21/10/2019 11:31 Արթուր Ջավադյանը հանդիպում է ունեցել ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն հետ 21/10/2019 11:23 Սիրիայում ահաբեկիչներով 12 բանտ մնացել է առանց անվտանգության աշխատակիցների, հայտարարել է Շոյգուն 21/10/2019 11:15 Ավելի քան 2 մլրդ դրամի պետական միջոցների կորուստ՝ Սևանա լճում «Իշխան» ձկնատեսակի պաշարների վերականգնման ոլորտում 21/10/2019 11:05 Չիլիում բողոքի ակցիաների հետևանքով զոհերի թիվը հասել է տասի 21/10/2019 10:51 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի 21/10/2019 10:40 Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան 21/10/2019 10:33 «Ռեալը» կարող է հեռացնել Զիդանին 21/10/2019 10:22 Թրամփը հակված է մոտ 200 զինվորականի թողնել Սիրիայի արևելքում 21/10/2019 10:14 Վայոց ձորի լեռներում տեղացել է առաջին ձյունը. Լուսանկարներ 21/10/2019 09:50 Ողբերգական ավտովթար Քեթիի ոլորաններում. կա երեք զոհ 21/10/2019 09:43 Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 21/10/2019 09:39 Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. կա երկու զոհ և վիրավորներ 21/10/2019 09:30 Շենգավիթում գազամատակարարումը կդադարեցվի 20/10/2019 13:17 Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գևորգ Կոստանյան 19/10/2019 23:21 Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը. Լուսանկարներ 19/10/2019 17:18 «Գլխավոր դատախազը ձեզ չի դավաճանել: Դեռ». Սամվել Ֆարմանյան 19/10/2019 16:09 Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան 19/10/2019 14:12 «Էվերթոնը» հետաքրքրված է Ալեգրiով 19/10/2019 14:06 Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը. Tert.am 19/10/2019 14:05 Բեյրութում ավելի քան 50 ուժային է տուժել բողոքի ցույցերի հետևանքով. 70 մարդ ձերբակալվել է 19/10/2019 13:51 Կատալոնիայում անկարգությունների հետևանքով տուժել է մոտ 90 մարդ 19/10/2019 13:43 Սամվել Ֆարմանյանի գրառման մեջ հանցագործության դեպքը բացակայում է. քրգործ չի հարուցվի. Ոստիկանություն 19/10/2019 13:36 Դատախազները հանդիպում-քննարկումներ են անցկացրել հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատությունների աշակերտների հետ 19/10/2019 13:17 «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան 19/10/2019 13:11 Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման հետևանքով 15 մարդ անհետ կորել է 19/10/2019 12:58 Կրասնոյարսկի մերձակայքում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է 19/10/2019 12:50 Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտունիում կազմակերպված նռան փառատոնին 19/10/2019 12:13 Թբիլիսիի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել 19/10/2019 11:48 Հնդկաստանում հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է 19/10/2019 11:42 Հյուսիսային մաքսատուն-վարչությունն աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին 19/10/2019 11:35 Ուզում եմ հերթական անգամ սիրո խոստովանություն անել մեր քաղաքին. Հայկ Մարության 19/10/2019 11:19 Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում. 2 զոհերից մեկի դին հայտնաբերվել է կիսամոխրացած. կա 2 վիրավոր 19/10/2019 11:03 Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 75 հա տարածք 19/10/2019 10:46 Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը. Արթուր Դանիելյան 19/10/2019 10:38 ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ նոր հաղորդագրությամբ է հանդես եկել 19/10/2019 10:31 Անցնող շաբաթ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց 19/10/2019 10:22 «Հրապարակ». Վերադառնում ենք 90-ականներ. ոստիկանները խոշտանգելով բերման են ենթարկել ծաղկի շուկայի աշխատակիցներին 19/10/2019 10:18 Երևանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվել են 19/10/2019 10:17 «Ժողովուրդ». Եղբայրներից մեկը պատմել է՝ ինչպես է կրակել ոստիկանի վրա 19/10/2019 10:15 «Փաստ». Հրամանը հստակ է՝ ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից 19/10/2019 10:14 «Հրապարակ». Հիմա պարզ է, թե ինչ նկատի ուներ Վանեցյանը՝ «կանգ առ» ասելով 19/10/2019 10:08 «Ժամանակ». Երիտասարդ դատավորները լքում են համակարգը 19/10/2019 10:06 «Ժողովուրդ». Sասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ 19/10/2019 10:03 «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում 19/10/2019 10:01 «Հրապարակ». ՊԵԿ-ը մտել է Վանեցյանի հորը պատկանող երկու կազմակերպություն և ստուգումներ արել

Տվյալ բաժնի վերջին նյութերը