12/07/2019 10:50
Ահաբեկչական պայթյուն՝ Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում. կա 11 վիրավոր (լուսանկարներ)
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում:
Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ ականապատ մեքենա է պայթեցվել, որը կանգնել է Ուղղափառ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց, ինչից վայրկյաններ անց որոտացել է պայթյունը:
Կա 11 վիրավոր, նաև՝ նյութական վնասներ:
Նշվում է, որ նույն թաղամասում են գտնվում հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին, Ազգային Առաջնորդարանը, Ազգային միացյալ միջնակարգ վարժարանը և Կարագյոզյան հաստատությունը, որոնք նյութական թեթև վնասներ են կրել: