12/07/2019 14:16
Մհեր Գրիգորյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի հետ «ամուր թելերով» կապված լինելու մասին խոսակցությունները (Տեսանյութ)
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկում չի եղել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ԿԲ նախագահ դառնալու վերաբերյալ։
«Ինձ հետ նման քննարկում չի եղել», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մհեր Գրիգորյանը։
Հարցին, թե հաճախ է նշվում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բազմաթիվ «ամուր թելերով» է կապված, Մհեր Գրիգորյանն այսպես պատասխանեց.
«Անլուրջ խոսակցություն է։ Ես որևէ մեկի հետ հատուկ թելերով կապված չեմ»։