12/07/2019 10:55
Լիդիան Արմենիայի խնդրի լուծման նման երկարաձգումը տնտեսապես վնասում է ո՛չ միայն ընկերությանը, այլև՝ պետությանը. Հայ-Բրիտանական Գործարարության Պալատ
Հայ-Բրիտանական Գործարարության Պալատը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է անդրադարձ՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ:
«ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և Շրջակա միջավայրի նախարարը կրկին քննարկեցին Հայ-բրիտանական գործարարության պալատի անդամ Լիդիան Արմենիայի հարցը: Ամիսներ շարունակ Լիդիան Արմենիայի գործունեությունը կասեցված է՝ վերջնական որոշման սպասումով: Լիդիան Արմենիայի խնդրի լուծման նման երկարաձգումը տնտեսապես վնասում է ո՛չ միայն ընկերությանը, այլ նաև պետությանն՝ ընդհանուր առմամբ: