12/07/2019 11:39
Բարձր արդյունավետությամբ էլեկտրակայանը հնարավորություն կտա ավելի կրճատել էլեկտրաէներգիայի սակագինը. «Սիմենս» ընկերության տնօրեն
Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման մեկնարկով մենք հնարավորություն ենք տալիս նոր աշխատատեղերի ստեղծմանը, այսօր Երևանում 250 Մվտ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը հայտարարեց «Սիմենս» ընկերության տնօրենը։
«Ծրագիրը լավ օրինակ է այս ոլորտում միջազգային համագործակցության, և հուսով եմ, որ սա իր հերթին կնպաստի ենթակառուցվածքների ոլորտում լրացուցիչ ներդրումներ ներգրավվելու», - ասաց ընկերության տնօրենը։
Նա նշեց, որ «Ռենկոյի», «Սիմենսի» և Հայաստանի կառավարության միջև համագործակցության շնորհիվ կկարողանան կառուցել և շահագործել բարձր արդյունավետությամբ էներգակայան։
«Այս բարձր արդյունավետությամբ էլեկտրակայանը հնարավորություն կտա ավելի կրճատել էլեկտրաէներգիայի սակագինը և դրանով նպաստել ձեր երկրի զարգացմանը», - ասաց «Սիմենս» ընկերության տնօրենը։