13/07/2019 13:41
Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջիկը վիրահատվել է
Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջիկը վիրահատվել է։
«Վիրահատությունն անցել է լավ։ Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ 16-ամյա աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ», - Aysor.am-ը տեղեկացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանից։
Հիշեցնենք, որ նույն վթարից տուժած 12-ամյա տղան երեկ առողջացած դուրս է գրվել Սուրբ Աստվածամայր ԲԿ-ից, իսկ երրորդ վիրավորը, ով ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում էր տեղափոխվել ԲԿ, երեկ գիտակցության է եկել և սկսել է շնչել ինքնուրյուն։
Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։