15/07/2019 10:42
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է հինգ բրոնզե մեդալ
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ
«Լավ լուր ունեմ. մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ: Այսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել մեդալի որակը բարձրացնելու համար:
Կեցցե՛ն մեր թիմի անդամները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության, գիտության, երիասարդության և սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը: