15/07/2019 16:10
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը ազատման դիմում է գրել
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն առայժմ չի մակագրվել, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Միանգամից նշեմ, որ դիմումը կապ չունի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքների հետ։ Քաղաքապետ Հայկ Մարությանը դրական է գնահատում կենտրոնի աշխատանքները», - իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետարանի պաշտոնյան։
Խաչիկ Հակոբյանը, հիշեցնենք, Հանրապետական կուսակցության անդամ էր։