15/07/2019 14:36
Հավատարիմ խոստմանը՝ Գեղարքունիքի մարզպետը մտավ Սևանա լիճ և սկսեց լողալ
Սևանա լիճն ամբողջությամբ մաքուր չէ, բայցև ամբողջությամբ կեղտոտ էլ չէ։ Այո՛, լճի որոշ հատվածներում խնդիր կա, սակայն ի ուրախություն մեզ՝ այն նվազում է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Մի շարք ափեր ունենք, որտեղ պիկն անցել է և նվազման միտում ունենք։ Լիճն ինքնամաքրվում է։ Սևանա լճում ծաղկման պրոցեսը կա 60-ական թվականներից, ուղղակի կլիմայական պայմանների հետևանքով սեզոնայնությունը փոխվել է՝ նախկինում սեպտեմբերի փոխարեն այժմ լիճը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին», - ասաց նա՝ ավելացնելով, որ ինքը պատրաստվում է լճում լողալ։
Հավատարիմ մնալով խոստմանը՝ մարզպետը մտավ լիճ և սկսեց լողալ։ Լողափին գտնվող անձինք իրենց գոհությանկությունը հայտնեցին այս առնչությամբ։
Նշենք, որ Գնել Սանոսյանին միացավ նաև Սևան ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը։