15/07/2019 18:49
Այն, ինչ մենք ասում էինք այս կես տարվա ընթացքում՝ կրկնվել է Վենետիկի փորձագիտական եզրակացության միջոցով. Տարոն Սիմոնյան
ԼՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը համակարծիք է Վենետիկի հանձնաժողովի հայտարարության հետ:
«Փորձագիտական հիմնարկ լինելով հանդերձ՝ Վենետիկի հանձնաժողովը տալիս է եզրակացություններ եվրոպական խորհրդի անդամ պետություններում ընթացող գործընթացներին, այդ թվում նաև այդպիսի եզրակցություն տրվել է մեր երկրում ընթացող գործընթացներին: Ինչպե՞ս կարող եմ արձագանքել այդ եզրակացությանը, եթե այն, ըստ էության, համընկնում է նախկինում իմ մեկնաբանություններին և տրված եզրահանգումներին, իհարեկ, դրականորեն: Այսինքն՝ այն ինչ մենք ասում էինք այս կես տարվա ընթացքում, ըստ էության, կրկնվել է Վենետիկի փորձագիտական եզրակացության միջոցով», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորն՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը:
Նա նկատեց՝ պարտադիր չէր, որ միջազգային կազմակերպությունը նման փորձագիտական եզրակացություն տա, որպեսզի երկրի ներսում բավարվեն դրա արդյուքններով, փոխարենն, ըստ պատգամավորի, կարելի է ականջալուր լինել ներքին փորձագիտական համայնքին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի՝ 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։