15/07/2019 12:26
Ժամանակավորապես դադարեցվել է Արզնի գյուղի որոշ հատվածների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 15-ին ժամը 11.30-ից մինչև 15.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Արզնի գյուղի 2-րդ, 12-րդ, 13-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: